Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պատերազմի եւ խաղաղության գինը

Պատերազմն ավարտվեց վերջին կրակոցով, ու, կարծես, ազդարարվեց խաղաղության թագավորությունը, սակայն աղավնիներ չբարձրացան երկինք, ու չբացվեց երկնքի կապույտը մեզ համար… եւ ոչ միայն մեզ համար… Դեռ շատ վաղ է խոսել մղձավանջից դուրս գալու մասին, անգամ` թշնամու համար, ում, թվում է, թե հաղթանակ է կորզել մեզանից… Չի կարող, ուղղակի չի կարող խոսք լինել որեւէ հաղթանակի, որեւէ կողմի՛ հաղթանակի մասին, երբ հողը երկուստեք ողողված է արյուն-արցունքով, երբ դժբախտությունը թակել է բոլորի դռները, երբ չորս կողմում սուգ է, վիշտ ու տարաբախտ աչքերի անորոշ որոնում…
Պատերազմը չի ավարտվում մի ժամով, մի օրով, մի կրակոցով, որքան էլ այն վերջինը լինի, եւ խաղաղությունն էլ չի գալիս այնպես ցնծագին, որքան էլ ցանկալի լինի, քանզի պատերազմը մանկական խաղ չէ, եւ զոհվածներն ու ավերակներն էլ կեղծ չեն. ամեն բան չափից դուրս իրական է ու անդառնալի, հատկապես` մարդկային կյանքերը… Թվեր ենք հաշվում` այսքան ու այնքան զոհված ու վիրավոր, գերի, բայց մի՞թե դրանով սահմանափակվում է կորուստը, որ պատճառել է պատերազմը. չէ՞ որ այդ կոնկրետ թվերի ետեւում բազմաթիվ ընտանիքներ են` երեխաներ ու ծնողներ, քույրեր ու եղբայրներ, հարազատներ, որ դեռ քանի՜ տարում, դեռ քանի՜ կյանք չի ամոքվելու կորստի ցավը, չէ որ այդ թվերի ետեւում մեր անցյալ, ներկա ու ապագայի հավատն է, այդ հավատի ողջ հանրագումարը, այն, որ մեր հիշողությունն էր, մեր ստեղծարար ներկան ու ապագայի տեսլականը, եւ սա ոչ միայն մե՛ր պարտության դառը պտուղերն են, որ այսօր դրված են մեր առջեւ, այլեւ ագրեսորի թվացյալ հաղթանակի ամոթաբեր պտուղները` «հաղթողի» սեղանին, քանզի այդ «հաղթանակը» ողողված է նաեւ «հաղթական» կողմի ժողովրդի արյուն-արցունքով եւ անհայտ ապագայով, քանզի այդ «հաղթանակը» նոր հիասթափությունների դուռ է բացում ագրեսորի խարանը կրող ոչ միայն Ալիեւի ու նրա կլանի, այլեւ արդեն այդ խարանը ստիպողաբար` իր առաջնորդից ժառանգած ադրբեջանական ժողովրդի համար, եւ այսօր մեզանից ոչ ոք` ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանի ժողովուրդը, այդ պատերազմի հետեւանքներով հպարտանալու տեղ չունի, եւ սա փաստ է։
Այսօր ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հաշվի նստի պատերազմի եւ խաղաղության համար տրված գնի հետ, վերլուծի ու հասկանա, թե ինչքանով է մեր երկու ժողովուրդների համար նպաստավոր այն գինը, որ վճարեցինք երկուստեք` թշնամանալով, թվում է թե` հավերժաբար… Բայց եկեք ետ նայենք` դեպի մեր ոչ վաղ անցյալը ու հասկանանք` ինչ ունեինք, ինչ ստացանք եւ ինչ կորցրինք` չպահպանելով այն, որ ձեռք էինք բերել ԽՍՀՄ օրոք, երբ ապրում էինք մի հարկի տակ… Փառք Աստծու, հիմա թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում դեռ ապրում են այն տարիքի մարդիկ, որ իրենց զավակներին, իրենց սերունդներին կարող են պատմել այդ մասին, կարող են պատմել լավագույն հուշեր այն մասին, որ ո՛չ վրացին, ո՛չ ադրբեջանցին, ո՛չ հայը, ո՛չ էլ ռուսը` գտնվելով միասին գնացքի մի կուպեում, երբեւէ միմյանցից վախ չեն ունեցել, որեւէ մեկը չի մտածել մի աչքը բաց, մյուս աչքը փակ քնելու մասին, որ այդ ճամփորդությունից միայն լավագույն հուշեր ու պատմություններ են մնացել մեր հոգում, որ ընկերներ ու բարեկամներ ենք եղել, որ հաց ենք կիսել միասին, ապրել նույն հանրակացարանում եւ ուսանել միասին, միասին գնացել շինջոկատներ եւ կառուցել տուն ու ճանապարհներ, կերտել մշակույթ ու գիտություն, որից օգտվել ենք բոլորս… Հիմա ի՞նչ է մեզ սպասվում` հավիտյան թշնամա՞նք… Բայց չէ որ մենք, թեեւ ունենք առանձին հայրենիք ու պետություն, եւ թվում է, թե` անկախ, սակայն ապրում ենք ոչ միայն մեր հայրենական ու պետական տարածքներում, այլեւ աշխարհի բոլոր ծագերում, ուր ամեն վայրկյան կարող ենք հանդիպել ո՛չ միայն գնացքում, օդանավում կամ մետրոյում, այլեւ, գործի բերումով` լինել գործընկերներ, կոլեգաներ… Աշխարհում տնտեսությունը, մշակույթն ու գիտությունը մեկուսացված չեն միմյանցից. հիշենք, թե միջազգային գործուղումների ժամանակ որքան ազգերի ներկայացուցիչներ են հանդիպում միմյանց ու աշխատում մեկ գաղափարի շուրջ, այդ թվում եւ ադրբեջանցիներ ու հայեր… Հիմա ի՞նչ է ստացվում` միմյանց հանդիպելուց պետք է միմյանց փո՞ր թափենք. մեր գործարարին, գիտնականին, մարզիկին, արվեստի ու մշակույթի գործչին դարձնենք մարդասպա՞ն, պառակտվե՞նք ներսից ու դրսից, կո՞ւլ գնանք երրորդ կողմի, տվյալ դեպքում` սեփական շահերը մեր տարածաշրջանում որոնող Թուրքիայի ազգակործան քաղաքականությանը, որից այս պատերազմի ակնհայտ կազմակերպչի` Թուրքիայի պատճառով տուժեց ոչ միայն Հայաստանը, այլեւ առաջին հերթին` թվացյալ հաղթանակ գրանցած Ադրբեջանն ու նրա ժողովուրդը, որին ուղղակի ստրկացում է սպասվում Թուրքիայի կողմից, երբ նա վերջնականապես կհաստատվի Ադրբեջանում` իբրեւ թե «եղբայրներին» տեր կանգնելու կեղծ քարոզչությամբ, սակայն իրականում խաղալով ադրբեջանական ժողովրդի ինքնասիրության, բարոյականության, ազատության ու կյանքի հետ` դառնալով նրա տերն ու հրամանատարը` զրկելով նրան իր հայրենիքում ու պետության մեջ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից` միաժամանակ իրական սպառնալիք դառնալով մեր երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս, երբ մեր ժողովուրդների ներկայացուցիչները ամեն քայլափոխի կարող են հանդիպել միմյանց, հատկապես` Ռուսաստանում, ուր մենք ապրում ենք կողք կողքի եւ լծված ենք խաղաղ ու ստեղծարար աշխատանքի։
Մեր երկու ժողովուրդներն այս պատերազմով ու սրանից հետո` անկախ պատերազմի արդյունքներից, անկախ պարտության դառնությունից ու հաղթանակի էյֆորիայից, պետք է ճիշտ ու սթափ եզրակացությունների հանգեն ու հասկանան` արդյո՞ք մեզ ձեռնտու է հարեւան ժողովուրդների միջեւ թշնամանքն ու միմյանց հանդեպ շարունակ ատելություն զարգացնելը, մեզ պե՞տք է կեղծ պատմություն կամ կեղծ դասագրքեր, որ արյուն-արցունք է բերում մեր ժողովուրդներին… Երբ մենք` հայերս, տեղեկացանք, որ Ադրբեջանի դպրոցներում որոշել են հայերենի դասընթացներ մտցնել, ուրախացանք` մտածելով, որ դա բարեկամության նշան է, քանզի լեզուն թշնամանք չի հարուցում, մանավանդ, երբ այդ լեզվով բանաստեղծություն ես կարդում, ծանոթանում հարեւան ժողովրդի ոչ միայն լեզվական, այլեւ պատմական, մշակութային արժեհամակարգին… Ցավոք, դա այդպես չէր. Ադրբեջանում հայերեն սովորում էին ոչ թե մշակութային նպատակներ հետապնդելով եւ ոչ էլ լեզուն որպես մշակույթ օգտագործելու նպատակով, այլ սոսկ թշնամու լեզուն սովորելու եւ այդ լեզուն որպես զենք օգտագործելու նպատակով, ոչ ամենեւին` հասկանալու համար, թե այդ լեզվով ինչ գնահատականներ են տրվում իրողությանը, այլ ընդամենը սոցցանցերում հայերին հայերեն հայհոյելու նպատակով` ստեղծելով իլյուզիա, թե հայերն են հայհոյում միմյանց` ներքաշելով հայերին այս խաղի մեջ, քանի որ հայերը շատ լավ էլ հասկանում էին, թե որտեղից է արձակված նետը եւ տալիս էին համարժեք պատասխան, որի պատճառով պատերազմն ընդլայնում էր սահմանները` տարածվելով սոցցանցերում եւ ամենեւին էլ ոչ զենք բռնածների, այլ զենքից հեռու, անգամ` մտավորականության շրջանակներում…
Խոստովանենք, որ այս իրողությունը ոչ մեկի համար պատվաբեր չէ, ոչ մի ժողովրդի ներկայացուցիչների` ո՛չ հայերի, ո՛չ էլ` ադրբեջանցիների, եւ ես սա համարում եմ երկու ժողովուրդների մոլորություն, քաղաքական խաղերի մեջ ներքաշվելու ստրկական պահվածք, որի տակից, թերեւս, շատ ժամանակ պահանջվի դուրս գալու համար, մանավանդ` որեւէ օգտակար ու արժանապատիվ գործով զբաղվելու հակվածոււթյուն դրսեւորվի, քանի որ սոցցանցային հայհոյախոսությունը հաշիշի պես մի բան է, որն սկսելուց հետո «թարգելը» երկարատեւ ապաքինում է պահանջում։ Լեզու իմանալն ու սովորելը մարդկային ամենամեծ նվաճումներից է, որ մարդուն մարդ է պահում, եւ այն չի կարող ծառայել մարդու` միմյանց ոչնչացմանը եւ առհասարակ` որեւէ բանի ոչնչացմանը. լեզուն այն միակ աղբյուրն է, որից կարող են խմել բոլորը, հագեցնել մտքի ծարավը եւ մաքուր պահել այն` կրկին ու կրկին խոնարհվելու այդ աղբյուրի վրա, կրկին ու կրկին ծարավը հագեցնելու համար…
Այսօրվա պատերազմի հրադադարը կայացավ ՌԴ խաղաղարար ուժերի շնորհիվ` անկախ նրանից, թե մեր ժողովուրդներից յուրաքանչյուրն ինչի հասավ դրա արդյունքում… Մենք այսօր գնահատում ենք այդ խաղաղությունը, որ կանխեց նոր զոհերն ու ավերածությունները երկուստեք, բայց ո՛չ պատերազմները, ո՛չ խաղաղությունները հավիտենական չեն, սակայն մեր պարտքն ու կամքը, պայքարը պետք է ուղղված լինեն խաղաղության ամրապնդմանն ու հարատեւությանը, մեր խաղաղ ու ստեղծարար գոյակցությանը ամենուրեք, եւ մեր երկու ժողովուրդներին երբեք ու երբեք չպետք է գայթակղի պատերազմից, իբր` մեզ համար, օգուտներ քաղելու իրական թշնամու խայծը, այն թշնամու, ով գործ չունի մեր տարածաշրջանում, սակայն սպառնում է մեր խաղաղությանն ու ազատ ապրելու կամքին… Մեր երկու ժողովուրդներին, եւ ոչ միայն մեզ, այլեւ մեր հարեւաններին ու չեմ վարանում ասել` աշխարհին, առաջիկայում առավել մեծ ու ծանր փորձություններ են սպասում, քան այս պատերազմում էր. մենք մեզ պետք է հարց տանք` արդյո՞ք ցանկանում ենք ներքաշվել մի պատերազմի մեջ, որը մերը չէ, սակայն մեր ձեռքերով պիտի շագանակներ հանենք կրակից ուրիշների ախորժակի համար եւ առավել դաժան ու թանկ կորուստներ տանք տարածաշրջանում խաղացողների արկածախնդրային նկրտումների հետեւանքով…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

17-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO