Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ կյանքի ու բարոյականի վրա հսկող անաչառ դատավորը

Մեր գրականության ամենասրամիտ եւ ամենահամարձակ գրողը

«Ցավալի ճշմարտություն է, որ այս աշխարհիս մեջ մարդկության ծառայություն մատուցողները միշտ կվնասվին, ու վնաս հասցնողները կվարձատրվին ու կբարձրանան: Այս դիվանագետ ըսվածները երբեմն իրարու անանկ նամակներ կղրկեն, որոնց մեկի պահանջումներով անուղղակի զիրար կնախատեն եւ վերջը կստորագրեն…»:
Հայ գրականության մեծագույն ծիծաղողի՝ Հակոբ Պարոնյանի այս խոսքերն ասես ասված են բոլոր ժամանակների, մանավանդ ոչ վաղ անցյալի ու ներկա իրողությունների առիթով: Գրող, որի երգիծանքի հիմնական տեսակը՝ սատիրան, ուղղված էր ոչ միայն հայ հասարակական խնդիրների, այլեւ առավելապես թուրքական բռնակալության դաժան գործողությունների եւ մեծ տերությունների շահադիտական քաղաքականության դեմ: Գրողն իր քննադատական երգիծանքով մշտապես ձգտելու էր սթափ պահել իր դյուրահավատ ժողովրդի միտքը նույնիսկ այն ժամանակ, երբ ազգային որոշ երեւելի դեմքեր սին հույսեր էին փայփայում ու հրճվում կեղծապատիր օտարների սնամեջ խոստումներով:
Նա ծաղրում ու ծիծաղում էր, կատակերգություններ ու ֆելիետոններ էր գրում սուլթանական կոչվող մի երկրում, որի մասին պիտի ասեր՝ անգլիացի գրողի խոսքը ձեւափոխելով. «Տաճկաստանի մեջ բանտ՝ բանտի մեջ բանտ»: Ու պիտի քաջալերեր տառապյալ իր ազգին. «Թող ազգային բանաստեղծներ Եփրատ ու Տիգրիս Հայաստանի երկու աչեր ներկայացնեն ու լան, թող պարոն Չուխաջյանին էլ եղանակ հորինել տան ու եղանակներով լան: Ես, պարոններ, ես կծիծաղիմ եւ ծիծաղելու համար ոչ եղանակի կարոտություն ունիմ, ոչ դաշնակի: Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է, խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է, թե արուն չունինք թափելու: Արտասուքը մանուկներու եւ կիներու բաժինն է: Կաղաչեմ, մի դպիք անոնց բաժնին…»:
Նա ծաղրում եւ կսմիթներ էր ուղարկում նաեւ հարազատ ժողովրդին: Նրա ծաղրը՝ երբեմն խիստ եւ անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայցեւայնպես՝ միշտ դիպուկ եւ շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երեւույթները՝ լինեն դրանք քաղաքական, թե սոցիալական, կենցաղային, թե բարոյական: Թերեւս, հենց դա էր պատճառը, որ որոշ հայատառ թերթերի ու հանդեսների խմբագիրներ, վախենալով նրա կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետեւանքներից, տեղ չէին տալիս գրողի նյութերին, ֆելիետոններին, երգիծական գործերին:
Զարմանալի է, որ այս հանճարեղ գրողը, ով օժտված էր պայթուցիկ ծիծաղ առաջացնելու հազվագյուտ ձիրքով, իրական կյանքում եղել է խորապես թախծոտ ու մելամաղձիկ: Սիրել է արեւելյան տխուր մեղեդիներ ու ինքն էլ երբեմն-երբեմն նվագել քանոնի վրա: Սիրել է հասարակ մարդկանց, հաճախ զրուցել նրանց հետ պանդոկներում ու փողոցների մայթերին:
Ահռելի է գրեթե ողջ կյանքն անտուն, կենցաղային սուղ պայմաններում ապրած հանճարեղ երգիծաբանի թողած գրական ժառանգությունը: Չթվարկենք նրա անմահ ստեղծագործություններն անուն առ անուն: Դրանց քաջատեղյակ ենք ազգովի: Սակայն որքան ցավագին է, որ կյանքի օրոք չի գնահատվել այնպես, ինչին արժանի էր այդ ժամանակների արեւմտահայ գրականության հսկան: Եվ բնավ պատահական չէ մեր մյուս մեծ երգիծաբանի՝ Լեռ Կամսարի ծաղրական խոսքն առ այն, որ հայ հասարակությունը Պարոնյանին սկսեց գնահատել միայն նրա մահվանից հետո: Ահա Լեռ Կամսարի ցավագին ծաղրը. «Պարոնյանն ինքնագլուխ մեռնելուց առաջ պարտավոր էր բաց նամակ մը ուղղել ազգին, թե՝ ազգ, ահավասիկ, ես անոթի եմ ու կմեռնիմ, կամք կուտա՞ք աս բանին, թե՞ ոչ…»:
Այսուհանդերձ, մեր երգիծական գրականության մեջ նախորդը չունեցող Հակոբ Պարոնյանը մահվանից առաջ մարգարեացել է ինքն իր մասին. «Դու չկրցար զիս հաղթել եւ մեռցնել զիս, ով մահ: Ահա իմ անունս անմահ մնացած է երկրի վրա: Ահա իմ մասին դեռ կխոսեն, դեռ կպատմեն…»:
Երիցս ճշմարիտ ինքնագնահատական…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

19-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO