Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ռափայել Պատկանյան-190

Նորի, առաջադեմի նվիրյալն ու մարտիկը

Խաչատուր Աբովյանի ողբերգական եւ հանելուկային անհետացումից մեկ տասնամյակ չանցած՝ գրական ասպարեզ է մտնում մի գրող, ով առաջիկա մի քանի տասնամյակներին կանխորոշելու էր հայ գրականության հետագա ընթացքը եւ մինչեւ գրեթե 20-րդ դարասկիզբը, մինչեւ Թումանյանի եւ Իսահակյանի հայտնությունը լինելու էր ամենահռչակավորն ու ազդեցիկը այդ ժամանակաշրջանում:

Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8-ին Նոր Նախիջեւան քաղաքում, բազմաթիվ արվեստագետներով, գիտնականներով, մանկավարժներով ու գրողներով հայտնի Պատկանյանների ընտանիքում: Բավական է հիշատակել, որ նրա հայրն ու պապը՝ Գաբրիել քահանան ու Սերովբե վարժապետը, նշանավոր մանկավարժներ եւ բանաստեղծներ էին, եղբայրը՝ Հովհաննես Պատկանյանը, նկարիչ էր, հորեղբայրը՝ Միքայել Պատկանյանը՝ թատերագետ եւ դրամատուրգ, հորեղբոր որդին՝ Քերովբե Պատկանյանը՝ հայագետ:
Նախնական կրթությունը ստացել է հոր դպրոցում, ապա տասներեք տարեկանում՝ 1843 թվականին, մեկնում է Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու: Այստեղ նա ուսանում է շուրջ վեց տարի՝ մինչեւ 1849 թվականը: Ճեմարանում սովորելու տարիներին նրա սիրած գրողներն էին Պուշկինն ու Լերմոնտովը, անմիջական կապեր է հաստատում ժամանակակից ռուս գրողների ու արվեստագետների հետ, ծանոթանում եվրոպական մշակույթին եւ գրականությանը: Պատկանյանի գրական ճաշակի ձեւավորման հարցում անփոխարինելի էր հատկապես Մկրտիչ Էմինի դերակատարությունը: «Պուշկինի եւ Լերմոնտովի գրվածքը առաջին անգամ մեզ ծանոթացուց նա,- գրում է Պատկանյանը,- շատ անգամ հենց յուր դասի միջոցին, ձեռքը առնում էր նոցա շարադրությունները եւ կարդում էր մեզ համար եւ այդ կերպով մեր մեջ սեր եւ ճաշակ էր ձգում այդ եւ ուրիշ ռուս հեղինակների մասին: Եվ այդ իսկ էր պատճառը, որ պ. Էմինի աշակերտների մեջ բավականին շատ թվով բանաստեղծական ոգով եւ ճաշակով երիտասարդներ երեւան եկան. ինչպես Ասկարյանցը, Փափազյանը, Միրիմանյանը («Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ»), Դոդոխյանը («Ծիծեռնակ»), Շահազիզյանը («Երազը») եւ այլք»:
Ճեմարանում սովորելիս նա՝ հանձինս Գոգոլի եւ Տուրգենեւի, ծանոթանում է նաեւ ժամանակակից ռուսական արձակին, կարդում է Կռիլովի առակները, Հոմերոսի եւ Վիրգիլիոսի հռչակավոր պոեմները:
Կիսատ թողնելով ուսումը, 1850 թվականին քսանամյա պատանին գալիս է Թի‎ֆլիս եւ ռուսաց լեզու դասավանդում Ներսիսյան դպրոցում: Ժամանակի Թի‎ֆլիսը հայ մտավոր գործունեության կենտրոններից խոշորագույնն էր, եւ Պատկանյանը այստեղ գտնում է երազած հայրենիքի հոգեւոր հուներից մեկը, որ բացել էին Խաչատուր Աբովյանը, հետագայում՝ Րա‎ֆֆին, Պռոշյանը, Սունդուկյանը, Թումանյանն ու Աղայանը: Պատկանյանը հոգով ու սրտով կապվում է այդ քաղաքին, սիրում քաղաքի բարքերն ու կոլորիտը, թի‎ֆլիսահայոց բարբառը, որոնցով մի շարք ոտանավորներ է գրում, ‎հաղորդակցվում հայ մտավորականության ոգորումներին:
Այնուհետեւ Ռափայել Պատկանյանը մեկնում է Դորպատ, որտեղ դեռեւս թարմ էր Աբովյանի հիշատակը: Դորպատում եղած մեկ տարվա ընթացքում Պատկանյանի կյանքում մեծ շրջադարձ է տեղի ունենում. Գ. Աքիմյանը (Աբովյանի աշակերտը) արտագրել եւ Դորպատ էր բերել Աբովյանի «Վերք Հայաստանին»: Եվ հայ ուսանողությունը, որ Դորպատում զգալի ներկայություն էր, վեպի հրատարակումից ավելի քան վեց տարի առաջ արդեն ծանոթանում է հայ գրականության այդ աննախընթաց գլուխգործոցին:
Մեկ տարի անց Պատկանյանը տեղափոխվում է Մոսկվա եւ հաճախում համալսարանի պատմա-լեզվագրական ‎ֆակուլտետի դասախոսություններին: Այստեղ է, որ նա մի խումբ ուսանողների հետ կազմակերպում է «Գամառ-Քաթիպա» գրական ընկերությունը ¥1854¤: Կարճ ժամանակ անց Պատկանյանը մեկնում է Պետերբուրգ եւ ընդունվում Զինվորական-բժշկական ակադեմիա, սակայն դարձյալ կիսատ է թողնում եւ տեղափոխվում Պետերբուրգի համալսարանի արեւելյան բաժինը եւ 1860-ին՝ ավարտելով այն, ստանում արեւելյան լեզուների թեկնածուի աստիճան: Պատկանյանի պետերբուրգյան տարիները նշանավորվում են «Գամառ-Քաթիպա» ընկերության տետրերի հրատարակությամբ, որտեղ ընդգրկված բանաստեղծությունների գերակշիռ մասը պատկանում է նրա գրչին: Սակայն 1857-ին տետրերի հրատարակումը ընդհատվում է, ընկերությունը լուծարվում, եւ այնուհետեւ բանաստեղծը գրական ընկերության անունն օգտագործում է որպես ծածկանուն:
Պատկանյանի անունն էլ ավելի է հռչակվում, երբ նա նախաձեռնում է «Ազգային երգարան հայոց» երգերի ժողովածուի հրատարակումը ¥1856¤: Ինչպես հետագայում վկայում է ժամանակակիցը, ժողովածուն աննախընթաց հաջողություն է ունենում. «…հայ հասարակությունը սիրով լսում էր նորանոր եղանակներ եւ ոգեւորվում իմաստով»: Այնուհետեւ Պատկանյանը կազմում է «Նոր այբբենարան հայոց» դասագիրքը, իսկ 1863-ին թարգմանաբար հրատարակում է Եզոպոսի առակները եւ գրում գիտական մի աշխատություն՝ «Պատմություն Մեծն Պետրոսի» վերնագրով:
1863-ին Պատկանյանը սկսում է հրատարակել «Հյուսիս» շաբաթաթերթը: Չնայած կարճատեւ գոյությանը, թերթը բարձրացնում է ժամանակի համար հրատապ խնդիրներ՝ երկրագործության, արհեստների, կրթության, պատմության եւ ներկայի հեռանկարների մասին, լայնորեն արձագանքում Զեյթունի հայության ապստամբությանը: Այստեղ Պատկանյանը տպագրում է մի շարք նովելներ, որոնցով հիմք է դնում հայ նովելագրությանը: Թերթը կարեւորում է նաեւ թարգմանությունը: Բանաստեղծի պետերբուրգյան շրջանն ամփոփվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությամբ ¥1864¤:
Պատկանյանը գրական ասպարեզ իջավ մի շրջանում, երբ աշխարհաբարը կենաց ու մահու պայքար էր մղում գրաբարի դեմ: Առաջին իսկ գործերից նա գրում է աշխարհաբար լեզվով: 1858-ին լույս էր տեսել «Վերք Հայաստանին», որի ձեռագիր օրինակին Պատկանյանը ծանոթ էր դեռեւս դորպատյան շրջանից, սակայն նոր գրական լեզվի գոյության պայքարը դեռեւս շարունակվում էր, եւ Պատկանյանն այդ պայքարի առաջնորդներից էր: Այս առումով հիշատակելի են «Քյոռօղլու» պոեմի առնչությամբ ընկերոջը՝ Գ. Քանանյանին գրած նամակի հետեւյալ տողերը. «Եղբայր սիրեկան, դու պիտի իմանաս, որ մեր Քյոռօղլուն կենդանի պատասխան է այն հաճախ կրկնված գանգատներուն, որ մենք անդադար լսում ենք կեսգրագետ հայերու բերնեն, թե հայոց աշխարհիկ լեզվով անհնարին է որպես եւ իցե վերացական միտք հայտնելու: Ես շատերուն երես առ երես աշխատել եմ հասկացնելու, թե՝ երբ գաղափարը որոճած է մարդուս մտքումը՝ արտահայտելու համար պատեպատ ընկնելն ավելորդ է, եթե միայն մենք ի մոտո գիտենք այն ազգի ոգին եւ լեզուն: Այդ եւ դորա նման խորհրդածությանց հետեւանքը եղավ, որ ես հանձն առի գրելու Քյոռօղլուն, որո լեզուն գիտությամբ ընտրեցի ամենաաղճատածը, գրեթե նույնը, որ խոսում է հայոց ամենաստոր վիճակի մարդը: Ապագայում կտեսնենք՝ մեր Քյոռօղլուն կապացուցանե՞ արդյոք մեր տխմար գրագետներուն, թե հառաջ, քան թե գրիչդ ձեռքդ առած մտնում ես ազգի դպրության ասպարեզի մեջ՝ ունենաս պիտի անկեղծ սեր դեպի ազգդ եւ անանձնասեր դիտավորություն նորան բարոյապես օգնելու»:
Լեզվի նկատմամբ վերաբերմունքը կարեւորում էր ոչ միայն գրապայքարի դիրքերից, այլեւ ռոմանտիզմի համակարգում լեզվի նկատմամբ եղած դիրքորոշումից: «Մի ընդհանուր եւ հասկանալի «լեզուն», այլ կերպ ասած՝ համազգային նոր լեզուն Պատկանյանը համարում է ազգայության ամենակարեւոր պայմանը՝ առանց որի «ազգը ազգ չէ, այլ խուժան, խաժամուժ»։

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

13-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO