Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խելքի աշեցեք

Պատերազմի հանցագործը պահանջում է փոխհատուցել իր հանցանքների հետեւանքների համար

Էս Թուրքիայի նախագահի Ադրբեջանի հարցերով խորհրդականի օգնական Ալիեւը էնքան է էրես առել, որ սպառնում է փոխհատուցում պահանջել Հայաստանից՝ իր կատարած հանցագործությունների հետեւանքները վերացնելու համար:
Տո՛ անա՛ մոթ:
Թեպետ, անձամբ ես պատրաստ եմ փոխը հատուցել եւ՛ իրեն, եւ՛ իր պապաներին ու պապաների ընկերներին:
Պատրաստ եմ կտրել իր ականջը, սպիտակ ֆոսֆորով վառել քիթը, գերի վերցնել իրեն ու առանձնակի դաժանությամբ տանջամահ անել, կասետային ռումբերի անձրեւ թափել կոկոշին, հազար անգամ թաղել, անթեղել…
Մի բան միայն չեմ կարող անել, չեմ կարող փոխհատուցել:
Չեմ կարող հայրենազրկել, որովհետեւ անհայրենիքի ի՞նչը հայրենազրկես:
Դատի է տալիս:
Քեզ վրա լացում են միջազգային քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներն անխտիր: Ողբում են ուղղակի:
Տո սրբապիղծ անաստված: Դու անգամ հավատքի տարրական ընկալումներ չունես: Չգիտես անգամ, որ բոլորս մեկ Աստծո տակ ենք քայլում, ու տաճար քանդողը չի գտնում լույսի ճանապարհը: Որտեղի՞ց հասկանաս:
Դու՛ սկսեցիր պատերազմը, դու՛ սկսեցիր սպանել, դու՛ սկսեցիր բարբաջել թուրքերեն, ադրբեջաներեն, արաբերեն, եբրայերեն, ուրդույերեն, փուշտուերեն… Ամեն անգամ, երբ հրադադարի որոշում էր կայացվում, պապադ քանոնով խփում էր չանչերիդ…
Ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կտրականապես պահանջում եմ քեզ ենթարկել գենետիկ անալիզի՝ պարզելու համար, թե դու քանի՞ ազգի արյան կրող ես. դու ատրպատականցի ադրբեջանցի՞ ես, դու թու՞թրք ես, դու ալբանացի՞ ես… Կարծում եմ, քո պարագայում կարող են հայտնաբերել առնվազն տասներեք գենոմոդիֆիկացիոն խառնուրդ…
Թե չէ ընկել էս դատարանների դուռը, փոխհատուցում ես մուրում: Նախ քո զոհերի մայրերի արցունքները փոխհատուցիր, որ աչքերդ չփոխպատվաստեն:
Գե՛նդ ստուգիր, գե՛նդ…
Միգուցե իսկական հորդ գտնես:
Հայաստանի իրավաբաններին էլ առաջարկում ենք օր առաջ դիմել միջազգային ատյաններ՝ Ալիեւին ու Էրդողանին պատերազմի հանցագործներ ճանաչելու եւ դատապարտելու հայցով, քանի դեռ նրանք, իրենց բնորոշ ցինիկությամբ չեն դիմել միջազգային ատյաններ՝ մեր դեմ:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

13-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO