Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժողովուրդները, որոնք Պատմություն գիտեն, գիտեն ապագան

Հայաստանն ամրոց է Անկարայի պանթուրքական քաղաքականության ճանապարհին

Գաել Նոֆրին ֆրանսիական «Marianne»-ում կիսվել է Լեռնային Ղարաբաղում տեսածից իր ստացած տպավորություններով: Նա վստահ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը երկար չի տեւի:
«Երեք օր գտնվելով Հայաստանում՝ ես կարողացա գիտակցել պատերազմի իրողությունը, որում ադրբեջանցիները, թուրքերը եւ ջիհադիստները միավորվել են՝ տիրելու Լեռնային Ղարաբաղին: Ես ասում եմ «տիրել», որովհետեւ այդ ագրեսիայի նպատակը ոչ այլ ինչ է, քան հայկական ոգու ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում: Այսօր խոսքն այն մասին է, որպեսզի իմանանք՝ 150 հազար հայերը, որոնք քառորդ դար ապրել են Արցախի Հանրապետությունում, դատապարտված են անհետացման կամ թափառաշրջիկությա՞ն, եթե նրա բնակավայրերն ու հայկական ինքնությունը, եկեղեցիներն ու վանքերը, հնագույն Տիգրանակերտը պետք է սրբվեն երկրի երեսից…
Որովհետեւ այն, ինչ կատարվում է այստեղ, պատերազմի օրենքների խախտում է, արգելված զենքի օգտագործում, գիտակցված հարձակում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա… Այդ հազարավոր զոհերը եւ տարագիրները: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Գորիսում՝ Լաչինի միջանցքի հարեւանությամբ, որն այժմ փակ է, ապաստան են գտել 8000 կին, երեխա եւ ծեր: Հիմա իշխանությունները, առաջին հերթին՝ այդ ոչ մեծ՝ 250 հազարից մի քիչ ավելի բնակչություն ունեցող զբոսաշրջային քաղաքի վարչակազմը ճիշտ տվյալներ չունի:
Սննդամթերքի օգնությունը, բնակարանային պայմանները, հիվանդանոցը, որտեղ բժիշկներն առանց այդ էլ գերծանրաբեռնված էին աշխատում կորոնավիրուսի պատճառով, կազմակերպված էին համերաշխության, եղբայրության, հայրենասիրության ոգով...: Եվ այս ֆոնին ավելանում է վիրավորների թիվը: Բոլորն ունեն նույն ախտանիշները. ոմանք հրազենային վնասվածքներ ունեն, բայց զինվորների մեծ մասն այրվածքներով է տեղափոխվել հիվանդանոց… Ռմբակոծություններ, անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ. սրանք վաղուց պատրաստված եւ ֆինանսավորված պատերազմի գործիքներն են»,- գրել է նա:
Գաել Նոֆրին ցնցված է իր տեսածից, սակայն առաջին հերթին նրան ցնցել է այն վախկոտ անտարբերությունը, որը ժողովրդավարական երկրները որդեգրել են հնագույն պատմություն ունեցող եւ քաղաքակիրթ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ երբ հասկանում ես, որ առաջադեմ փոքր ազգը, որն աշխարհին այնքան բան է տվել, որքան նույնիսկ հզոր շատ ժողովուրդներ չեն տվել, մենակ է թողնվել բարբարոսության դեմ պայքարում, սարսափում ես այն մտքից, թե դեպի ուր է գնում մեր մոլորակը, ինչ արժեհամակարգ է դավանելու մարդկությունը, ասենք, մի հարյուր տարի հետո:
«Բուն Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ Դավիթ-Բեկում, հրթիռային հարվածները չեն դադարել հոկտեմբերի 22-ից,- նշել է Նոֆրին:- Հազարից պակաս բնակչություն ունեցող այս գյուղում, որը կրում է հայ հերոսի անուն եւ որը եղել է Արամ Մանուկյանի ծնունդի վկան (կրակոտ հեղափոխական-խմբ.), գյուղապետը ձեզ կդիմավորի մի քանի զինված մարդկանց հետ: Ոչ մեծ վարչական շենքի նախասրահում կախված են գյուղի բնակիչների լուսանկարներ, ովքեր զոհվել են 1990-ականներին, առաջին պատերազմի ժամանակ: Գյուղի ղեկավարը չի դողում եւ չի սարսռում, երբ 30 հրթիռ է պայթում մոտակայքում մեր զրույցի մեկ ժամվա ընթացքում: Կարծես արդեն սովոր են: Այդ առավոտ Դավիթ Բեկում մեկ մարդ զոհվեց, երեքը ծանր վիրավորվեցին, որոնց փորձեցին շտապ հանել այդ տարածքից հանպատրաստից շտապօգնության մեքենայով: Ինչպե՞ս կարող ես ընտելանալ դրան:
Լքվածության նույն զգացումն ամենուր է: Ամենուր նույն միտքն է. Հայաստանը մենակ է: Այն դեպքում, երբ նրա թշնամիները կարող են հույսեր կապել Թուրքիայի անսասան հավատարմության, Սիրիայից մի քանի հարյուր ջիհադիստների ներկայության եւ աջակցության, զենքի միջազգային շուկայի հետ, որն Ադրբեջանի համար բաց է իր նավթային մանանայի շնորհիվ, իսկ հայերը մենակ են ... բոլորովին մենակ: Միջազգային հանրությունը, որն իր իսկ ինստիտուտների գերին է եւ, մասնավորապես, Մինսկի խմբի, կոչ էր անում, պահանջում, խնդրում, աղաչում հրադադարի ռեժիմ հաստատել, որը, ցավոք, չէր պահպանվում»:
Հոդվածագիրը չգիտի՝ ինչ ասել հայ երիտասարդներին եվրոպական արժեհամակարգի մասին: «Ինչպե՞ս բացատրել հայ երիտասարդությանը, որ ազատության ճամբարի մեծագույն ժողովուրդները խոսում են, բայց ոչինչ չեն անում: Ինչպե՞ս բացատրել, որ երկրները, որոնք որպես օրինակ էին ներկայացվում, նրանց կողքին չեն եւ չեն պահպանում ոչ միջազգային իրավունքը, ոչ ժողովուրդների իրավունքը: Ինչպե՞ս արդարացնել բանակցությունների սեղանի շուրջ հավասար պայմաններով նստելու մեր կոչերը, եթե միեւնույն ժամանակ բոլորը գիտեն եւ ընդունում են, որ Սիրիայից ժամանած հարյուրավոր ջիհադիստներ գտնվում են բանակցողների ճամբարում... Հիշում եմ Անդրե Մալրոյի (ֆրանսիացի քաղաքական գործիչ-խմբ.) արտահայտությունը. «Ես տեսել եմ, որ ժողովրդավարական երկրները հանդես են եկել գրեթե ամեն ինչի դեմ, բացի ֆաշիզմից»:
Հայերն այնքան շատ են սիրում Ֆրանսիան: Նրանք շատ ուժեղ են սիրում նրան, չափազանց շատ, այն աստիճան, որ նրա հետ ավելի շատ հույսեր էին կապում, քան Ֆրանսիան հավատում էր իր առաքելությանն աշխարհում եւ աշխարհի համար: Նրանք ի սրտե խոսում են այդ սիրո մասին եւ ամենուր իրենց երախտագիտությունն են հայտնում մեր դիրքորոշման համար, որն ավելի պարզ է, քան մյուսներինը… Բայց նրանք սպասում են եւ, հնարավոր է, արդեն հուսահատվել են, եթե, իհարկե, կարող են իրենց նման բան թույլ տալ»,- շեշտել է Նոֆրին՝ ավելացնելով, որ այս խաղաղությունը պատժում է Արցախի Հանրապետությանը եւ ավելի քան 150 հազար մարդու ստիպում լքել իրենց տները...
Խորհրդածելով կատարվածի մասին՝ հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ, անկախ ամեն ինչից, բոլորը կարծես գտել են իրենց շահն այս կեղտոտ պայմանավորվածության մեջ. Ադրբեջանը ստացավ այն տարածքը, որը նախատեսում էր նվաճել, Թուրքիան հաղթող է դուրս գալիս եւ ավելի ու ավելի շատ է հանդես գալիս որպես աշխարհի չորս կողմերում իսլամիստների զարթոնքի դրոշակակիր: Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ինչպես Խորհրդային Միության օրոք... Ինչ վերաբերում է արեւմտյան ժողովրդավարներին, նրանք, անկասկած, գոհունակություն կգտնեն չխառնվելու մեջ:
«Հայերը հասկանում են, որ ժողովուրդները, որոնք Պատմություն գիտեն, գիտեն ապագան: Հայ ժողովուրդը գիտի, որ իր դեմ կնքված խաղաղությունը փխրուն է. վաղ թե ուշ Էրդողանի Թուրքիան կպահանջի թուրքական աշխարհի միասնությունը, իսկ Ադրբեջանի քողի տակ կմիավորի Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը: Ոչ մի հայի համար գաղտնիք չէ, որ Անկարայի համար Հայաստանն ամրոց է պանթուրքական քաղաքականության ճանապարհին: Թուրքերը պետք է ձգտեին հեռացնել այն… Էրդողանի Թուրքիան մինչ այսօր իր վիճահարույց պատմության մեջ երկու հոսանքների անհավանական սինթեզի գործընթացում է՝ «երիտասարդ թուրք» ռասիստական ազգայնականություն եւ իսլամիստական ինտերնացիոնալիզմ: Ո՞ւմ է պետք միջնորդական այդպիսի ուժ:
Ինչ վերաբերում է մեզ, որ այսօր աչք են փակում մասսայական հանցագործությունների եւ ազգերի իրավունքների խախտման վրա, որոնք համաձայն են չնկատել, որ նրանք, ովքեր Հայաստանում ղեկավարում են ջիհադիստների, նաեւ Ֆրանսիայի փողոցներում սպանելու հրամաններ են տալիս, կարո՞ղ ենք կրկին վառել ազատության, պատվի ու քաղաքակրթության կրակն այն բանից հետո, երբ վախկոտի պես մարեցինք այն»,- եզրափակել է Գաել Նոֆրին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

17-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO