Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատերազմի եւ խաղաղության դատը

Պատերազմը մարդկության հղացած մեծագույն չարիքն է, քանզի այն հենց մարդկությա՛ն դեմ է…

Պատերազմներն սկսվում եւ ավարտվում են, ինչպես ցանկացած բան այս աշխարհում, որ ունի սկիզբ ու ավարտ, սակայն պատերազմի սկիզբն ու ավարտն ամենեւին էլ նման չեն բացվող ու հանգչող օրվա, նման չեն բնության զարթոնքի ու հանգստի, նման չեն օրերի ու եղանակների հաջորդականության, նման չեն ծնվող մանկան ճիչի ու կյանքի կենսական ուղին ավարտած ծերունու մարող հայացքի… Պատերազմն սպանում է բնության ներդաշնակությունն ու կյանքի կենսականության համանվագը, խաթարում մարդու ներաշխարհը եւ ամեն բան շուրջը վերածում քաոսի, որից դուրս գալու ուղին նման է լաբիրինթոսի շրջադարձի, որ անհայտ է` հետ, թե առաջ է տանում կամ պտույտ է ենթադրում տեղում եւ մոլորության մատնում այնտեղից դուրս գալու փորձ անողին, իսկ այն հաղթահարելու համար անհրաժեշտ է հատկապես վերեւի՛ց հայացք ձգելու հնարավորություն` այդ քաոսացած լաբիրինթոսին, որ գերության կարող է մատնել այնտեղ հայտնված ցանկացած մեկին…
Ահա եւ փորձենք ոչ թե քայլ առ քայլ` այդ քաոսացած լաբիրինթոսի շրջադարձներով, այլ վերեւից ու միանգամից նայել այդ ամենին` այնտեղ, ուր ոտք է դրել պատերազմը եւ կյանքի կանոնիկ կառույցը վերածել հոգեցունց ավերակի… Ի՞նչ ենք տեսնում… Հողի վրա բացված խոր վերքեր, այրված անտառներ, ոչնչացված ու ծաղրված բնություն, որ Մայր ենք կոչում սրբորեն, քանզի նա է ամենքիս ու բոլորիս ստնտուն, ավերված տներ, պղծված մշակութային կառույցներ, որ մարդն է իր ձեռքով արարել, եւ այդ նույն մարդկանց կյանք արարող անշնչացած, փրթված, անճանաչելիորեն հոշոտված մարմիններ, անթիվ-անհամար սեւ պատանքներ, երկրի վրա` քար լռություն եւ գիշատիչների աղիողորմ ողբ` երկնային տիրույթում… Ո՛չ, սրանք ամենեւին էլ հնարածին ֆիլմի կադրեր չեն, որ շուտով` ֆիլմի ավարտից հետո պիտի չքանան, տարրալուծվեն դահլիճի վառվող լույսերի մեջ, ու մենք` հանդիսատեսներս, հանգիստ շունչ քաշենք կեղծ մղձավանջից հետո…
Ցավոք, խաղաղությունն ամենեւին էլ խաղաղություն չի բերում, խաղաղություն չի բերում ոչ մի կողմին, քանզի խաղաղությունը պատերազմից հետո ավարտված մարզախաղ չէ, քանզի այն խաղաղ մենամարտ չէ երկու կամ երեք հոգու, երկու կամ երեք խմբերի միջեւ, որից հետո հաղթողն ու պարտվողը միմյանց ձեռք են սեղմում ու պատրաստվում հաջորդ մենամարտին։ Թվում է, թե հայ-ադրբեջանական պատերազմն ավարտված է, կողմերի միջեւ հաստատված հրադադարը պետք է հանգստացնի կրքերը, եւ կողմերն անցնեն վերքերը բուժելու խնդրին ու եզրակացություններ անեն եղածից, բայց չէ. պատերազմը շարունակվում է առավել նողկալի «խաղաղությամբ»… Ալիեւյան թվացյալ հաղթանակից հետո Ադրբեջանի առաջնորդ Ալիեւը, ում թվում է, թե կանգնած է հաղթանակի թիվ 1 աստիճանին եւ հաղթության դրոշ է գցել ուսերին, փոխանակ հաղթանակած մարզիկի մեծահոգություն ու բարոյականություն ցուցաբերի` հարգալից վերաբերվելու պարտված կողմին, ցինիկաբար, հաղթողին ոչ վայել, առավել եւս՝ երկրի առաջնորդին ու դիրքին ոչ վայել հրապարակավ ծաղրում է պարտվող կողմի երկրի ղեկավարին` առավել բորբոքելով երկու ժողովուրդների միջեւ տասնամյակներով իր սրսկած թշնամանքը, ինչի հետեւանքն էլ եղավ դաժան ու սահմռկեցուցիչ պատերազմը, որի արդյունքում տուժեց ոչ միայն պարտվող, այլեւ հաղթող երկրի ժողովուրդը` մատնվելով ցավի ու ավերածության, անամոք վշտի ու բազմաթիվ մարդկային կորուստների, ու այս անձնավորությունը, վեր կանգնելով իրականությունից ու արհամարհելով անգամ սեփական ժողովրդի ցավն ու սուգը, փոխանակ սփոփելու, ցավակցելու սեփական ժողովրդին, որին անհամար դառնություններ է պատճառել պատերազմի դաժան օրերին` թաքցնելով նրանցից սեփական զոհերին ու նրանց մարմինները` օրեր ու շաբաթներ շարունակ դրանք թողնելով բաց դաշտում` գիշատիչների հոշոտման, այսօր ծաղրանքով հեգնում է ոչ միայն պարտվող երկրի ղեկավարին, այլեւ արհամարհում սեփական ժողովրդի վիշտը եւ ամենեւին պատասխանատվություն չի զգում իր արարքների համար…
Նա չի պատկերացնում անգամ, թե որքանով է ստորացուցիչ իր կեցվածքը հենց իր ու իր ղեկավարած երկրի համար, եւ թե որքան վտանգավոր մեսիջներ է հղում նրանց, ովքեր համարվում են հաղթանակած երկրի զինվոր, ովքեր մտել են իրենց «բաղձալի» հողը ու արդեն, պատերազմից հետո, սկսել են ծավալել վանդալիզմի գործողություններ` գրառումներ անելով համաշխարհային մշակույթի արժեք համարվող եկեղեցիների պատերին, ջարդել-փշրելով արձաններ, արհամարհելով ամեն տեսակ մարդկայինն ու բարոյականությունը` գազանացնելով սեփական անձը, վերածվելով ամենանողկալի վայրենու, եւ այս ամենը հրահրում է Ալիեւը, նա, ով փորձում էր հավատացնել, թե իր իշխանության տակ հայ ժողովուրդը հանգիստ կապրի Արցախում, բայց մի՞թե իր իշխանության տակ հենց ի՛ր ժողովուրդը հանգիստ է ապրում. արդյոք նա ամեն բան արել եւ անո՞ւմ է, որ իր ժողովուրդն ապրի խաղաղ ու ստեղծագործ միջավայրում, զբաղվի արարելով եւ ոչ՝ ավերելով, որ լինի մարդասեր եւ ոչ՝ մարդատյաց, որ վերացնի իր միջից դարավոր թշնամանքը մի ժողովրդի դեմ, որ բացարձակ թշնամանք չունի աշխարհի եւ ոչ մի ազգի ու ցեղատեսակի դեմ…
Էրդողանին ձեռք մեկնած Ալիեւը` նրա հետ միասին, փորձեց կրկին ու կրկին հայերի նկատմամբ իրականացնել ցեղասպանության նողկալի ծրագիր` կանգ չառնելով ոչ մի բանի առջեւ, հաշվի չնստելով ո՛չ միջազգային ամբիոններից հնչած հորդորների ու զսպողական կոչերի, ո՛չ միջազգայնորեն սահմանված` մարդկային կյանքերն ու արժեքները պահպանելու նորմերի հետ… Սիամական այս զույգը տասնամյակներով լծված է իրենց նախնիների մարդատյաց ու մարդասպան, արյունախում էությունը կյանքի կոչելուն եւ աշխարհով մեկ սարսափ ու թշնամություն սերմանելուն, եւ նրանք, ովքեր համարձակվեցին սթափության կոչ անել սրանց, ստացան «համարժեք» պատասխան՝ արյունալի տեսարաններ Ֆրանսիայում, Ավստրիայում եւ այլուր։ Մարդկությունն այսօր կանգնած է մեծ, երկրակործան սպառնալիքի առջեւ, քանզի գազանի բերանն արդեն արյունոտ է, եւ դժվար, չափազանց դժվար է լինելու սրանց զսպելը, եթե սրանք օր առաջ չկանգնեն միջազգային դատարանի առջեւ ու պատասխան չտան իրենց հանցագործությունների, ոճրագործությունների համար, այն բոլոր ռազմական` միջազգայնորեն անթույլատրելի հանցանքների համար, որ իրականացրին արցախյան ճակատում, ինչը ոչ թե սկիզբ ու ավարտ էր, այլ ընդամենը զորավարժություն մեծ պատերազմից առաջ…
Ցավոք, պատերազմն այսօր չի ավարտվել, այն ընդամենը հրադադար է առավել մեծ պատերազմական մեկնարկից առաջ, որին Թուրքիան պատրաստվում է անթաքույց ու առավել հավակնոտ` նորանոր ուժեր ներքաշելով մարդակործան ավերիչ պատերազմներում, եւ, եթե մարդկությունը մատների արանքով նայի սրան, ցանկացած տեղ այսօր կարող է վերածվել պատերազմական օջախի, որի հետեւանքներն անդառնալի կլինեն շատերի համար, այդ թվում եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդների… Հիմա, օր առաջ, անհրաժեշտ է առաջադեմ մարդկության համախմբում այս չար ուժերի դեմ, նրանց նկրտումների մերկացում ու դատապարտում…
Արցախյան պատերազմի ժամանակ բազմաթիվ փաստեր են կուտակվել Ալիեւ-Էրդողան զույգի չարագործությունների մասին, եւ մեր իրավաբանները հարկ է, որ շուտափույթ համախմբեն իրենց ուժերն ու նաեւ համագործակցեն միջազգային այն կառույցների հետ, որոնք շահագրգռված են այդ փաստերը միջազգային հանրության դատին հանձնելու` օր առաջ կանխելու վերահաս արհավիրքը, որ կարող է ցանկացած պահի կախվել մարդկության գլխին` Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների անպատասխանատու ու ցինիկ քայլերի հետեւանքով, ինչի համար նրանք այսօր արդեն իսկ սկսել են բարենպաստ դիրքավորվել…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

19-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO