Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեկնարկում է դիվանագիտական ճակատի պատերազմը

Դիվանագիտության մեջ ԱԹՍ-ները եւ «Լորաները» չեն կարող դեր խաղալ

Այն, որ առաջիկայում դիվանագիտական ճակատում հայ ժողովրդին լրջագույն ճակատամարտ է սպասվում՝ այլեւս անքննելի իրողություն է: Ադրբեջանի նախագահը կնոջ հետ երեկ հասել էր Ֆիզուլի, որպեսզի հայտարարի, որ Ադրբեջանի կազմում Արցախին որեւէ կարգավիճակ չի տալու: Ըստ նրա, Ադրբեջանը բազմազգ պետություն է, եւ բոլոր ազգերի նման հայերն էլ կարող են ապրել այնտեղ:
Ալիեւի այդ հռետորաբանությունը լիովին կանխատեսելի էր եւ նորություն չէ: Նույնաբովանդակ հայտարարություններ նախորդ տարիներին բազմիցս արվել էին: Եթե նախկինում այն կարող էր մեր կողմից ընկալվել որպես հերթական պոպուլիստական հայտարարություններից մեկը, ապա այսօրվա իրականության մեջ այն Արցախի Հանրապետությանն ուղղված լրջագույն մարտահրավեր է, որը պետք է հիմնավոր հակազդման գործողությունների եւ հակաքայլերի մշակման ազդակ լինի:
Դիվանագիտական դաշտում հայկական կողմերի դիրքերն առավել քան ամուր են: Միջազգային իրավունքի նորմերին եւ ժամանակի խորհրդային իրավական դաշտին համապատասխան ինքնորոշված Արցախի Հանրապետությունը՝ իր կայացած բոլոր ինստիտուտներով եւ հատկապես հզոր պաշտպանության բանակով, երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Այս ամենը մենք լավ գիտենք, մնում է իրականություն դարձնել բարդ խնդրի լուծումը՝ կայացած Արցախի Հանրապետության իրավունքի պաշտպանությունը դիվանագիտության սեղանի շուրջ: Այս ուղղությամբ պայքարի լայն դաշտ է բացում նաեւ հրադադարի եռակողմ հայտարարությունը, որտեղ ոչ մի ձեւակերպում չկա բանակցային գործընթացների եւ Արցախի կարգավիճակի մասին: Իսկ սա ուղղակիորեն նշանակում է վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափ, որտեղ առկա են երկու՝ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության պահպանման իրավունքները:
Միջազգային իրավակիրառ պրակտիկայում առկա իրավական նորմերը թույլ են տալիս հիմնավորված առաջ տանելու այն թեզը, որ ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս են եկել նույն իրավական հիմքերով եւ ունեն ինքնուրույն պետություն լինելու հավասար իրավունքները: Պետք է օգտագործվի նաեւ 25 տարվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի՝ հակամարտության լուծման բոլոր սկզբունքների, այդ թվում նաեւ ինքնորոշման իրավունքի հավասարապես ընդունման եւ դիտարկման մասին տված բազմակի հավաստիացումները:
Դիվանագիտության ոլորտում առաջնային քայլեր պետք է արվեն եռակողմ հայտարարության մի շարք կետերի ուղղությամբ: Հատկապես աշխատատար է լինելու իրենց բնակության վայրերից բռնի տեղահանվածների վերադարձի դրույթի ապահովման գործընթացը: Այս եւ եռակողմ հայտարարության մյուս դրույթներն առաջիկայում լինելու են բանակցային սեղանի առաջին փուլի քննարկվելիք հարցերը, ինչի մասին արդեն բարձրաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:
Այլ կերպ ասած, սկսվում է Արցախի Հանրապետության իրավունքի հաստատման մյուս ճակատամարտը, որին պետք է ուղղվի մեր պետությունների ողջ ներուժը՝ ցանկալի ելքեր ապահովելու համար: Դիվանագիտական ճակատում ԱԹՍ-ները եւ «Լորաները» չեն կարող դեր խաղալ, այստեղ հաղթելու է ժողովրդի ինտելեկտուալ ներուժը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-11-2020





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO