Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում

Իգդիրի ռազմաբազայի համալրմամբ մի քանի ուղերձ է հղվում

Աշխարհաքաղաքական զարգացումներն ինտենսիվանում են մեր տարածաշրջանում: Արցախի շուրջ հակամարտությունը, ինչպես եւ կանխատեսվում էր, տալիս է իր մետաստազները: Թուրքիան օրինաչափորեն չէր կարող ողջունել եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում ռուսական խաղաղապահների մուտքը Արցախ: Ահա թե ինչու միանգամից ակտիվացրեց իր գործողությունները եւ ՌԴ-ի հետ կնքեց երկկողմ համաձայնագիր հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Ընդ որում՝ Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային ու Ադրբեջանին ստիպել, որ այդ կենտրոնը չտեղակայվի բուն ռազմական գործողությունների գոտում, այլ գտնվի վերջինիս Բարդա քաղաքում:
Մոնիթորինգի կենտրոնի գործառույթների շրջանակներում Թուրքիայի ներկայությունը միանշանակ սահմանափակ է լինելու, եթե չասենք՝ սիմվոլիկ: Այս կարգավիճակը նույնպես Թուրքիային չի բավարարում, քանի որ վերջինս արցախյան պատերազմում ներդրեց հիմնական որոշիչ ռեսուրսները, ուստի եւ կձգտի միջոցներ ձեռնարկել, որ ավելացնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այլապես ստացվում է, որ այն նպատակը, ինչի համար Թուրքիան սանձազերծել էր Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան, այն է՝ մուտքը Ադրբեջանի տարածք, չի իրականանալու: Հրադադարից հետո ստեղծված ձեւաչափերով Թուրքիան չի կարող ջիհադիստ ծայրահեղականներին ներգրավել Ադրբեջանում ընթացող հետագա լեգալ գործընթացներում: Իր ռազմական ներկայության ծավալներն ավելացնելու համար Թուրքիայի դրդմամբ եւ Ալիեւի հրահանգով հիմա էլ Ադրբեջանում են ցույցեր սկսվել՝ պահանջելով թուրքական զորքերի ներգրավում հակամարտության գոտում եւ ռուս խաղաղապահների դուրս բերում:
Թուրքիան զուգահեռաբար սկսել է մեծ քանակությամբ զորք տեղափոխել Հայաստանի հետ սահմանամերձ Իգդիր: Այս քաղաքում է տեղակայված թուրքական խոշոր զորամիավորումներից մեկը, որի զինծառայողների քանակը մի քանի տասնյակ հազարի է հասնում: Նման խոշոր ռազմական բազայի զորակազմն Անկարայի մերձակա ստորաբաժանումներից նոր զորքերով համալրումը կարող է երեք նպատակ հետապնդել: Առաջին՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բախումների նախապատրաստում: Վերջին շրջանում հենց Իրանի հյուսիս- արեւմուտքում այդ երկրի զինված ուժերը թուրքամետ զինված խմբավորումների ներկայացուցիչների հետ առճակատում ունեցան: Իրանը երկրի հյուսիս եւ հյուսիս-արեւմուտք է տեղափոխել մեծ քանակությամբ զորք եւ բազմիցս հայտարարել է, որ վճռական է տրամադրված իր սահմանները խախտելու փորձերը կանխելու հարցում:
Իգդիրում ռազմաբազայի ցուցադրական համալրման մյուս նպատակն այն է, որ չկարողանալով իր բանակի կանոնավոր զորակազմի ցանկալի ծավալներով ներկա գտնվել Ադրբեջանում՝ Թուրքիան դրանով փորձում է ցույց տալ, որ Արցախում իր համար անթույլատրելի զարգացումների դեպքում մոտ կանգնած զորքերով կարող է ներգրավվել համապատասխան ռազմական գործողություններում:
Թուրքիայի արեւելյան սահմաններում զորքեր կուտակելու մյուս հավանական նպատակը Հայաստանի վրա հարձակումն է կամ, ինչը որ նույնն է, ռուս-թուրքական պատերազմի մեկնարկը: Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության անկանխատեսելի վարքագիծը բավարար հիմքեր է տալիս չբացառելու զարգացումների ոչ մի սցենար՝ հատկապես տարածաշրջանում առկա աննախադեպ մեծ լարվածության առկայության պայմաններում: Արցախից բացի, ռուս-թուրքական լարվածության մյուս օջախներից են Ղրիմը եւ Դոնբասը: Եգիպտոսում էլ ՌԴ զինված ուժերն սկսել են համատեղ զորավարժություններն այդ երկրի զինված ուժերի հետ, իսկ Սիրիայում կրկին ուժեղացել են բախումները ծայրահեղականների հետ:
Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում լարվածությունն անընդհատ մեծանում է: Ուժեղանում է ռուսական ներկայությունը Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում, Իրանը զորքեր է կուտակել հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում, Թուրքիան էլ զորքեր է տեղափոխում Իրանի եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացումների ոչ մի սցենար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO