Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան կորցրել է իրականության զգացումը

Եվ առաջարկում է խաղաղության դիմաց բացել Հայաստանի հետ սահմանները

Արցախում սանձազերծած ագրեսիայից հետո Թուրքիան դեռ հույսեր ունի, որ բացելով Հայաստանի հետ սահմանները՝ կկարողանա երկու երկրների միջեւ զարգացնել տնտեսական հարաբերություններն ու առեւտուրը: Այլ կերպ ասած՝ մեր ոխերիմ հարեւանը կորցրել է իրականության զգացողությունը: Վերջինիս արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե Հայաստանի հետ իր սահմանների բացումը մեր քաղաքացիների ինքնազգացողությունը կլավացնի:
Այն, որ Թուրքիային երբեւէ չի ներվելու մեր հերոս տղաների թափած արյունը, անքննելի է: Երբեք չի մոռացվելու, որ մեր զոհերի առնվազն 90 տոկոսը եղել է թուրք օպերատորների կառավարած բայրաքթարների եւ անօդաչուների հարվածներից: Թե՛ վախկոտ ադրբեջանցին, թե՛ փողի համար կռվող ջիհադիստ ծայրահեղականները երբեք չէին փորձի մերձամարտի մտնել հայ 18-19 տարեկան զինվորի հետ: Ինչպես միշտ, այս պատերազմում էլ գործեց թուրքի նենգ ձեռագիրը՝ գիշերով, գաղտագողի, թիկունքից ԱԹՍ-ների հարվածներով հայկական զինուժին հասցվեցին ամենամեծ կորուստները: Այս պատերազմում որոշիչ դարձած ԱԹՍ-ների գործոնը չի ներվելու, թերեւս, նաեւ Իսրայելին:
Թուրքիայի հետ սահմանների բացումն անթույլատրելի է նաեւ տնտեսական առկա իրավիճակի եւ գործոնների պատճառներով: Հետանկախ Հայաստանն իր տնտեսությունը ձեւավորել եւ զարգացրել է առանց Թուրքիայի: Հետեւաբար, միանշանակ է, որ հետայսու էլ այդ քաղաքականությունը շարունակվելու է: Ավելին՝ այս պատերազմից հետո հենց Հայաստանը պետք է հայտարարի, որ փակում է Թուրքիայի հետ իր սահմանները: Հոկտեմբերին ԱԺ-ի ընդունած թուրքական ապրանքների ներկրման արգելքին, կարծում ենք, պետք է գումարվեն Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները բացառող նաեւ այլ օրինագծեր:
Տնտեսական լուրջ կոլապսի առջեւ հայտնված Թուրքիան, Հայաստանի հետ սահմանների բացման խոստումով, շահագրգռված է ավելի շուտ լուծել սեփական խնդիրները: Այս պետության քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում կանգնեցնելու սեփական տնտեսության անկումը, որն օրեցօր ավելի է ուժգնանում:
Մյուս կողմից էլ սահմանների բացումը կնշանակի համաձայնել Թուրքիայի խաղաղ էքսպանսիայի հետ: Միանշանակ կանխատեսելի է, որ այդ երկրի հետ տնտեսական համագործակցության դեպքում ծավալներով բազմապատիկ մեծ Թուրքիայի տնտեսական համակարգը կկլանի հայկական տնտեսությունը: Հետեւաբար, Թուրքիայի հետ սահմանների բացումը հակասում է մեր երկրի անվտանգության սկզբունքներին:
Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը տնտեսական համագործակցության առաջարկին զուգահեռ հնչեցնում է նաեւ սպառնալիք, որ եթե Հայաստանը հրաժարվի հրադադարի հայտարարության պայմանները կատարելուց, կհետեւի նոր հարված Արցախին: Սա փաստում է, որ այս երկիրը հավատարիմ է մնում իր քաղաքականությանը եւ երբեք չի հրաժարվի Հայաստանի ու Արցախի դեմ տարբեր ձեւաչափերով հարձակումներ գործելու իր նենգ մտադրություններից:
Վերոհիշյալ հնարավոր բացասական զարգացումներին Հայաստանը, անշուշտ, պետք է պատասխանի հիմնավոր հակաքայլերով: Ստեղծված նոր իրավիճակում տնտեսական քաղաքականության նոր ուղենիշների սահմանումը դառնում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO