Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Աստոծ ազատի լվի բռունցքից»

Սա «Մեծ քար վերցնողը զարկելու նպատակ չունի» ասացվածքի ճիշտ հակառակ գործառույթն ունի. առաջինը հանգստացնում է, թեպետ առերեւույթ վտանգը մեծ է, երկրորդը նախազգուշացնում է, թեպետ արտաքուստ անհանգստանալու բան պիտի որ չլինի: Ասացվածքը դարձյալ առաջին հայացքից միամիտ ու նույնիսկ զավեշտա-խառն է հնչում. լուն ի˜նչ է, որ վախենանք լվից եւ դեռ Աստծո զորությանը դիմենք: Մանավանդ, ճիշտ այդպիսի մի անհոգ ասացվածք էլ կա. «Լուն ի՜նչ ա, որ լվի քացին ինչ լինի»: Առյո՜ւծ լիներ, վա՜գր լիներ, մի կարգի՜ն գազան լիներ՝ այլ բան:
Ո՛չ, այդպես չէ: Ժողովրդական այս խոսքը դարձյալ տեղին է, շատ իմաստուն խորհուրդ է, թե հատկապես ումի՞ց է հարկավոր զգուշանալ, այն է՝ բնավ էլ ոչ վիթխա-րի ու սարսափազդու, այլ հենց արտաքուստ չնչին ու անզոր թվացող էակից:
Այլ ժողովուրդներ նույն իմաստությանն են հանգել. զգուշացիր թշնամուց, թեկուզ մրջյունի չափ լինի, ասում է ռուսական ասացվածքը՝ «Остерегайся врага, будь он хоть с муравья»: Չկա այնքան փոքր կատու, որ չկարողանա ճանկռտել՝ իր հերթին նա-խազգուշացնում է ֆրանսիականը («Il n’est si petit chat qui n’egratigne»):
Ճանճը մի բան չի, բայց մարդու հիվանդացնել կարող է՝ արձանագրում է անգլե-րեն մի ասացվածք («A fly is small but it is enough to make you sick»), իսկ մեկ ուրիշն ա-վելի ընդհանրական վարքականոն է ձեւակերպում, թե առհասարակ փոքր թշնամի գոյություն չունի («There is no little enemy»):
«Թույլ թշնամուդ ուժեղի տեղ դիր», հորդորում է 13-րդ դարի սիրիացի գրող Աբուլ-Ֆարաջը: Բայց ահա Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի թա-գավորը հակառակն արեց՝ արհամարհեց անզոր թվացող թռչունին. խլել տվեց վերջի-նիս գտած ոսկին, թեեւ հետո հարկադրված վերադարձրեց, բայց չկարողացավ գնա-հատել վտանգի իրական չափը եւ վերջիվերջո կործանվեց:
Որքան անզոր է թվում, այնքան ավելի վտանգավոր ու նենգ կարող է լինել հակա-ռակորդդ: Այդպիսին, համենայն դեպս, մեծ քար չի վերցնի եւ, այդպես վարվելով, թե-կուզ ակամա, քեզ չի նախազգուշացնի հարվածի մասին:
Զուր չի զգուշացնում վտանգից Ֆրիդրիխ Նիցշեի ճշմարտախոս քարոզիչ Զրա-դաշտը, նաեւ՝ բացատրում վտանգի բուն պատճառը. «Արդ՝ զգուշացիր մանր մարդ-կանցից: Քո առաջ նրանք իրենց փոքր են զգում, եւ նրանց նվաստությունը մարմրում է ու բորբոքվում քո դեմ անտեսանելի վրեժխնդրությամբ»: Հնարավորինս հեռու մնալ մանրահոգի մարդկանցից՝ սա՛ է Զրադաշտի պատգամը, քանի որ դրանց, այդ «շուկայի թունավոր ճանճերի» դեմ պայքարն անօգուտ է, նույնիսկ կործանարար. «Անթիվ են նրանք, եւ քո կոչումը չէ ճանճաքշիկ լինելը: Անթիվ են այս մանր, ողորմելի մարդիկ, եւ հպարտ շատ շենքեր են փլուզվել անձրեւի կաթիլներից ու մացառներից»:
Համաշխարհային պատմության մեջ բազում դեպքեր կան, երբ իշխանական բուր-գի գագաթին գտնվողը թերագնահատել է «մանր» հակառակորդներից եկող վտանգը, ինչի պատճառով ոչ միայն իշխանությունից է զրկվել, այլեւ կյանքից: Գի-տության եւ արվեստի պատմությունն էլ է վկայում բազում դեպքեր, թե միջակություն-ներն ինչպես են կարողացել ոչ միայն նսեմացնել հանճարեղ մարդու վաստակը, այլեւ իրենց բանսարկություններով ու հալածանքով երբեմն նրան մահվան դուռն են հասցրել: Եղիշե Թադեւոսյանի «Հանճարը եւ ամբոխը» կտավը շարունակ կրկնվող մարդկային այդ ողբերգության, թերեւս, լավագույն լուսաբանումներից է:
Եվ ուրեմն, չանտեսելով մյուս տեսակի վտանգները («առյուծի թաթը», «վագրի երախը» եւ այլն), զգուշանանք, իսկապես, նախ եւ առաջ «լվի բռունցքից»:
Ահավասիկ վտանգի մասին զգուշացնող եւս մի քանի խորհուրդ. «Աստված ազա-տի նապաստակի քացուց», «Սուս ձիան թափուկը պինդ կըլնի», «Փախի էն ջրից, որ ո՛չ կը խշշա, ո՛չ կը ֆշշա», «Նեղն ընկած կատուն ասլան կը դառնա», «Ինչքան որ գետնի երեսն է, էնքան էլ գետնի տակն է», «Մարմանդ գետից վախեցիր»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

18-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO