Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը՝ երկարատեւ, հարմար առիթը վա¬ղան¬ցիկ է, փորձը լինում է խաբուսիկ, դատողությունը՝ բարդ: Ահա թե ինչու ոչ միայն բժիշ¬կը պետք է գործադրի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այլեւ թե՛ հիվանդը, թե՛ շրջա-պատի անձինք, եւ առհասարակ արտաքին բոլոր հանգամանքները պետք է օժանդակեն բժշկին իր գործունեության մեջ....
Բժշկին հեղինակություն են հաղորդում նրա դեմքի լավ գույնը եւ իր բնույթին հա-մապատասխան մարմնեղենությունը, քանի որ ովքեր մարմնական լավ տեսք չունեն, ամբոխի կողմից չեն ընկալվում ունակ մյուսների մասին ճիշտ հոգ տանելու: Այ¬նու¬հետեւ, նրան պատշաճում է մաքրասիրությունը, լավ հագուստը եւ անուշահոտ բուր¬մունքներով օծվելը, քանի որ դրանք հաճելի են հիվանդներին: Այս ամենը հարկ է ապահովել նաեւ ոգու առումով. խոհեմ պետք լինել ոչ միայն այնտեղ, որտեղ լռու¬թյուն է պահանջվում, այլեւ ճիշտ կարգավորված կյանքի մնացած ամեն ինչում: Եվ դա ամենից առավել է նրան աջակցելու փառք ձեռք բերելիս: Թող նաեւ նա իր բար¬քով լինի վսեմ եւ անբասիր, պատկառազդու եւ մարդասեր մի այր: Քանզի հապճե¬պու¬թյունը եւ չափազանց պատրաստակամությունը, եթե անգամ դրանք բավական օգտակար են, չեն գնահատվում ըստ արժանվույն....
Ինչ վերաբերում է բժշկի արտաքինին, ապա թող նրա դեմքին լինի խորհր¬դա¬ծության կնիք, բայց ոչ խստասրտության, քանի որ վերջինս ցուցում է գոռոզություն եւ մարդատյացություն: Այն բժիշկը, որ ծիծաղից թուլանում է եւ չափազանց ուրախ է, դժվար է ընկալվում, ուստի նման վարքից հատկապես հարկավոր է խուսափել: Բոլոր պարագաներում բժիշկը պետք է արդարամտորեն վարվի, քանզի արդարության կարիքը միշտ լինում է, իսկ բժիշկը հիվանդների հետ տարատեսակ բազում փոխհա¬րա-բերությունների մեջ է: Չէ՞ որ նրանք իրենց դնում են բժշկի տրամադրության տակ, եւ բժիշկն ամեն պահի գործ ունի կանանց, օրիորդների հետ, նաեւ բա¬վա¬կան մեծարժեք գույքի, հետեւաբար՝ այս ամենի հանդեպ բժիշկը պետք է զսպվա¬ծություն դրսեւորի: Արդ, հոգու եւ մարմնի այդ առաքինություններով նա պետք է աչքի ընկ¬նի....
Ի մի բերելով առանձին-առանձին ասված ամեն ինչ, հարկ է իմաստությունը փոխադրել բժշկություն կամ բժշկությունը՝ իմաստություն: Իսկ չէ՞ որ բժիշկ-փիլիսո¬փան հավասար է Աստծուն: Եվ, հիրավի, քիչ տարբերություն կա իմաստության եւ բժշկության միջեւ, եւ այն ամենը, ինչ փնտրվում է իմաստության համար, կա նաեւ բժշկության մեջ, այն է՝ արհամարհանք փողի հանդեպ, խղճմտանք, համեստություն, պարզակենցաղություն, հարգանք, դատողություն, վճռականություն, մաքրասիրու¬թյուն, մտքերի առատություն, կյանքում անհրաժեշտ ու օգտակար ամեն ինչի իմա¬ցու¬թյուն, արատի հանդեպ նողկանք, աստվածներից սնոտիապաշտ վախի բացառում, աստվածային գերազանցություն: Երկուսն էլ դեմ են անզսպությանը, շահամոլ եւ ա¬պականված զբաղմունքին, ընչաքաղցության ամենակուլ ծարավին, ագահությանը, հափշտակությանը, անամոթությանը....
Ոմանք ոչ առանց հիմքի ասում են, թե իմաստությունը պիտանի է շատ բաների համար, հատկա¬պես կյանքին առնչվող իմաստությունը: Չէ՞ որ իմաստության շատ տեսակներ ա¬ռաջացել են, հավանաբար, հետաքրքրասիրությունից. ես նկատի ունեմ, որ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս այն ամենին, ինչի մասին խոսվում է: Դրանց մի մասը դեռ ըն¬դու¬նելի է, քանի որ զերծ է դատարկապորտությունից, ուստի եւ չարիքից, որոնք արատ-ներ են ծնում, մինչդեռ ոգու կայտառությունը եւ մտքի նպատակուղղ¬վա¬ծու¬թյունը կյանքը որոշակիորեն զարդարում են: Ավելի էական է այն իմաստու¬թյունը, որ ունակ է արվեստի վերածվելու, բարեպատշաճությանը եւ փառքին ուղղ¬ված ար¬վեստի....
Դեպի իմաստություն բժիշկներն ունեն իրենց ուղին, եւ չեն մտածում՝ ճշմարի՞տ է արդյոք դա, բայց դրան ներդաշնակ են բոլոր այն երեւույթները, որ կատարվում են մարմիններում, դրանց վերափոխումներում եւ փոխակերպումներում, այն ամենը, ինչ արվում է բժշկության մեջ՝ ապաքինվում է վիրաբուժությամբ, խնամքով, բուժմամբ, սննդակարգով: Բայց առավել կարեւորը այս ամենի իմացությունն է:

Հիպոկրատ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

19-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO