Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քո քաջությանը»

Ուղիղ 100 տարվա հեռավորությունից մեզ է դիմում Գեւորգ 5-րդ Սուրենյանցը

Լայն տարածում ստացած թյուր կարծիք կա, թե պատմագիտությունը հեռու է ճշգրիտ լինելուց։ Սակայն պատմությունը համակարգային իմացության տիրույթում է, այն լոկ փաստերի, թվերի եւ անունների շարադրանք չէ։ Պատմությունը անցյալի միջոցով այնպիսի ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել նրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։
«Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց. հայ արնաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք, եւ ամենքի բերնից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, Հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է եւ յուր վերջին ուժերը հավաքած՝ հուսահատ կռիվ է մղում եւ ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից եւ ազատությունից զրկել եւ Իսրայելի նման մեր ոսկորներ անապատի մեջ ցիր ու ցան անել։ Ինչ ես մտածում դու անել. կռվել քաջաբար եւ մեռնել հերոսաբար, թե հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել եւ ոչնչանալ։ Հեռու, հեռու քեզանից այդ ինքնակործան միտքը։ Եթե քեզ համար թանկ է հայրենիքը, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական եւ սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը եւ օջախը, ապա ժամանակն է, որ դու զենքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։
... Երկու տարվա կյանքը հեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր մայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի օգնելու։ Հայ քաջարի զինվոր, դու քո քաջությամբ եւ անվեհերությամբ աշխարհք զարմացրիր, հավաքիր ուժերդ վերջին անգամ, տու մի անգամ էլ քո մահացու հարվածը հայրենիքի եւ հայի ազատությունը ջնջել ցանկացող անողորմ թշնամուն։ Հավատա եւ հավատա, թե քո այդ վերջին հարվածով հավիտյանս կջարդես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նրա վերջին հուսահատական կռիվն է, կամ ոչնչանալ հավիտյան եւ կամ ոչնչացնել քեզ։
... Գնացեք կռվեցեք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցեք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Ս Կարապետ ու Աղթամար։ Իսկ դուք՝ Արարատյան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունյաց զավակներ, թողեք ծերերին, ձեր մայրերին եւ քույրերին ձեր տնային աշխատանքները, ձեր ազատության վտանգ է սպառնում, թռեք դեպի սահմանագլուխներ, հիշեցեք Զեյվան ու Սարդարապատ, որտեղ ցույց տվիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելեք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված Հայկական դրոշակն անսասան մնա։
... Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քո քաջությանը, ես հավատում են քո անշեղ հարվածին, ես հավատում եմ Հայաստանի հզոր Աստծուն եւ նրա սքանչելիքներին. նա ուժ տվեց ու կարողություն մեր մի բուռ քաջերին, երկու տարի անընդհատ հարվածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն. նա այս անգամ եւս կտա հայրենիքի քաջերին փառավոր հաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակված ցիր ու ցան կհալածե»։ (2 հոկտեմբերի, 1920 թվական, Վաղարշապատ։ «Էջմիածին» շաբաթաթերթ)։

Պատրաստեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

13-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO