Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ուկրաինայի հայազգի վաստակաշատ հնէաբան-քարանձավագետը

Նա նաեւ բանաստեղծ էր ու երգիչ-երգահան

«Ալեքսանդր Ավագյանին հիշում են եւ կհիշեն. վառ անհատականության ճակատագիրը միշտ ողբերգական է, ուստի շատ տխուր, եւ արդարացի են հնչում Վ. Քրիշտոֆովիչի խոսքերը. «Նա պիտի մեռներ, որպեսզի մենք հասկանայինք, որ մեզնից լավագույնն էր…»:
Սրտառուչ ու հուզական այս խոսքերն ուկրաինական հնէաբանության եւ քարանձավագիտության ամենաակնառու դեմքերից մեկի՝ հայազգի Ալեքսանդր Ավագյանի անձին են վերաբերում, գիտնական, ով ավարտել էր Կիեւի մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը, աշխատել Ուկրաինայի ԳԱ հնէաբանության ինստիտուտի ճարտարապետահնէաբանական խմբում, այնուհետեւ՝ գիտավերականգնողական մասնագիտացված նախագծային ինստիտուտում:
Ա. Ավագյանն արդարացիորեն վաստակել է ուկրաինական քարանձավագիտության հիմնադիրների առաջին շարքում դասվելու, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը լինելու պատիվը:
Նա է եղել Լավրի եւ Զվիրենեցկի քարանձավների հնէաբանական հետազոտությունների, Կիեւի Կիրիլովյան եկեղեցու, Յալթայում Օստրոժոսկի ամրոցի, Լիվանդիյսկի պալատի ստորգետնյա շինությունների հետազոտությունների կազմակերպիչն ու ղեկավարը: Պեղումներ է կատարել Կիեւում՝ Պոդոլում, Խմելնիցկու մարզում, Տուլչինոյում, Վոլինի Սվյատոգորսկու միաբանությունում, Բախչիսարայի խանի պալատում, Թեոդոսիայում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում: Օզորնայա եւ Օպտիմիչեսկայա քարանձավներն ուսումնասիրելու համար արշավախմբեր է կազմակերպել, որոնց արդյունքում բացահայտվել է, որ աշխարհում դրանք ամենամեծերի շարքում են: Նա է առաջինն ուսումնասիրել Մեդժիբոժսկի ամրոցը, որտեղ էլ անհայտ հանգամանքներում նենգաբար սպանվել է իր իսկ ուրացյալ աշակերտի ձեռքով…
Խորիմաց հնէաբանն ու քարանձավագետը հոգու խորքում եղել է արվեստի մարդ. 1962-ին հիմնել է «Բերեզեն» ռոք-անսամբլը, ընկերների՝ Մ.Նիկոլաեւի եւ Վ.Կրիշտոֆովիչի համահեղինակությամբ ստեղծել «Մարիա Օրենտա» ռոք-օպերա, որտեղ ներառվել են իր «Ծիր Կաթին», «Գանկա», «Ջրաղացպանը», «Ինչու են կաթիլները ապակու վրա» երգերը:
Հավելենք, որ Ուկրաինայում մոռացության չի մատնված անվանի հայորդու անունն ու գործը. նրա անունով քարանձավ է անվանակոչվել, իսկ ամեն տարի անցկացվող համաուկրաինական հեղինակային երգի «Ծիր Կաթին» փառատոնը նվիրվում է նենգաբար սպանված գիտնական-երգչի հիշատակին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

12-11-2020





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO