Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայոց բանակի զինվորը հաղթանակած է իջնում դիրքերից

Հատորները չեն բավարարի մեր զինվորների նորօրյա հերոսությունները թղթին հանձնելու համար
Արցախում թշնամական եռադաշինքի դեմ հերոսական կռիվ տված զինվորը հոգեպես ճնշված, բայց պարզ ճակատով է: Մեր բանակի զինվորը հաղթել է, նա պարտություն ասվածը չի տեսել, եւ դա է միակ ճշմարտությունը: Պատերազմի դաշտում կռվողները բոլորն էլ հաղթել են: Այսօր Քարվաճառի լեռներն անառիկ պահած զինվորը երբեք չի հասկանա, թե ինչու պետք է թողներ իր դիրքերը: Վաղը եթե նա իջնի էլ այդ դիրքերից, ապա միանշանակ՝ հաղթողի կարգավիճակով եւ ապագա պատերազմներին պատրաստ:
Արցախյան ազատամարտի տարիներին ձեւավորված եւ կայացած հայոց բանակը մեր ազգային արժեքներից է, որի պահպանումն ու հզորացումը բոլորիս սուրբ պարտականությունն են: Պատերազմի ժամանակ հնարավոր են իրադարձությունների տարբեր զարգացումներ, նաեւ՝ փախուստներ ու դավաճանություններ, սակայն դա չէ հայկական բանակի հավաքական կերպարը: Բանակի իրական դեմքն անմնացորդ նվիրումով հերոսական անմոռաց դրվագներ կերտած հաղթական զինվորներն ու հրամանատարներն են, կանգնած եւ նահատակված հերոսները: Հատորները չեն բավարարի մեր զինվորների նորօրյա հերոսություններն ու սխրանքները թղթին հանձնելու համար:
Առաջնագծից հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից՝ զուտ հրապարակվող տեսանյութերը դիտելով էլ պարզ երեւում էր, թե ինչպես են մեր զինվորները մերձամարտի մտնում թշնամու՝ թվաքանակով եւ զինտեխնիկայով բազմապատիկ ավելի ուժերի հետ: Կռվելու այդ ձեւը բնորոշ է միայն արիներին: Թշնամին չունի պայքարելու այդ կարողությունը: Վերջինս միշտ գործել է հեռվից՝ խուսափելով ճակատային բախումներից: Ճանապարհ է հարթել թիկունքից ԱԹՍ-ների հարվածներով եւ աննախադեպ խտության ու ծավալների հրթիռակոծությունների միջոցով: Հայկական ուժերի հետ յուրաքանչյուր ճակատային հանդիպումից հետո բաշիբոզուկը փախուստի է դիմել: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ նա իր կաշվի վրա զգացել է մեր զինվորների բազկի ուժը:
Այսօր բոլորիս կողմից պետք է ընկալելի լինի, որ 5-րդ սերնդի պատերազմում միայն զինվորի խիզախությամբ հնարավոր չէ հաղթանակ տանել: Մթության քողի տակ կամ մարտի թեժ պահին զինվորների քաջությունը չի կարող դիմակայել թիկունքից եւ օդից ԱԹՍ-ների ու հրթիռների գերճշգրիտ հարվածներին: Մեր բանակի զոհերի հիմնական մասը եղել են իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների հարվածներից ու հրթիռակոծությունից: Մերձամարտի բոլոր պատերազմական դրվագները հայ զինվորը հաղթանակով է ավարտել: Իսկ մեր զոհերի թվին բազմապատիկ գերազանցող թշնամու կորուստները հայ զինվորականների քաջության եւ հրետանավորների գերճշգրիտ հարվածների արդյունքն են:
Այսօր հայոց բանակի հավաքական կերպարը կերտում են հաղթած զինվորներն ու իրենց հրամանատարները, այլ ոչ թե պատերազմի ընթացքում չհիմնավորված փախուստի եզակի դեպքերը: Անթույլատրելի է եզակի նահանջի դրվագները վերագրել հաղթանակած զինվորի կայացրած հզոր բանակին: Այդ հերոսներն են, որ վաղն իջնելու են դիրքերից, որոնց հաղթական ոգին չի կոտրվել ու հնարավոր էլ չէ կոտրել: Նրանք իջնում են դիրքերից, բայց զենքը վայր չեն դնելու՝ դեռ չկրակած փամփուշտներ ունեն, քանի որ դիրքերից իջնում են զոհված ընկերների եւ եղբայրների վրեժը սրտերում:
Այս աշխարհաքաղաքական միջավայրում մեր ժողովրդի համար պատերազմները երբեք չեն ավարտվի, ճակատամարտերը՝ այո, պատերազմները՝ ոչ, հետեւաբար, զինվորի ոգու արիությունը պետք է պահպանվի հավերժ: Թշնամաբար տրամադրված երկու հարեւանի եւ անորոշ պայմաններով հրադադարի առկայության դեպքում դեռ շատ ենք կռվելու: Մենք պարտավոր ենք պահպանել զինվորի քաջ եւ հաղթական ոգին՝ դրան գումարելով նաեւ տեխնիկական այն ողջ հագեցած համակարգը, որն անհրաժեշտ է հզոր բանակ ունենալու համար: Պայքարը դեռ առջեւում է, եւ մեր ժողովրդի ողջ ներուժը, անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, պետք է ուղղվի հայոց բանակի հզորացմանը: Սա է մեր պետության եւ ժողովրդի հարատեւության գրավականը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO