Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Եվրոպայի հիվանդ մարդը» շարունակում է գարշահոտություն տարածել

Թուրքիան նոր իրավիճակ երբեք չի ստանա եւ անպայման կհատուցի իր հանցանքների համար

ԵԱՀԿ-ի համանախագահներ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան մյուս համանախագահին՝ Ռուսաստանին կոչ են արել պարզաբանել, թե ինչպիսին է Թուրքիայի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման համաձայնագրում: Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Ամերիկյան պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Պոմպեոն ու Լը Դրիանը մինչեւ համատեղ կոչի հրապարակումը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը՝ շեշտելով, որ հավատարիմ են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին: Գնահատելով այն, որ ՌԴ կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հնարավոր է եղել դադարեցնել ռազմական գործողությունները, նրանք միաժամանակ ընդունել են, որ շատ հարցեր դեռ պատասխան չունեն, եւ ռուսական կողմը պետք է պարզաբանի, թե ինչպիսին են, օրինակ, համաձայնության պայմանները, ինչպիսին է Թուրքիայի դերն այս հակամարտությունում ընդհանրապես:
Մայք Պոմպեոն, իր հերթին, նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արեւելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել,-ասել է Պոմպեոն՝ խոսելով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության, ինչպես նաեւ Լիբիայում եւ միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողությունների մասին:-Եվրոպան եւ ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝ Էրդողանին համոզելու համար, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից: Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ շեշտել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:
«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին՝ այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջեւ ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ:
Պոմպեոն ժամանել է Թուրքիա, ավելի կոնկրետ՝ Ստամբուլ, ինչն առաջացրել է այդ երկրի իշխանությունների դժգոհությունը: Նրանք սպասում էին, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Անկարա, սակայն նրա որոշումն այլ է եղել: Եթե դրան գումարենք ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունները, կհասկանանք, թե ինչու չկայացավ նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ պետդեպարտամենտն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ դա բացատրելով Էրդողանի ժամանակացույցով:
«Եվ պետքարտուղարը, եւ թուրքական պաշտոնական դեմքերը, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, նաեւ նախագահ Էրդողանը կուզեին, որ դա ստացվեր»,-հայտարարել է պետքարտուղարության բարձր մակարդակի պաշտոնյան՝ բացատրելով, որ հանդիպումը «չի ստացվել» կազմակերպել, քանի որ «նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, եւ նա չի կարողացել տեղավորվել» Պոմպեոյի այցի շրջանակներում:
Նրան հարցրել են՝ արդյոք չի՞ կարծում, որ Էրդողանը նեղացել է ԱՄՆ-ից: Պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները… զգում են, որ իրենց հետ են հրել: Վերջնարդյունքում դա ժամանակացույցի հարց էր»: Պետքարտուղարությունում խոստովանել են երկու երկրների տարաձայնությունները, սակայն շեշտել են, որ Անկարայում «գիտեն Վաշինգտոնի հայացքները» ինչպես այն հարցերում, որոնցում կողմերը բաժանվում են, այնպես էլ այն հարցերում, որոնցում «համագործակցության հնարավորություն» կա: ԱՄՆ-ն հայտարարել է, որ «տեսնում են ռազմավարական առումով Թուրքիայի կարեւոր դերը»:
Թուրքիայի ղեկավարն այլ հանգամանքներում, անշուշտ, կվազեր Պոմպեոյին ընդառաջ, բայց պետք է հաշվի առնել, որ ամերիկյան պաշտոնյան ժամանակավոր է իր պաշտոնում, քանի որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում զիջել է Ջո Բայդենին: Ինչպես ասում են, հարմար առիթ էր, որպեսզի Էրդողանը ակնարկ կատարեր Ռուսաստանին, թե, իբր, շարունակում է մնալ նրա կողքին: Հավանաբար, նրան շատ են հետաքրքրում հարավկովկասյան գործերը, ինչի հերթական վկայությունն է նաեւ Արարատյան հարթավայրում գտնվող հայկական հնամենի քաղաք Իգդիրում զորքերի կուտակումը: Գուցե Թուրքիան հույս ունի, որ նման ժեստը կփափկեցնի Ռուսաստանի սիրտը, եւ նրան խաղաղապահի դեր կհատկացվի Արցախում…
Նշենք, որ Պոմպեոն Ստամբուլ է այցելել Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ հանդիպելու համար: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատրիարք Բարդուղիմեոսը «կարեւոր դեր է կատարում աշխարհում»: Պոմպեոն բարձրացրել է նաեւ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը:
Անկախ այն իրադարձություններից, որոնք կատարվում են այս օրերին, մենք տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է ցանկացած գնով ներխուժել Արցախ՝ այս կամ այն պաշտոնյայի բերանով ամեն օր հայտարարելով, որ Ռուսաստանի հետ միասին իրականացնելու է խաղաղապահ գործողություններ: Այնքան է ցինիկ դարձել, որ անգամ չի ամաչում խոսել այդ մասին, քանզի պատերազմը սանձազերծվել է նրա հրահանգով, թուրքերը զենք-զինամթերք են մատակարարել Ադրբեջանին, տրամադրել զորք, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք ոչ միայն վարել են ռազմական գործողությունները, այլեւ մշակել օպերացիաները: Երբ հանդես է գալիս որպես հակամարտության կողմ, իսկ այնուհետեւ խոսում խաղաղապահի դերի մասին, անմիջապես հասկանալի է դառնում, որ «Եվրոպայի հիվանդ մարդը» ոչ միայն չի բուժվել, այլեւ իր լկտիությամբ շարունակում է գարշահոտ տարածել շրջապատում: Այնքան է նենգ դարձել, որ անգամ Ռուսաստանի պարզաբանումները նրան ոչինչ չեն ասում:
Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղը չէր, եւ այդ երկիրը թքած ունի ադրբեջանական ձգտումների վրա: Նա չի հասել իր նպատակին, իսկ ռուսական ուժերի՝ տարածաշրջան մուտք գործելուց հետո երբեք չի հասնի: Այլ կերպ ասած՝ չկարողացավ ստեղծել այն նոր իրավիճակը, որը հայկական կողմին կարող է ստիպել կատարել Թուրքիայի պահանջները: Հայերի, հույների եւ մյուս ժողովուրդների միլիոնավոր զավակների ոսկորների վրա կառուցված այդ երկիրը զավթած է պահում Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողատարածքները՝ հանդես գալով նրա տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաեւ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացնում նաեւ Արցախում՝ շարունակելով անցած դարասկզբին իր կիսատ թողած գործը: Եվ հենց սրանից էր զգուշանում Հայաստանի Հանրապետությունը, երբ ամբողջ աշխարհին հայտարարում էր, որ Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության ժխտումը կհանգեցնի նոր ցեղասպանությունների:
Արցախա-ադրբեջանական սահմանագծում ռազմական գործողությունները հայ-թուրքական բախման առաջին փուլն էին: Հաջորդ փուլն անհրաժեշտ է կանխել՝ անհրաժեշտաբար բարձրացնելով Թուրքիայի կողմից հայկական հողերի օկուպացիայի հարցը: Եվ ոչ մի նոր պայմանագիր…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

18-11-2020





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO