Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մե՛ր Արմեն Ջիգարխանյանը

Հետահայաց մտորումներ դերասանի ստեղծագործական ուղու անահատականության շուրջ
Երանի այն մարդկանց, որոնցով այլք կճանաչեն իր ազգությանը։ Երանի այն մարդկանց, որոնք, ժամանակակից բառով ասած, իհարկե, ո ՛չ այդքան հաճելի բառով, կլինեն իրենց ժողովրդի այցեքարտը ուրիշների մոտ։ Երանի այն մարդուն, ում իր ժողովուրդը վստահաբար կարող է ասել՝ գնա ու ներկայացրու ինձ աշխարհում։
Շատ չեն այդ մարդիկ. քիչ են, շատ քիչ են։ Բայց, քիչ լինելով հանդերձ, հենց նրանք են, որ կարողանում են կամուրջ ստեղծել, նաեւ՝ կամուրջ դառնալ սեփական ժողովրդի ու այլ ժողովուրդների միջեւ։
Եվ շատ բաներ՝ կապված այն բանի հետ, թե ինչպե՞ս կընկալի աշխարհը տվյալ ժողովրդին, կախված են նաեւ հենց այս մարդկանցից։ Որովհետեւ, էլի՛ ժամանակակից բառով ասած՝ նրանք դեսպան են։ Իրենց երկրի դեսպանն են այլ երկրներում։ Այն երկրներում, որտեղ նրանք գործում են։ Կամ ավելի մեծ ընդգրկումով եթե նայենք հարցին, ապա նաեւ այն երկրներում, որտեղ ընդունում, գնահատում ու կարեւորում են տվյալ անհատի գործը։ Լինի արվեստի ոլորտում, լինի գիտության ոլորտում, լինի կառավարման ոլորտում, թե լինի բիզնեսի մեջ։
Աշխարհի մեր դեսպաններից էր նաեւ Արմեն Ջիգարխանյանը։ Նա հենց լիարժեք դեսպան էր։ Որովհետեւ որքան էլ աշխատեց ու գործեց այլ պետության մեջ ու այլ ժողովրդի համար, երբեք չմոռացավ, որ ինքը հայ է, որ ինքը հայաստանցի է։ Եվ ամենակարեւորը՝ չդադարեց ամեն օր այդ մասին հիշեցնել մարդկանց, նաեւ այն այլազգիներին, որոնք հիանում էին նրա արվեստով եւ անվերապահորեն այդ արվեստն իրենցը համարում, իրենց ազգային ձեռքբերումը դիտում։
Ավելին. Արմեն Ջիգարխանյանը չդադարեց նաեւ աշխատել իր ժողովրդի համար ու իր ժողովրդի համար եւս ստեղծագործել, նրա մշակույթին ու արվեստին եւս ծառայել։ Ինչպես հարազատ զավակը, ինչպես երախտագետ զավակը, ինչպես հավատարիմ որդին կծառայի սեփական ծնողներին։ Խոնարհաբար, առանց ցուցադրական ելեւէջների, ինչպես բնական մի բան, որ ամեն ոք է պարտ անել։
Թե ինչ կերպարներ ստեղծեց ռուսական կինեմատոգրաֆի մեջ, թե ինչ կերպարներ ստեղծեց համաշխարհային կինոարվեստում, թող դատեն իրենք՝ ռուսական ու համաշխարհային մշակույթի մարդիկ ու քննադատները։
Մենք խոսենք մե՛ր Ջիգարխանյանի մասին։ Մե՛ր Արմեն Ջիգարխանյան դերասանի մասին։ Նա այնքան գունեղ ու հյութեղ կերպարներ թողեց, որոնցով վստահաբար կարող ես պատկերացում կազմել հայի մասին, հայ տղամարդու մասին, հայ ծնողի մասին։ Եվ, ընդհանրապես, իր կերպարներով ցույց տվեց, թե ինչպիսին է հայ մարդն իրականում։ Առանց արհեստական ներբողների, իր բնական վիճակում։ Այդ կերպարներով մենք նաեւ ինքներս մեզ ճանաչեցինք։
Թեկուզ՝ մի բան. որքա՜ն ենք մտածել բազազ Արտեմի մասին, մեր պատկերացումներում որքան գազանաբարո մարդ է երեւացել Թումանյանի այդ կերպարը։ Նաեւ «Գիքորը» պատմվածքի՝ նախկինում նկարահանված կինո եւ այլ պատումների մեջ կարծես հենց այդպիսին էլ տեսել ենք նրան՝ չար, անխիղճ ու դաժան։
Հիմա նայենք Արմեն Ջիգարխանյանի բազազ Արտեմին։ Սովորական աշխատավոր մարդ է՝ իր խնդիրներով ու հոգսերով, որոնք պարտադրում են ժամանակը, հանգամանքները եւ այլեւայլ իրավիճակներ։ Մարդ, ով բնավ էլ հրեշ չէ. պարզապես, իրավիճակները բերեցին ու հանգեցրին Գիքորի կյանքի ողբերգական ելքին։
Այս կերպարը զուրկ է սոցռեալիզմի գռեհիկ դրսեւորումներից։ Եթե համակրանք չի առաջացնում հանդիսատեսի մոտ, ապա հակակրանք էլ մեծ հաշվով չի առաջացնում։ Մա՛րդ է, իր միջավայրում ապրող սովորական մարդ, ով պետք է անխուսափելիորեն կրի նաեւ այդ միջավայրի կնիքն ու շարժվի նրա օրենքներով։ Վե՛րջ։
Կամ՝ ո՞վ է դարբին Մուկուչը «Եռանկյունի» ֆիլմում, ո՞վ է Լեւոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» Ֆիլմում։ Նրանք մեզնից մեկն են, նրանք պարզապես հայեր են։ Ամենասովորական, ամենահասարակ հայեր, որոնց ամեն օր կտեսնես շուրջդ։
Իսկ Մխիթար Սպարապետի նրա կերպարը առանց պաթոսի, առանց ամպագորգոռ կոչերի հայրենասիրություն է սովորեցնում մեզ։ Կերպար՝ իր երկիրը պաշտպանելու պարտքով ու ներքին մղումով։ Միաժամանակ իր անձնական կյանքով, իր «մեղքերով»։ Երբ ինչ-որ մի կետում հատվում են անձնականն ու ոչ անձնականը, եւ ընթացք է առնում մարդկային ողբերգությունը։ Որովհետեւ անձնականի ու անանձնականի ցանցը հյուսված է, եւ նրանից այլեւս դուրս գալ անկարող ես։
Մի բան էլ՝ Արմեն Ջիգարխանյանը լոկ դերասան չէր, լոկ արտիստ չէր։ Նա նաեւ իմաստուն մարդ էր, ում ցանկանում էիր մշտապես լսել՝ ակնկալելով ստանալ կյանքի «ինչուների» պատասխանները։ Նրա կերպարի այդ փիլիսոփայականությունն առինքնող էր։ Նրա խորիմաստ մտքերը, որ արտահայտում էր ամեն մի սովորական ու անսովոր առիթներով, ստանդարտ չէին, ամեն մի արտահայտած մտքի տակ շերտեր կային, որոնք ցանկանում էիր բացել։
Իսկ դա կապ չունի ո՛չ մասնագիտության հետ, ո՛չ կրթական ցենզի հետ, ո՛չ էլ ազգության ու ռասայի հետ։ Կամ՝ խորիմաստ ես, կամ խորիմաստ չես։ Կամ տեսնում ես միայն առարկաների արտաքին կողմը, կամ նկատում ես նաեւ ներքին շերտերը։ Մոտավորապես՝ շնորհ է։ Եվ այս շնորհն ունեցողներին են ասում իմաստուն մարդ։
Եվ մի բան. Արմեն Ջիգարխանյանն իրենով դարձավ բարեկամության, փոխըմբռնման կամուրջ մեր ժողովրդի եւ ռուս ժողովրդի միջեւ։ Նրանով, կարծում եմ, այս երկու ժողովուրդներն իրար ավելի լավ ճանաչեցին, իրար ավելի շատ մոտեցան։ Որովհետեւ երկուսն էլ ունեին միեւնույն անհատականությանը՝ Արմեն Ջիգարխանյանին։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

17-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO