Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Իմ Երեւանը. պատկերներ

Մի բանաստեղծություն, ընդամենը մի բանաստեղծություն եւ անմոռաց ու հեքիաթային դաս...
Սեդա Ալեքսանդրովնա։ Նրան, հավանաբար, ավելի քչերն են ճանաչում, քան Լեւոն Ներսիսյանին ու Վազգեն Գեւորգյանին։ Իմ նյութն էլ առատ չէ նրա մասին, սակայն նա էլ անմոռաց անհատականություն էր, ինքնատիպ անձնավորություն։ Նրա հետ շփումն սկսվում եւ ավարտվում էր հենց լսարանում։ Ռուսաց լեզվի դասախոսն էր, ռուսական արիստոկրատ մշակույթի կրողն ու փոխանցողը… Տարիները նրա արտաքինին թողել էին իրենց անխուսափելի հետքը. լիքոտ էր, խոշոր դիմագծերով ու ծանրաշարժ, իսկ աչքերի մեջ անսահման լայնություն ու խորք կար։ Քթից թռած ժպիտը գրկում էր շուրթերը, խաղում աչքերի մեջ, ողողում դեմքի հմայիչ ակոսները ու գրավում ողջ լսարանը։ Ներաշխարհի պոեզիան անկրկնելի հմայք էր հաղորդում նրա մարդկային էությանը, ու մենք տարվում էինք այն աշխարհով, որ բխում էր նրա հոգու ու հայացքի նրբանուրբ ելեւէջներից։ Նրա սերն անսահման էր, անգամ տանջալիորեն անսահման…
Կուրսեցիներից մեկն այնքան հեռու էր ռուսերենից, ինչքան ձին՝ ապուխտից. բացակայում էր հաճախ, անհարգելի, գալիս էր առանց ներողության, ինքնագոհ ու մեծամիտ, նստում էր անտարբեր… Երիտասարդի ներկայությունից լսարանում աուրան փոխվում էր, ներդաշնակությունը՝ խախտվում… Նրա պատճառով անընդհատ կրկնում էինք միեւնույն դասը, որ նա մի կերպ ինչ-որ բան պոկի իր համար, ձանձրանում էինք, իսկ նա ձեւացնում էր, թե սովորում է… Լեզվի ուսուցումը զուգակցվում էր տեքստի ընթերցանությամբ, ինչը ես շատ էի սիրում, սակայն դասախոսն ստիպված էր այդ ընթերցանությունը զոհել ինչ-որ մեկի գլուխը քերականություն լցնելով ու մի օր էլ չհամբերեց, երբ նա կրկին ուշացած մտավ լսարան, ասաց զսպված զայրույթով.
-Քո պատճառով ես չեմ կարողանում անել այն, ինչ կուզեի. ամբողջ լսարանը տուժում է քո պատճառով…
Ալեքսանդրովնան հավատում էր իր ուժերին, հավատում էր, որ սերը կարող է հրաշք գործել, եւ ինքը, որպես մանկավարժ, այդ սերը փոխանցելու պարտավորություն ունի, որ ամենադժվար մարդուն էլ կարելի է ինչ-որ բան տալ, թեկուզ՝ չնչին բան, որ կփոխի նրա վարքն ու բարքը, հայացքը, կմոտեցնի գեղեցիկին, բայց եւ ցավում էր նրանց համար, ում կարող էր ավելին տալ, իսկ հնարավորություններն արդեն, հանգամանքների բերումով, չէին ներում…
Եվ մի օր կատարվեց հրաշքը. նա այնպիսի դաս անցկացրեց, որ ողջ դասընթացն արժեր եւ ավելին էր, քան դասընթացը… Մի բանաստեղծություն, ընդամենը մի բանաստեղծություն եւ անմոռաց ու հեքիաթային դաս, որ հաճախ եմ հիշում… Նա կարդաց ու վերլուծեց Բլոկի բանաստեղծությունը. «Девушка пела в церковном хоре» («Եկեղեցու մեջ աղջիկն էր երգում»)։ Այդ մի վերլուծությունը բավական էր՝ հասկանալու համար գրականությունը, ապրելու գրականությունը, զգալու գրականությունը… Տող առ տող, պատկեր առ պատկեր, բառ առ բառ բացեց բանաստեղծության ողջ հմայքը, երաժշտականությունը, տեսիլքը… Եթերային ու անշոշափելի, զգայական ու շղարշային… Եկեղեցու գմբեթը, աղջիկը՝ երգող, զգեստը ճերմակ, եւ հոգուց պոկված մեր շունչն ասես մոմեր վառեց լսարանում, եւ մենք զգացինք այրվող մոմերի հոտն ու աղոթքի զորությունը… Անէության վիթխարի զգացում էր պաշարել մեր մարմինը, ու թվում էր՝ մեզանից յուրաքանչյուրն է երգում ճերմակ զգեստով՝ հեռվում ճախրող երազանքների, նրանց տունդարձի ու անվերադարձի լուսե մշուշով պարուրված…
Եկեղեցու մեջ աղջիկն էր երգում
Նավերի մասին, որ ծովում են բաց,
Եվ նրանց, ովքեր օտար եզերքում
Դեգերում են դեռ խոնջ ու տառապած։

Երգում էր այդպես նա գմբեթի տակ,
Եվ ճառագայթն էր ուսին բեկբեկում,
Եվ լսում էին, թե շորն սպիտակ
Ճաճանչների մեջ ինչպես է երգում։

Եվ թվում էր, թե բերկրանքն է մոտիկ,
Թե ծովածոց են նավերը մտել,
Թե օտար հողում այն հոգնած մարդիկ
Լուսավոր մի կյանք ու բախտ են գտել։

Եվ ձայնն անուշ էր, շողը բարալիկ…
Ու միայն այնտեղ՝ Աստծո ոլորտում
Գաղտնիքին հաղորդ մանուկն էր լալիս,
Որ ոչ ոք, ոչ ոք էլ չի դառնա տուն…
(Թարգմ.՝ Վահագն Դավթյանի)
Սեդա Ալեքսանդրովնայից մնաց այս հրաշք բանաստեղծության հուշը՝ որպես գրականության ուսումնասիրության բանալի եւ ափսոսանքը չկայացած դասերի…

01-03. 12. 2015 թ.
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

12-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO