Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՊՆ


Մենք ընկճվելու իրավունք չունենք

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու մասին շատ ծանր պայմաններով հայտարարությունն ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ պետք է համախմբվել եւ պատրաստվել պայքարը շարունակելուն: «Արմենպրեսը» ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը:
«2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի եւ ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի եւ նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին եւ արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց՝ նաեւ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը եւ մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես, նշել եմ, որ.
1. Այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան: Հետեւաբար, այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
2. Տրված առաջարկն անվտանգության խորհրդի եւ վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց. «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ եւ ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատեւ պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել եւ հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, եւ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:
3. Այդ ժամանակ բարձրացվեց նաեւ հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչեւէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել, եւ սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ եւ զինտեխնիկա: Ցավոք, նաեւ մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաեւ վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը եւ առաջարկությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժվել են, եւ մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է, իրոք, իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրն իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը եւ պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում եմ, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել եւ պատրաստվել պայքարը շարունակելուն:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ անմիջական հրամանատար՝ ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի եւ նրանց հարազատների առջեւ: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, եւ անհավասար պայքարում հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչեւ վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:
Սա իսկական Հերոսամարտ եւ Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:
Չպետք է հուսահատվենք ու պետք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք եւ անենք հետեւություններ, վերակառուցելով հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:
Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջեւ դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրում կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին»,-ասված է հայտարարության մեջ:

18-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO