Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բարձրաձայն խոհեր

Լինում են դժվար իրավիճակներ, երբ թվում է, թե Աստված երես է թեքել: Այդ ժամանակ ամեն ինչ մթնում է շուրջ բոլորդ, եւ հոգեկան նման վիճակում «մինչեւ ե՞րբ» հարցը, որ տալիս է սաղմոսերգուն, կարող է թվալ հռետորական եւ ուղղված անէությանը: Այնուամենայնիվ, խոսքերը քամուն չի տալիս սաղմոսասացը, այլ հենվում է Աստծո խոսքի վրա:
Չնայած բոլոր դժբախտություններին ու փորձություններին, սաղմոսերգուի մեջ արթուն է հույսն առ Աստված: Հատկապես Նրա գթասրտությանն ապավինելն է հաղթանակի երաշխիքը: Ոչ միայն թշնամիների հանդեպ օգնությունը, այլեւ ողջ կյանքն է բխում Աստծուց, ինչի մասին պետք է վկայի մահվան երազի չեզոքացումը Նրա լույսով: Դժվար թե այս խնդրանքը վերաբերի միայն ֆիզիկական քնին: Հոգու քունը՝ փաթաթված մեղքի մեջ, նույնպես կարելի է համարել մահացու: Թշնամիներն էլ ոչ միայն զինված հակառակորդներն են, այլեւ՝ սեփական մեղքերը: Թշնամիները կարող են երկար ու հաջող պաշարել մեզ, եւ ովքեր երես են թեքել Աստծո խոսքից, նրանց կարող են հաղթել:
«Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից:
Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում:
Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները եւ մեծ բաներ խօսող լեզուն:
Որ ասում են՝ թէ մէր լեզուներովը զօրզւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տէր մեզ համար:
Խեղճերի նեղութեան եւ աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. փրկութեան մէջը կդնեմ նորան, որ փափաքում է նորան:
Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ, որ բովի մէջ երկրի վէրա սրբուած եւ եօթն անգամ պարզուած է:
Դու, Տէր, կպահես նորանց, եւ կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան:
Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ»: Սաղմոս 12
Շատերին կթվա, թե «Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից» արտահայտությունը չափազանցություն է: Պատահական չէ, որ նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտովներին հակադրվում են խեղճերի նեղությունն ու աղքատների հառաչանքը, քանի որ սովորաբար այդպիսիք են անվանվել նրանք, ովքեր փնտրել են ճշմարտության եւ Աստծո հետ շփվելու ճանապարհները:
Այս ավանդույթը կապված է Եսայի Երուսաղեմցի մարգարեի քարոզի եւ նրա աշակերտների շրջանակի հետ, քանզի նրանք են կոչվել խեղճեր ու աղքատներ, որը ոչ այնքան նյութական, որքան հոգեւոր իմաստ ուներ: Նրանք իրենց աղքատ էին կոչում, որովհետեւ իրենց լիովին նվիրում էին Աստծուն՝ թողնելով, որ Նա տնօրինի իրենց ճակատագիրը: Այն, ինչ էլ որ ունեին, համարում էին, որ այդ ամենը իրենց տրված է Աստծու կողմից՝ ժամանակավոր օգտագործման համար:
Մարդն ինքը անզոր է որեւէ բան փոխելու իր երկրային կյանքում: Այն, ինչ նա ունի, ամենը նրան տրված է: Առավելագույնը, ինչ նա կարող է անել, դա Աստծո հետ շփումն ու ճշմարտացի ապրելն է:
Այն մարդուն կօգնի նաեւ համարժեք ընկալելու շրջապատն ու իրականությունը:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

19-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO