Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Իրանահայ գորգագործությունը 17-20-րդ դարերում

«Խալի» կամ «ղալի» բառի ծագումը՝ կապված հայկական գորգերի հետ

«Ղալի» բառն արևելքում քաջ ծանոթ է բոլորին, բայց արմատը շատերին անհայտ է: Պարսկերենով այդ բառը նույն հնչյունով գրության երկու ձև ունի: Մեկը բառացի նշանակում է «թանկ, արժեքավոր», և, այդպիսով, հասկանում են թանկարժեք գործ: Իսկ մյուսը գրվում է այնպես, որը բառացի որևէ իմաստ չունի, բայց գործածվում է գորգի իմաստով:
«Ղալի» անվանումը կապված է Ղալի-ղալա կամ Կալի-ղալա (Կարին բերդ) քաղաքի հետ, որին էլ վերագրվում է գորգի ծագումը կամ առնվազն վերջինիս հետ է կապվում հայկական մեծ հռչակ վայելող գորգերի արտադրությունը: Կարին քաղաքից արտահանված գորգերն ստացել էին «Կարինի» անվանումը, որը, մտնելով օտար լեզուների բառապաշարի մեջ, հնչյունափոխվելով սկսել է օգտագործվել «ղալի-խալի» անվանումով:
Պարսիկ պատմիչ Էմադելդին Քաթեբ Էսֆահանին դեռ 1170 թ. այսպես է գրում իր «Սելջուկների պատմություն» աշխատության մեջ. «Ղալի-ղալան (Կարինը) Հայաստանի Դիարբեքիր կոչվող շրջանում է, որի գրավումը տեղի ունեցավ Մարվան Էբն Աբդուլմալեքի ձեռքով, Հեջրի 81 թվականին»: Փաստորեն, իրանցի պատմիչը դեռ 647 թվին վկայում է, որ գորգի ծագումը պատկանում է հայերին, մասնավորապես՝ Կարին քաղաքին, որի գորգերը հնուց հռչակված էին ամենուր:
Իրանահայ գորգագործությունը. XVII-XX դարեր
Հարկ կա անդրադառնալու իրանահայ գորգագործությանը, որը կարևոր դեր ունեցավ Իրանի գորգագործության զարգացման մեջ: Շահաբասյան բռնագաղթի հետևանքով 1605 թ. տեղահանված հայերը բնակվեցին Իրանի տարբեր շրջաններում, մասնավորապես, մայրաքաղաք Իսպահանում ու նրան կից Նոր Ջուղայում, նաև՝ Իսպահանին մոտ ու հեռու շրջաններում, գավառներում ու քաղաքներում: Հայերն Իրանի բոլոր հայաբնակ կենտրոններում շարունակեցին զբաղվել ավանդական արհեստ-արվեստներով, որը բերել էին մայր հայրենիքից, ու հենց դա դարձավ եկամտի աղբյուր՝ օտարի հողում ապրելու և արարելու հարյուրամյակներ շարունակ:
Չորս տասնյակից անցնող արհեստ-արվեստներից անդրադառնանք գորգագործությանը, որը լայն մասշտաբով կիրառվեց իրանահայ գաղթօջախում՝ զարկ տալով տեղական գորգագործության զարգացմանը: XVII-XIX դարերում ազգաբնակչությունից դատարկված Հայաստանը մշակութային մեծ կորուստ ունեցավ և անկում ապրեց, իսկ Իրանում նշված դարերը որպես մշակութային վերելքի դարաշրջաններ են արձանագրվել, որն առնչվում է հայ ժողովրդի տեղահանման իրականության հետ:
«Սևազգեստ», «Հայի գործած»...
Լազար հայտնի տոհմի նահապետ խոջա Եղիազարը 1623 թ. իր ծախսով կառուցեց Նոր Ջուղայի Կուսանաց վանքը: Վանքում նվիրյալ հայ միանձնուհիները հիմնեցին օրիորդաց կրթական կենտրոն, որտեղ մատաղ սերնդին էին փոխանցում ավանդաբար իրենց հասած նրբարվեստ ասեղնագործություն, ժանյակագործություն, զառագործություն, գորգագործություն և այլ արհեստներ:
Արդյունքում ստեղծվեցին զարմանահրաշ նրբությամբ գործվածքներ, մասնավորապես՝ գորգեր, որոնք առ այսօր իրանական գորգի ամենահարգի տեսակն են և հռչակվել են «Սիահփուշ» պարսկերեն անունով, որը թարգմանվում է «Սևազգեստ», ինչպես որ պարսիկները կոչում էին հայ միանձնուհիներին:
Նշված գորգերը XVII-XVIII դարերում հայ վաճառական խոջաներն արտահանում էին արտերկրի շուկաներ, մասնավորապես՝ Եվրոպա, որտեղ բարձր արժեքով վաճառում էին արքունիքներում, նաև՝ մեծահարուստներին, քանզի Նոր Ջուղայի մետաքս գորգերը ձեռք բերել հնարավոր էր միայն նախապես պատվիրելով: Նշված գորգերի նմուշներից պահպանվում էին նաև Նոր Ջուղայի եկեղեցիներում, որոնք գործվել էին խոջաների պատվերով իրենց ծնողների և ընտանիքի հիշատակը վառ պահելու նպատակով: Այդ նմուշները պահպանվեցին մինչ 1970 թ., երբ տեղի թեմական խորհուրդը որոշում կայացրեց եկեղեցիներում պահպանվող մաշված գորգերը փոխարինել նորերով, իսկ հնամաշ գորգերը վաճառել: Հրավիրվեց Իրանի լավագույն գորգի մասնագետ վաճառական հայազգի Րաֆֆի Գասպարյանը, կատարվեց գնահատում և փոխանակում, իսկ հին գորգերը արտահանվեցին ԱՄՆ՝ իբրև թանգարանային ցուցանմուշներ: Այդ տարիներին որպես Սբ Ամենափրկիչ վանքի թանգարանի տնօրեն՝ անձամբ եմ ականատես եղել այդ անցուդարձին:
Կան նաև շատ հայտնի «Արմանիբաֆ» գորգեր, որ թարգմանաբար նշանակում է «Հայի գործած»: Սրանք գործվել են Իրանի բոլոր հայաբնակ բնակավայրերում, որոնք հետագայում դարձան Իրանի ճանաչված գորգագործության կենտրոններ: Իսպահան՝ 20 գյուղ, Չահարմահալ՝ 32 գյուղ, Փերիա՝ 33 գյուղ, Արաք՝ 37 գյուղ, Համադան-Ղազվին՝ 8 գյուղ, Մալայեր, Քազազ, Քամարա՝ ընդհանուր 17 գյուղ, Թեհրան՝ 5 գյուղ, Սարախս՝ 3 գյուղ, Ատրպատական՝ 130 գյուղ, Գիլան՝ 4 գյուղ, Քաշան, Գոլփայգան՝ 6 գյուղ, և այլն: Հայաբնակ բնակավայրերի քանակի մեջբերումը նպատակ ունի պատկերացնելու, թե քանի գորգ կարող էր գործվել ժամանակին հայերի ձեռքով:
1.«Այգի»-բույսերի պատկերներով այս գորգերը գործվել են Իրանի արևմուտքում՝ XVII դարից սկսած:
2.«Որսորդական»-կենդանիներ՝ թռչուն և որսորդություն՝ XVII դարից սկսած:
3.«Ծաղկաման»-կենտրոնում ծաղկաման և շուրջը՝ ծաղիկներ։ Պարզ ու կոպիտ. գործվել է հյուսիս-արևմուտքում, XVIII դար:
4.«Լեհական»-արծաթ-զառ թելերով գործված, մետաքս և բուրդ հենքերով, XVII-XVIII դար։ Նմուշը Անգլիայի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում է (Լոնդոն):
5.«Միր»-թփեր՝ տանձաձև, նշաձև նախշերով, XVIII դար, ղաջարական շրջան:
Գորգագործության կենտրոնները
1.Իրանի գորգագործության կենտրոն դարձան Արաքը, Սուլթանաբադը և դրանց շրջակա գյուղերը: Այդ շրջանի գորգերը կոչվել են «Սարուղ»՝ առաջին կարգի գորգ։ Երկրորդ կարգի գորգերը կոչվել են «Մահալ»։ Իսկ երրորդ կարգինը՝ «Մոշիր Աբադ»: Կա նաև չորրորդ կարգի գորգ, որը կոչվում է «Լիլիան», այս գորգերն ավելի հաստ շերտով էին, դրանք գործում էին հայերը: Նշված գորգերը գործվում էին ըստ ստացած պատվերների՝ տարբեր նախշերով, գունազարդումով, և արտահանվում էին:
2.«Ֆարահան» կոչված դաջերը. մանր ձկներ՝ ոլորված տեսքով, նաև՝ բուսական, XVII դար:
3.Քաշան-գորգագործության սկիզբը. Սաֆավինների շրջան, XVII դար։ Մետաքսյա գորգեր, որոնց հումքը Կասպից ծովի շրջանից էր: Մի շրջան այստեղ դադարեց գորգագործությունը և վերականգնվեց Ղաջարների հարստության շրջանից սկսած: Օգտագործված բրդյա և բամբակյա թելերը ներմուծվում էին Անգլիայից:
4.Ջոշէղան գյուղ-Քաշանի մոտ, գորգագործության սկիզբը՝ Ղաջարական շրջան, XVII դար, նախշազարդումը՝ երկրաչափական:
5.Իսպահան-գորգագործության կարևոր կենտրոն չի համարվել, սակայն այնտեղ գործվել են ամենաբարձրորակ և ամենահարգի գորգերը՝ սկսած XVII դարից:
6.Շիրազ-ղաշղայի ցեղախմբի վրաններում գործած թույլ գորգեր, շեղանկյուն, բաց դեղին-նարնջի գունազարդումով:
7.Համադան և շրջակա գյուղեր-փոքր չափի գորգեր՝ գործված ուղտի բրդից:
8.Մալաեր-նույն Սարաբի գորգերի դաջեր և գունազարդում:
9.Սանա-կարպետագործության դաջեր՝ ձկաձև, բաց գույներ:
10.Քուրդիստան-բրդյա գորգեր. շատ չոր գործվածք, որը ծալելուց կոտրվում է, նախշերը՝ թուրինջ և ձկներ, ոճը՝ հիմնականում Քրմանշահի:
11.Խորասան, Մաշհադ-բուսական, թուրինջ, մեջտեղում նաև կենդանիներ: Իսկ շրջակա գյուղերում՝ թուրքմեն գորգեր՝ մուգ գույներով և երկրաչափական նախշերով, գործվածքը՝ կոպիտ ու հաստ:
12.Թավրիզ-հնուց հայտնի գորգագործության կենտրոն, գործվել են զանազան տեսակի հարգի գորգեր: Դաջերը՝ երկրաչափական, բուսական գույներով ներկված Գուրավանի գորգերը հարգի էին իրենց որակով: Շատ հարգի էին նաև Ղարադաղի շրջանի գորգերը, որոնք լինում են փոքր չափերի և նույնպես երկրաչափական դաջերով: Սարաբ - գորգերի հենքերը՝ բուրդ, գործվածքը՝ ուխտի բուրդ, դաջը՝ թուրինջ, կան նաև կրկնվող եռանկյունիներ: Արդաբիլ (Արդվան)- տարբեր գունագեղ դաջեր, ֆոնը՝ բաց և մուգ սրճագույն:
13.Զանջան-գորգագործության սկիզբ՝ ղաջարական շրջանից, լինում են փոքր չափերի, իսկ գույները՝ քիմիական և ցածրորակ:

Ավո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նորջուղայագետ

18-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO