Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում

Տարածաշրջանը եռում է, նոր վերաձեւումներ են տեղի ունենում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին, Իգդիրի հատվածում զորք եւ ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում ( հաղորդել է «Սոլովյով» տելեգրամ ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստին»): Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե չասենք՝ վտանգավոր:
Ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրի սահմանների մոտ, կանխատեսելի՞ էր այդ կուտակումը, ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են լինել, ինչ-որ ձեւով կարո՞ղ ենք խուսափել դրանցից: Այս հարցերի պատասխաններն ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանին եւ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանին:
Ըստ Կ. Վրթանեսյանի, իր տվյալներով առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմը, որին ակտիվ մասնակցում էր նաեւ Թուրքիան։ Բացի այդ, պատերազմի ամբողջ ընթացքում թուրքական հետախուզական անօդաչուներն ակտիվ թռել են ՀՀ սահմանի երկայնքով։ «Միաժամանակ՝ օդանավերի թռիչքները գրանցող առցանց համակարգերը ցույց են տվել նաեւ ՀՀ սահմանի հատումներ»,-նշում է ռազմական հարցերով փորձագետը: Ի դեպ, թեեւ պաշտոնապես հերքվել է ՀՀ սահմանի հատումների փաստը, բայց փորձագետն ասում է, թե իր ասածի «որոշ հիմքեր ունի»:
Նա նաեւ հավելում է, թե մոտ 10 օր է, ինչ «Ռազմինֆոյում» գրանցում են թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքներ դեպի Իգդիր, որտեղ խոշոր թուրքական ռազմաբազա կա։ Դրան գումարած՝ նոյեմբերի 16-ին Էրդողանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։
Հիմա՝ ի՞նչ կարող է ենթադրել այս ամենը: Ըստ Կ. Վրթանեսյանի՝ կարող է նշանակել, որ Թուրքիան ուժեր է կուտակում, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա եւ չթողնի, որ փորձենք մանեւրել Արցախից զորքերի դուրս բերման հարցում։ Նաեւ՝ զորքեր է կուտակում, որպեսզի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնի։ Օրինակ՝ ՀՀ տարածքի հաշվին Նախիջեւանի հետ սահմանի իր հատվածը մեծացնելու պահանջ։ Կամ կարող է ուղղակի զգուշավորություն լինել. հաշվի առնելով լարված իրավիճակը, զորքեր է մոտեցնում սահմանին։ «Այս տարբերակն ամենաքիչ հավանականն եմ համարում, քանի որ Հայաստանն ու նաեւ ՀՀ-ում ռուսական զինուժն այս պահին որեւէ վտանգ Թուրքիայի համար չեն ներկայացնում»,-հավելում է նա։
Փորձենք հասկանալ՝ ի՞նչ կարող է անել ռուսական գործոնը եւ ինչպես կարող ենք օգտվել դրանից։ Կ. Վրթանեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ սոցհարթակում իր գրառման մեջ արդեն նշել է, որ ռուսական գործոնի հետ կապված խնդիրներ կան, առաջին հերթին՝ լոգիստիկ։ Կապված Ռուսաստանից զինուժ եւ սպառազինություն տեղափոխելու դժվարությունների հետ։
Նշենք, որ, այո, փորձագետը գրառումում նկատել էր. «Արդյոք ռուսական բազան կարո՞ղ է լիարժեք պաշտպանել ՀՀ-ն Թուրքիայի ոտնձգություններից։ Մասամբ։ Խնդիրը հետեւյալն է. բազան ավելի շատ քաղաքական գործոն է, քան ռազմական, քանի որ Թուրքիայի 3-րդ բանակի հետ բաց բախման համար այդ բազայի ռեսուրսներն անբավարար են։ Ռազմական առումով կա բազայի մատակարարման խնդիր, այսինքն՝ պետք է շտապ Հայաստան բերվեն մեծ թվով ուժեր, տեխնիկա, ինչը ինքնաթիռներով շատ դժվար է լինելու, առավել եւս, որ մեր 2 հիմնական օդանավակայանն էլ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են եւ ռազմական գործողությունների ժամանակ խոցելի են թշնամու հեռահար միջոցների համար։ Նշանակում է, որ ռազմական առումով բազան մատակարարելու համար Ռուսաստանը պետք է ստիպված լինի Վրաստանով ցամաքային կապ բացել, ինչն էլ միանգամից ՆԱՏՕ-ին առիթ կտա այս կոնֆլիկտին միջամտելու։ Ռուսաստանի քաղաքական գործոնն էլ է այս պահին բավականին թուլացած Ադրբեջանում եւ, ընդհանրապես Հարավային Կովկասում, Թուրքիայի կշռի աճի ֆոնին»։
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այս պահին տեղեկությունը սուղ է, ամբողջական չէ, հետեւաբար եզրակացությունն էլ ամբողջական չէ: Բայց հստակ է այն, որ Թուրքիան զորքեր է ուզում կուտակել Ադրբեջանում (օրենսդրական նախաձեռնության մասին խոսել ենք արդեն)՝ հստակ նշելով Ղարաբաղ: Պարզ չէ՝ մեզնից բռնազավթված տարածքներում, այլ հատվածներում, թե խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ ռուսական ուժերի հետ նաեւ թուրքական ուժերի ներկայություն: Ռուսական եւ թուրքական աղբյուրների միջեւ հակասություն կա, եւ այս օրերին լսել ենք այդ մասին:
Վերլուծաբանի խոսքերով՝ Իգդիրում զորքերի կուտակումը մի քանի վարկած ունի: «Հնարավոր է, որ Արցախի մասով հայտարարության հետ կապված հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար է. այսինքն՝ որ հանկարծ հայկական կողմը որեւէ խախտում չանի, չշեղվի այն պայմանավորվածությունից, որի համաձայն հայկական ուժերը պետք է որոշակի տարածքներից դուրս գան»,-ասաց Ա. Եղիազարյանը:
Իսկ եթե ավելի մեծ պրիզմայով նայենք, պատկերը սա է. «Թուրքերը չեն թաքցնում եւ անգամ քարտեզներով Ադրբեջանը Թուրքիայի հետ միավորված են ցույց տալիս: Պանթուրքական ծրագրերի շրջանակներում ռազմական միջամտության տարբերակն է գուցե: Այստեղ մի հարց է ծագում, քանի որ Թուրքիայի հետ սահմանը ռուսական կողմից է պաշտպանվում, այդ դեպքում՝ ինչպե՞ս են համարձակվելու սահմանը խախտել թուրքերը: Քանի որ այդ ժամանակ նրանք մարտահրավեր ոչ թե Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին են նետում: Այդ չափի լկտիացել, սանձարձակ են դարձել, դրանո՞վ է պայմանավորված, թե՞ կա որոշակի այլ տարբերակ: Վատ տարբերակ: Նույն 100 տարի առաջվա սցենարը, երբ երկու տերությունների գաղտնի պայմանավորվածության հետեւանքով հայտնվեցինք թուրքական մուրճի ու ռուսական սալի արանքում, եւ մեր ֆիզիկական փրկության համար մեր ինքնիշխանությունը զիջեցինք Ռուսաստանին: Հուսամ, որ սա չէ, եւ Ռուսաստանը իրոք մեր ռազմական դաշնակիցն է»:
Մեկ այլ տարբերակի մասին էլ խոսեց Ա. Եղիազարյանը: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. «Տեսանք՝ պատերազմական այս օրերին համաշխարհային հանրությունն ինչպես էր լռում: Թողտվությունը կար, որ Իրանի հյուսիսային սահմանին ադրբեջանական, այսինքն՝ թուրքական հսկողություն լինի: Այսինքն՝ ստեղծել մի դաշտ, որտեղից կսկսվի Իրանի, որպես պետության, կազմալուծման, ռազմական ճանապարհով քայքայման գործընթացը: Գուցե հարավային այդ գոտին համաշխարհային գերտերությունների շահերի բախման թատերաբեմ դառնա: Երբ նայում ենք, թե պատերազմի օրերին իրանական կողմն իր սահմանին ինչ զինտեխնիկա էր տեղակայում, առաջին հայացքից կարող էր թվալ, թե պաշտպանում է իր հյուսիսային սահմանները պատահական ռազմական միջամտություններից: Բայց… դա՝ առաջին հայացքից»:
Ամեն դեպքում, ինչպես ամփոփեց ռազմական վերլուծաբանը, տարածաշրջանը եռում է, ակնհայտ է՝ այս հատվածում նոր վերաձեւումներ են տեղի ունենում, նոր շահեր հետապնդողներ են հայտնվելու: Տարբեր երկրներում թյուրքալեզու ժողովուրդների քնած բջիջներն էլ են արթնանում, ինչը եւս մեծ վտանգներ է պարունակում: Հայաստանը պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերի…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

18-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO