Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հիդրոահաբեկչական քաղաքականություն

Արհեստական ստեղծվեց ու աչքը Քարվաճառին տնկեց

Թյուրքական կողմից հրահրված պատերազմը դեռ չէր եղել, հուլիսյան պատերազմը դեռ չէր եղել, երբ «ՀՀ»-ն գրում էր հնարավոր եւ սպասվող բախումների, պատերազմների մասին՝ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Թուրքիայի ջրային քաղաքականությանն անդրադառնալիս մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե վերջինս ընդհանրապես ինչ նպատակներ ունի այդ ոլորտում։ Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սադրանքներն էլ հենց այնպես չէին՝ ջրի սղության հետեւանքով պայմանավորված՝ իրենց ներսում բողոքի ալիքը նրանք փորձեցին շեղել նաեւ այդ սադրանքով (տարբերակներից մեկն է, իհարկե)։
Հիմա... շատ տարածքների կորստի հետ միասին Քարվաճառն էլ դարձավ բոլորիս ցավը։
Քարվաճառը բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների, սաղարթախիտ ու կուսական անտառների, լեռնային գետերի, ջրվեժների, տաք հանքային աղբյուրների ու լճերի տարածք է։ Մեր նյութի քննարկման ենթատեքստում, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց բնապահպանական տեղեկատվության փորձագետ, էկոլոգ Գալուստ Նանյանը, Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականն իր հետ զրույցում ասել էր, որ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Հենց այստեղից են սկիզբ առնում Որոտանը եւ Արփան, Թարթառն ու Խաչենը: Իսկ տարածաշրջանի ամենամեծ՝ Սեւանա լիճը սնվում է հենց Որոտանով եւ Արփայով, որոնք կարեւորագուն գետային ավազաններ են։ Այն տարածքները, որտեղից սկիզբ են առնում Արփա եւ Որոտան գետերը, մինչեւ 1934-1935 թվականները եղել են Խորհրդային Հայաստանի մաս: Ադրբեջանցիները կարողացել են ինչ-որ քողարկված ձեւով, այս պահի դրությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում, սահմանները փոխել եւ այդ տարածքները վերցնել իրենց: Այսինքն` սա չի կարող հենց այդպես լինել, եւ նրանց միակ նպատակը եղել է ջրային պաշարներին տիրանալը: Այդտեղ է սկիզբ առնում Արցախի Հանրապետության ջրային պաշարների 80 տոկոսից ավելին:
Դեռ այս տարվա օգոստոսի 7-ին Բոստոնի «Հայրենիքում» էկոլոգը խոսել էր այս մասին («Պայքար ջրի համար»)։
Այս ամենից ելնելով՝ պատկան մարմինները բոլոր հարթակներում՝ մասնագիտական շրջանակների հետ միասին, ամեն ինչ պետք է անեն բոլորիս հայտնի իրավիճակը շտկելու համար…
Ըստ մեր զրուցակից էկոլոգի՝ Հայաստանը տարածաշրջանում համարվում է ջուր արտադրող երկիր, որի տարեկան ջրային պաշարները դեռեւս վերջնական գնահատված չեն: Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 3 մլրդ խմ, որի մեծ մասը` Արարատյան արտեզյան ավազանում, իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սեւանի) մոտ 300 մլն խոր. մետր է, ջրամբարներում էլ` մոտ 1 մլրդ խոր. մետր: Սեւանա լճի ջրային պաշարը մոտ 35 մլրդ խոր. մետր է (Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը): «Այս առումով Ադրբեջանը վերջին 30 տարիներին տարբեր ամբիոններից մշտապես իրողությունից հեռու ելույթներ է ունեցել, թե իբր իր երկրում ջրի սղության մեղավորները հայերն են, եւ որ իբր Հայաստանը թույլ չի տալիս, որ իր երկրում արտադրված ջուրը արտահոսի եւ հասնի իրենց…. Սա, իհարկե, բացարձակ սուտ է (բայց թշնամին հեռահար նպատակով սուտը մտածված առաջ էր տանում,- Ա.Մ.), որին չի հավատում նաեւ միջազգային հանրությունը: Բոլորս ենք հիշում, որ դեռ 2016 թ. հունվարի 26-ին մեծ հնչեղություն ստացավ բոսնիացի Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը, որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում եւ առիթ տվեց եւս մեկ անգամ անդրադառնալու Արցախի ջրային ավազանին: Բանն այն է, որ չորս տարի առաջ այս խնդիրը դարձյալ սրվել էր, եւ ադրբեջանցիները կանգնել էին փակուղում, քանի որ զրկվել էին թե՛ ոռոգման եւ թե՛ խմելու ջրից: Եվ ինչ տեղի ունեցավ… Այդ նույն թվականին՝ երկու ամիս անց, Ադրբեջանն անցավ սադրանքի եւ ապրիլի 2-ին հարձակվեց Արցախի վրա, ու տեղի ունեցավ քառօրյա պատերազմը...»,- նշեց Գ. Նանյանը:
Բանն այն է, որ տարբեր ուսումնասիրությունների համաձայն` Արցախի ջրային պաշարները բավարար էին (ցավոք, այժմ ստիպված ենք էին-ով խոսել, եթե անհապաղ շտկումներ չարվեն- Ա.Մ.) ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլեւ արտահանելու համար։ Թուրքիան դա լավ գիտեր եւ հանդուրժել չէր կարող... Դեռ օգոստոսին էկոլոգի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականը նշել էր (այս մասին էկոլոգը գրել է իր GN photo բլոգում), որ Արցախը աշխարհի ջրային ռեսուրսների տեսանկյունից ամենաապահով երկրներից է, որտեղ մեկ շնչին տարեկան կտրվածքով բաժին է հասնում 70 հազար խմ ջուր: Դա նշանակում էր, որ Արցախը կարող էր ջուր արտահանել օրինակ` Մերձավոր Արեւելք։
Եվ այդ թիվն ապահովում էին, ուշադրություն, Քաշաթաղն ու Քարվաճառը։
Մեզ հետ զրույցում բնապահպանական տեղեկատվության փորձագետ, էկոլոգ Գալուստ Նանյանը հիշեցնում է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի խոսքերը: Ըստ այդմ՝ Ադրբեջանը հատուկ ուշադրություն դարձնում է ջրային աշխարհաքաղաքականությանը, դա նրանց համար առաջնային խնդիր է, եւ նա այս համատեքստում միշտ աչք է ունեցել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ադրբեջանական կողմն այդ հավակնությունն ունեցել է դեռեւս 1919 թ.-ից, նորաստեղծ արհեստական երկրի` Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության այն ժամանակվա ղեկավարներից մեկը՝ Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեն, հայտարարել էր հետեւյալը. «Մենք այդ տարածքը պետք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնվում ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները»:
Ադրբեջանի հիդրոահաբեկչական քաղաքականության այլ փաստեր էլ կան, որոնց առիթներով դեռ կանդրադառնանք:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO