Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Այսպիսի երիտասարդներն են ապրեցնում մեր ազգը

Դեռ էլի որքա՜ն սերունդների է դաստիարակելու հերոս այս պատանին

Ռոբերտ Աբաջյան. նա նոյեմբերի 16-ին կդառնար ընդամենը 24 տարեկան...
2016 թվական. քառօրյա պատերազմ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման անցան։ Արցախի Հանրապետության հյուսիս -արեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո սկսեցին գրոհը։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, տանկերի ուղեկցությամբ, մղվում են՝ գրավելու հայկական դիրքերը։
Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Ժամանակ անց նկատում է, որ խրամատում զինամթերքը վերջանում է։ Զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։
Բայց այդ ընթացքում հակառակորդին արդեն հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավոր գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ դիմադրելով նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։
Երբ արդեն թշնամին մոտենում է, հանում է մոտը մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում։ Բացված նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբրեւ թե հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։
Իր այդ քայլով Ռոբերտ Աբաջյանը փրկում է նաեւ թիկունքից օգնության հասած հայկական ուժերի մյուս զինվորներին։
Սա է Ռոբերտ Աբաջյանի սխրանքի կարճ նկարագրությունը։ Բայց նա իր հերոսական այդ քայլով դարձավ չափանիշ հայրենասիրության, չափանիշ անձնազոհության, չափանիշ պատվի ու արժանապատվության։ Քանի՜ երիտասարդ մեր այս օրերին կամավորագրվեց ու գնաց առաջնագիծ՝ աչքի առաջ ունենալով 20-ամյա պատանու օրինակը։ Եվ դեռ էլի որքա՜ն սերունդների է դաստիարակելու այս պատանին։ Դեռ երկար է շրջանառվելու նրա վերջին խոսքերի ձայնագրությունը՝ պատանեկան անկեղծ ու ազնիվ պոռթկումը, որը հայրենիքը պահելու յուրատեսակ կոչ է ու պատգամ։
Այսպիսի երիտասարդներն են ապրեցնում մեր ազգը, այսպիսի երիտասարդներով է մեր գենը ամուր ու հարակա ժամանակների մեջ։
Իսկ պաշտոնական հաղորդագրությունն ասում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվում է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով»։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

14-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO