Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աստված երբեք մեզ չի թողնում

Աստված ամեն ինչ գիտի քո մասին: Նա տեսնում է քո հոգին, քո տառապող սիրտը: Նրա համար միեւնույն է, թե դու ինչ տեսք ունես, Նա տեսնում է քեզ այնպիսին, ինչպիսին դու իրականում կաս: Նրա համար միեւնույն չեն քո խնդիրները, չէ՞ որ Նա քեզ սիրում է այնքան, որ քո մեղքերի թողության համար տվեց Իր կյանքը: Աստված ցանկանում է, որ դու ապրես: Նա ցանկանում է օգնել քեզ:
Մի սպասեք, որ կթեթեւանա, կհեշտանա, կլավանա: Չի լինի: Դժվարությունները լինելու են միշտ: Սովորեք երջանիկ լինել հենց հիմա: Այլապես չեք հասցնի:
Որքան քիչ բան է մեզ հարկավոր եւ որքան շատ է մեզ տրված Տեր Աստված… Մեծ ձեռքբերում է լինել բարեպաշտ եւ գոհացած:
Եթե դուք գտնեք ժամանակ եւ բառեր աղոթքի համար, ապա վստահաբար Աստված կգտնի ժամանակ եւ բառեր՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ համար:
Աստված երբեք մեզ չի թողնում, մենք ենք թողնում Նրան:
Աստծո պատվիրանները երբեք չեն փոփոխվել, մենք պետք է փոխվենք:
Մարդիկ սովորաբար Աստծուց խնդրում են այն, ինչին իրենք արժանի չեն, իսկ ովքեր արժանի են, խնդրում են… ուրիշների համար:
Հիշիր Աստծուն, երբ քեզ համար լավ է, եւ Աստված կհիշի քեզ, երբ քեզ համար վատ լինի:
Մարդիկ Երկիր մոլորակի վրա միակ արարածներն են, ու պետք է Աստծո աջակցությունը, սակայն իրենց պահում են այնպես, կարծես Աստված չկա:
Երջանկություն է, երբ Աստծուն ավելի հաճախ փառաբանում ու Աստծուց գոհանում ես, քան որեւէ բան խնդրում:
Մարդիկ անընդհատ ինչ-որ բան են խնդրում Աստծուց՝ մոռանալով շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ արդեն տրվել է իրենց:
Եթե տեսնեմ, կհավատամ՝ ասաց մարդը: Աստված ասաց՝ երանի նրան, ով չտեսավ, բայց հավատաց: Հավատա, որ տեսնես:
Աստծուն մի ասա, որ խնդիրներ ունես: Խնդիրներիդ ասա, որ Աստված ունես:
Մի մտահոգվիր, թե ոչ ոք չի տեսնում քո տառապանքները, Աստված է տեսնում ամեն ինչ:
Մի խնդրիր Աստծուց թեթեւ բեռ, այլ խնդրիր ամուր թիկունք:
Աստված հասկանում է մեր աղոթքները նույնիսկ այն ժամանակ, երբ մենք բառեր չենք գտնում:
Աստծո առաջ բոլորս հավասար ենք, տարբերվում ենք միայն մեր մեղքերով:
Եթե Աստված դանդաղում է, դա չի նշանակում՝ հրաժարվում է:
Մոտեցեք Աստծուն, եւ Աստված կմոտենա ձեզ:
Տվեք Աստծուն այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ մնում է տակը:
Ձեր կյանքի նախադասության մեջ սատանան կարող է լինել ստորակետ, բայց երբեք թույլ մի տվեք դառնալ վերջակետ:
Շատերը մոռանում են, որ Աստված էլ զգացմունքներ ունի: Չկա այնպիսի մարդ, ում Աստված չի սիրում:
Երջանիկ մարդիկ միշտ չէ, որ ունեն ամենալավ բաները, պարզապես նրանք ուրախությամբ են ընդունում այն ամենը, ինչ պատահում է կյանքի ճանապարհին:
Մեր ամենամեծ մոլորությունն այն է, թե դեռ շատ ժամանակ ունենք:
Գոհությունն Աստծուց քրիստոնյայի բարեկրթությունն է:
Որտեղ Աստված վերջակետ է դնում, դուք մի դրեք բազմակետ:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

14-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO