Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Եթե պատերազմը չդադարեցվեր, ավելի մեծ կորուստներ ու զոհեր կլինեին»

Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել

Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ: Նրա խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է վերլուծությունների, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Արցախի նախագահի գնահատականների հիման վրա:
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այն է, որ ես համաձայնել եմ Աղդամը, Լաչինը, Քարվաճառը հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետեւ այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, երբ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ռեսուրսները բավական խնդրահարույց վիճակում են: Արցախի քաղաքական ղեկավարությունը նույնպես կիսում էր այդ կարծիքը: Ինչ կլիներ, եթե չստորագրվեր: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական եւ ոչ ռազմական գնահատականի, մենք այդ իրավիճակում չէինք կարող պահել: Մի իրավիճակ ունեինք, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքերով՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մեծ հավանականություն կար, որ հակառակորդի ուժերը կգրավեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, պաշտպանական շրջաններն այնտեղ գտնվող զինվորներով կհայտնվեին շրջափակման մեջ: Տեղի կունենար ամբողջական կոլապս: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ահա այդ գնահատականի հիման վրա է կայացվել նման որոշում:
Վարչապետը պատահական չհամարեց այն, որ այս օրերին առաջնագծից զինվորները վիդեո ուղերձներ են հղում, որով պաշտպանում են կայացված որոշումը: Նրանք տեղում տեսել են, հասկացել են իրավիճակը, որքան էլ այն դառը լինի:
«Այդ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտն ուղիղ սպառնալիքի ներքո էր, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ, ըստ էության, սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Հազարավոր զինվորներ կընկնեին շրջափակման մեջ, եւ արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է»,-ասաց նա:
Անդրադառնալով Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել, մեկը ձախողվել է, մյուսի ժամանակ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Թեպետ, մեծ հաշվով, իրադրությունը չի հաջողվել փոխել: Այդ ամբողջ հակասությունները կապվում էին հենց դրա հետ:

12-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO