Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արցախը Հայաստանի ջրային ռեսուրսները սնողն է

Հիմնախնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ

Հայերիս համար հայրենիք եւ անվտանգային տարածք լինելուց բացի, Արցախը նաեւ տնտեսական հսկայական ներուժ ունի, այն ռազմավարական մեծ նշանակություն գյուղատնտեսության, էներգետիկ եւ ջրային ռեսուրսների առումներով։ Օրինակ՝ Քարվաճառից է սկիզբ առնում Արցախի ջրային պաշարների մոտ 85 տոկոսը։ Դավիթ Բաբայանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է Արցախի ջրային անվտանգության խնդիրները, նշում է. «Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման ժամանակ պետք է բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որպեսզի այն տարածքները, որոնք հանգուցային են ԱՀ ջրային անվտանգության ապահովման առումով, մշտապես մնան Արցախի վերահսկողության տակ: Նման տարածքներ են, մասնավորապես՝ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները:
...Քարվաճառի շրջանը կորցնելու դեպքում Արցախն իրականում կունենա միայն 156 մլն խմ լրիվ վերահսկվող ջրային պաշարներ, որոնք չեն բավարարի հանրապետության պարենային անվտանգության եւ բնակչության ջրային պահանջների նույնիսկ կեսը՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ նախկին ԼՂԻՄ տարածքում սկիզբ առնող գետերն ամռանը ցամաքում են:
…Եթե Ադրբեջանը կրկին հնարավորություն ստանա ջրահաբեկչության քաղաքականություն վարելու, ապա Արցախի եւ Հայաստանի համար հետեւանքները կլինեն սարսափելի: Այս դեպքում վտանգված կլինեն ոչ միայն Արցախի գետերը, այլեւ Սեւանա լիճը (քանի որ Արփան ու Որոտանը սկիզբ են առնում Քարվաճառում - Ա.Յ.), այսինքն՝ Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը»: Այդ մասին դեռեւս 2013 թվականին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսում գրել է փոխգնդապետ Արսեն Յալանուզյանը։
Պատերազմի հետեւանքով կորուստներ են կրել Արցախի գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։ Բնականաբար, այդ ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ «Ես Արցախին ոչ միայն ծանոթ եմ կամ զբաղվում եմ նրա խնդիրներով, այլեւ ապրում եմ Արցախով եւ նրա տնտեսությամբ։ Մանրակրկիտ ծանոթ եմ այսօրվա վիճակին, միաժամանակ դեռ այն կարծիքին չեմ, որ մենք պետք է անցյալ կատարյալ ժամանակով խոսենք կորուստների մասին»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ իր կողմից հեղինակած Արցախի տնտեսության զարգացման ռազմավարությունն ընդունվել է Արցախի ղեկավարության կողմից եւ աշխատանքներ են տարվել գյուղնախարարության հետ, թե Բակո Սահակյանի, թե Արայիկ Հարությունյանի օրոք։ Զրուցակիցս պատերազմի օրերին եղել է ռազմաճակատում եւ վերադարձի ճանապարհին հանդիպել է Կուբաթլուից հեռացող մի կնոջ՝ իր որդու հետ, որոնք այնտեղ էին թողել իրենց ամբողջ տնտեսությունը, անասունները, եւ այդպիսի ընտանիքները բազմաթիվ են։
Այս պահին անասնապահության մասով կորուստները դեռ վաղ է հաշվել, բայց Մանասերյանի խոսքերով՝ դեռ թուրքի ձեռքը չընկած, ցավոք սրտի, կենդանիները գայլերի բաժին են դառնում, իրենց մոտավոր հաշվարկներով՝ 70-80 տոկոսը կարող է կոտորված լինեն․ «Տնային կենդանիների մի մասը որոշ ժամանակ ինքնահոսի մատնված դեռ կարող են գոյություն պահպանել, բայց կան նաեւ ընտանի կենդանիներ, որոնք խնամքի կարիք ունեն, եւ արդեն անկում է եղել։ Սա շատ ցավալի է, քանի որ դեռեւս խորհրդային տարիներից Արցախն իր բերրի հողերով, բնակլիմայական բարեբեր շրջաններով եղել է Ադրբեջանը կերակրող շրջանը, եւ այս տարիներին ադրբեջանցիների վայնասունը պայմանավորված չէ միայն քաղաքական կամ տարածքային հարցով։ Նրանք իրենց «կերակրող մորից» են կտրվել»։
Արցախն ինքնաբավ է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով․ 10 ապրանքներից 8-ի գծով համագործակցության մեծ դաշտ կա Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես օրինակ՝ հացահատիկը։ «Արցախն առանձին մշակաբույսերի մասով տարվա մեջ մինչեւ երկու անգամ բերք ստանալու հնարավորություն ունի։ Սա բացառիկ երեւույթ է։ Վերջին տարիներին լավ ծրագրված աշխատանքի արդյունքում կարողացել են ավելացնել նաեւ նռան այգիների տարածքները»,-մանրամասնեց Մանասերյանը։
Այն հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում տնտեսությանը հասցված հարվածը մեղմելու համար, զրուցակիցս պատասխանեց, որ խնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ։ «Բանալին մեկն է. խնդրով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները եւ խնդրից հասկացողները։ Լուծման մեջ պետք է ներգրավվեն նման խնդիրներ լուծելու կենսափորձ ունեցող մասնագետները եւ անձինք,-ասաց նա, ապա հավելեց,-Արցախը ոտքի կկանգնի, գոնե մեծ մասը կկարողանանք պահպանել։ Համաձայնագրի կետերի հետ որեւէ կերպ չեմ կարող համակերպվել ոչ միայն զգացմունքներով, այլեւ բանականությամբ»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

14-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO