Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Սա չափազանց դժվար ու ծանր որոշում էր

ՀՀ վարչապետն անդրադարձել է պատերազմի դադարեցման դրդապատճառներին

Հայկական բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր էին ձեւակերպել՝ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:
«Ես իմ նախորդ տեքստում եւս ասել եմ, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չէր երեւում, կամ դրանց լուծման ռեսուրսը սպառված էր: Օրինակ բախվել ենք դեպքերի, երբ զինված ուժերի գունդը մարտական նպատակով պետք է տեղափոխվեր, սակայն տվյալ բնակավայրի բնակիչները փակել էին զորամասի դռները, մեքենաներին թույլ չեն տվել, որ դուրս գան: Այդպիսի տասնյակ դեպքեր ենք ունեցել: Արդյունքում, տեխնիկա առանջնագիծ հասցնելու խնդիր է եղել: Շատ դեպքերում կոշտ միջամտություն է կատարվել, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն, որովհետեւ ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ: Դա բերել է լուրջ, ծանր հետեւանքների»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը որպես հաջորդ խնդիր նշել է զորահավաքային համակարգի հարցը: Նրա խոսքով՝ կա գործող բանակ, անհրաժեշտության դեպքում զորահավաքով ներգրավվում են քաղաքացիներ: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու, արագ կորցնում են մարտունակությունը: Արդյունքում՝ խնդիրներ են առաջանում:
«Դա ամենեւին չի նշանակում, որ այդ ներգրավվածներից բոլորն են նույն վիճակում եղել: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել: Ամեն դեպքում՝ մենք բախվել ենք նաեւ որոշակի դասալքության խնդրի, որը հնարավոր չի եղել լուծել: Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, մենք խնդիր ենք ունեցել, լավ կռվողները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել: Իրենց էլ պետք է հանգստանալու հնարավորություն տրվի: Եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են, եւ այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել: Այդ ամենը ստեղծել է լուրջ խնդիրներ, այն աստիճան, որ մեր բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր են ձեւակերպել, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն ավելի ծանր: Սա չափազանց դժվար ու ծանր որոշում է եղել: Մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց վարչապետը:
Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը:
«Դա կարող էր ընդունվել միայն ձեզ եւ մեզ հայտնի 7 շրջանները հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետեւ մենք հավատում էինք, որ Արցախի բանակը, հայ ժողովուրդը կկարողանային այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինեինք հրադադարի մեջ, այլ մենք պարտադրեինք հրադադար, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է: Հարց կհնչի՝ այդ դեպքում ինչու որոշեցինք այնուամենայնիվ գնալ նման քայլի, մի պարզ պատճառով, բանակի զեկույցները լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր: Ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,-հավելել է նա:

11-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO