Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Այսպիսի տաղանդը պետք է կատարելագործել

Պրոֆեսիոնալները Վիկտորյա Հովհաննիսյանի ձայնը բնութագրում եւ անվանում են տիեզերական


«Ինձ ապշեցրեց պատանի երգչուհի Վիկտորյա Հովհաննիսյանը, ես անչափ ուրախ եմ, որ նրա նման բնածին տաղանդի մարդիկ են հայտնվել մեր մրցույթում: Մենք նրան կաջակցենք ամեն ինչով, նաեւ գումարով, քանի որ այսպիսի տաղանդը պետք է կատարելագործել եւ համապատասխան եղանակներով հանրածանոթ դարձնել բոլոր հնարավոր զանգվածային լրատվամիջոցներով»:
Վյաչեսլավ Բատաեւ

Աստվածային շնորհով օժտված այս պարմանահասակ հայուհին մեծ համբավ է ձեռք բերել դեռ տասը տարեկանում, երբ այլմոլորակայինի հագուստով կատարել է հանրահայտ մեներգեր «Հինգերորդ տարր» հեռուստաֆիլմից, կատարումներ, որոնք անհնարին է մատուցել մարդկային կենդանի ձայնով: Նրա ձայնի դիապազոնը հասնում է մինչեւ 4 օկտավայի, իսկ ըստ որոշ այլ աղբյուրների՝ շատ ավելի է՝ 4,5-5: Երբ Վիկան առաջին անգամ մասնակցում է ուկրաինական «Մանուկների ձայնը» նախագծին, զարմանահրաշ փոքրիկ հայուհուն սկսում են համեմատել հանրահայտ Իմա Սումակի հետ: Այժմ նրա երգացանկն ընդգրկում է երգեր եւ արիաներ տասնյակ լեզուներով՝ ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, ճապոներեն, իսպաներեն, հայերեն, անգլերեն, հնդկերեն, եբրայերեն…Պրոֆեսիոնալներն աղջկա ձայնը բնութագրում եւ անվանում են տիեզերական:
Տաղանդավոր երգչուհին ծնվել է Երեւանում: Երբ 8 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվում են հայաշատ Դոնի Ռոստով, իսկ այնտեղից՝ Մոսկվա: Հարազատներից առաջինը, որ ապշում է իննամյա Վիկայի երգից, տատիկն էր. տիկնիկներով խաղալու ժամանակ թոռնիկը ռուսերենով հանկարծակի սկսում է երգել «Անտառում ծնվեց եղեւնին» մանկական հանրածանոթ ու սիրված երգը… օպերային ձայնով: Այս անակնկալ հայտնությունն էլ առիթ է դառնում, որ նա սկսի զբաղվել երաժշտությամբ: 2013 թ. Մոսկվայի «Սոկոլնիկ» զբոսայգում կայանում է նրա առաջին մենահամերգը: Նույն թվականից նրան իր հովանավորության տակ է վերցնում Լյուբով Կազանովսկայան:
Անհնար է չանդրադառնալ ու չհպարտանալ այն նվաճումներով, որոնք արդեն իսկ կենսագրության էջ են Վիկայի կյանքում ու բաղձալի երազանք՝ երգարվեստով զբաղվող յուրաքանչյուր սկսնակի համար.«2012 թ. լավագույն կատարողի» ռուսական թոփում զբաղեցնում է 17-րդ տեղը: Սակայն այնուհետեւ այնպիսի հեղինակավոր մրցույթներում ու փառատոներում է հաղթող ճանաչվել, ինչպիսին են «Դոնի ալիք» միջազգային հեռուստատեսային մրցանակաբաշխությունը՝ լիակատար հաղթող եւ մրցանակակիր, «Հարավային աստղ» միջազգային մրցույթի Գրանպրիի դափնեկիր, «Պետության գանձը» միջազգային մրցույթի Գրանպրիի մրցանակակիր, «Ձեռք տուր երազանքիդ» եւ «Ազգային հարստություն-2012» միջազգային փառատոնում՝ Գրանպրի: Դարձել է «Մոսկվա-Տրանզիտ-Մոսկվա» փառատոնի միանշանակ հաղթող եւ գրանմրցանակակիր եւ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական ֆոնդի Գրանտի սեփականատեր, Դոնի Ռոստովի քաղաքապետի թոշակառու: Երգչուհին բազմիցս է հանդես եկել Մոսկվայի «Քո եկեղեցիները» միջոցառումների ժամերգություններում: Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբով եւ դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի հետ հանդես է եկել բարեգործական համերգներում: 2014 թվականին երգել է Մոսկվա քաղաքի օրվան նվիրված բարեգործական համերգում: Իսկ մեկ տարի անց «Միսս Ռուսաստան-2015» մրցույթի եզրափակիչում հանդես եկել հյուրի կարգավիճակով:
Ահա այսպես: Որքան էլ չարը հետամուտ լինի մեր աշխարհազարդ գենի ոչնչացմանը, հայոց բեղուն արգանդը շարունակում է լույս աշխարհ բերել իր շնորհառատ ու տաղանդավոր ուստրերին ու դուստրերին, որոնք բարձր են հնչեցնում հայի անունը, իրենց տաղանդի լույսով ցոլանում ամենատարբեր հորիզոններում:
Մաղթենք, որ ավելի պայծառ շողա աշնանային այս օրն իր առաջին ճիչն արձակած Վիկտորյա Հովհաննիսյանի աստղը հայրենի կապտաջինջ երկնքում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

12-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO