Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հեռավար կրթությունը կդառնա՞ հիմնական

Խնդիրները շատ են եւ առանցքային

Ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս տեւած կրթական գործընթացները կրկին կազմակերպվեցին հեռավար եղանակով։ (Որոշ բուհերում ի սկզբանե առկա ուսուցումը զուգակցվում էր հեռավարի հետ)։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը նախքան պատերազմի սկսվելը զրուցել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, եիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի հետ։ Նա նշել էր, որ բազմաթիվ ազդակներ են ստանում, որ հեռավար կրթության շրջանակներում բուհերում դասապրոցեսը պատշաճ մակարդակով չի կազմակերպվում, ինչը բնական էր եւ կանխատեսելի. «Հեռավար մոդելը չի կարող նույնանալ առկա ուսուցման հետ, որովհետեւ տարբեր մասնագիտություններ ունեն ուսուցման տարբեր մեթոդներ՝ դիդակտիկ նյութերի օգտագործում, գործնական աշխատանք եւ այլն։ Այս առումով հարց է առաջանում, թե որքանո՞վ է արդյունավետ միայն տեսական մասը հեռավարի միջոցով ապահովելը»։ Ուսանողության շրջանում դժգոհության առիթներից է այն, որ վարձավճարները թանկացել են, մինչդեռ ուսուցումը կազմակերպվում է հեռավար եղանակով, այսինքն՝ միայն ծախսային առումով բուհն ավելի շատ գումար է հավաքագրում, քան ապահովում է պատշաճ որակով գիտելիքի փոխանցում։ Իհարկե, մի շարք մասնագիտությունների առանձնահատկություններից ելնելով՝ որոշ բուհեր կարողանում են արդյունավետ կազմակերպել հեռավար ուսուցումը։
Պատգամավորի կողմից առանձնացված մյուս խնդիրը կապված է դասախոսապրոֆեսորական կազմի համապատասխան հմտությունների, կարողությունների եւ պատրաստակամության հետ, թե որքանով են կարողանում ճիշտ ձեւով կազմակերպել դասապրոցեսը, իսկ հետագայում նաեւ քննությունները, որպեսզի դրանք անցկացվեն օբյեկտիվ, եւ հնարավոր լինի ճիշտ գնահատել ուսանողի ստացած գիտելիքները։ Նկատենք, որ ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետները հաճախ չեն տիրապետում նոր տեխնոլոգիաներին եւ դրանց գործիքակազմին, ինչի պատճառով փորձառու եւ գիտակ մասնագետը չի կարողանում իր գիտելիքները փոխանցել ուսանողներին։ Կոստանյանը մտավախություն ունի, որ հեռավար ուսուցումը դառնալու է ուսման գործընթացի հիմնական ձեւը, այդ կերպ մտածելու համար հիմք է նախքան համավարակը կրթական տեխնոլոգիաների, օրենքների հարմարեցումը, այսինքն՝ այդ քայլերն ուղղված են հեռավար կրթության ինստիտուցիոնալացմանը, եւ հաշվի չի առնվում, որ համավարակն ինչ-որ պահի ավարտվելու է։ «Սա ամեն դեպքում միանշանակ գործընթաց չէ։ Պետք է հաշվի առնեն մասնագիտությունները, օրինակ՝ ընկալելի չէ, թե ինչպես կարելի է հեռավար կազմակերպել բժշկական կրթությունը, սպորտը, պարարվեստը, երգեցողությունը»,- ասաց նա։
Համավարակով պայմանավորված՝ անցած ուստարվա երկրորդ կիսամյակում ուսման գործընթացն անցում կատարեց հեռավարի։ Արդյոք իրականացվե՞լ է որեւէ գնահատում, թե որքանով եւ ինչն էր արդյունավետ, որտեղ թերացումներ եղան եւ այլն։ Այս հարցերի պատասխանները չափազանց կարեւոր են, քանի որ առանց գնահատման հնարավոր չէ հաջորդ փուլը կազմակերպել՝ զերծ մնալով նախկին բացթողումներից։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ ուսման տարվա սկզբին հարցում են ուղարկել նախարարություն, որի պատասխանները հուշել են, որ եթե անգամ մոնիտորինգ իրականացվել է, ապա շատ հպանցիկ եւ մոտավոր տվյալներ են ներկայացվել դպրոցներից, մասնավորապես՝ նախարարության կողմից մատնանշվել էր, որ ունեցել են աշակերտների 80 տոկոսի մասնակցություն, սակայն մարզերից ստացված զանգերից եւ նամակներից ստացված արձագանքները հակառակն են պնդում։ Այդ շրջանում բակերում կարելի էր տեսել բազմաթիվ երեխաների, որոնք օրվա մեծ մասը դրսում էին անցկացնում։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն խնդիրները, որոնց բախվում է համակարգը հեռավար ուսուցման ժամանակ։ Այսպես՝ գլխավոր խնդիրը նա տեսնում է հեռավար ուսուցման հարթակի ճիշտ ընտրության մեջ։ «Դա պետք է լինի հստակ, հավասարակշռված որոշում, որը հիմնված կլինի մի կողմից՝ տվյալ բուհի ծրագրային ապահովման մասնագետների, մյուս կողմից՝ կրթության ներկայացուցիչների համատեղ որոշման վրա։ Հարթակի ընտրությունը պետք է ունենա մասնագիտական հիմնավորվածություն, քանի որ որ ոչ բոլորն են համապատասխանում բոլոր մասնագիտությունների պահանջներին։ Հիմնական խնդիրները կապված են այդ համակարգերի գործիքակազմերի հետ»,- ասաց Գալստյանը։
Երկրորդ կարեւոր խնդիրը համապատասխան տեխնիկական գիտելիքների եւ հմտությունների փոխանցումն է դասախոսներին, որոնք պետք է կազմակերպեն ուսուցումը եւ լրացնեն բովանդակությունը: «Քիչ չեն դեպքերը, երբ դասախոսները չունեն համապատասխան հմտություններ հեռավար կրթության այս կամ այն հարթակով աշխատելու համար։ Սա լրջագույն խնդիր է եւ պետք էր լուծել մինչեւ կիսամյակի սկսվելը։ Փորձառու մասնագետներից շատերը չեն տիրապետում այդ գործիքներին եւ պարտավոր էլ չէին, որովհետեւ նրանք լսարանային ռեժիմով աշխատող մարդիկ են։ Համալսարանում վաղուց է գործում մուդլ հարթակը, բայց քչերն էին օգտվում։ Անհրաժեշտություն էլ չկար, իսկ հիմա դա կենսական հարց է, եւ բուհերը փորձում են լրացնել բացը»,- կարծիք հայտնեց Գալստյանը։ Նախորդ կիսամյակի փորձը ցույց է տվել, որ երբ ազատ են թողել դասախոսներին, նրանք նախընտրել են առավել մատչելի՝ առցանց քննարկումների ձեւաչափը տեսադասերի ձեւով։
Մյուս խնդիրը վերաբերում է համալսարանի կողմից դասախոսի եւ ուսանողի հետ կնքված պայմանագրին: Այնտեղ նշված է, որ ուսումնական հաստատությունը պարտավոր է ապահովել համապատասխան պայմաններ՝ որակյալ կրթություն ապահովելու համար։ Զրուցակիցս այս կետը համարում է առանցքային խնդիր. երբ դասերը կազմակերպվում են հեռավար, նշանակում է, որ դասախոսն իր աշխատավայրում չէ, ուսանողը նույնպես չի գալիս համալսարան, եւ կրթական գործընթացը կազմակերպվում է տնային պայմաններում. «Դա լրջագույն խնդիր է, որովհետեւ ոչ բոլորի տներում կան համապատասխան կենցաղային հնարավորություններ, առանձնացված աշխատասենյակ, ձայնամեկուսացում, որակյալ ինտերնետային կապ, տեխնիկական միջոցներ եւ այլն։ Այս ամենը լուրջ մարտահրավեր է հեռավար կրթության համար։ Խնդիր է նաեւ առավոտյան ֆիքսված դասացուցակով առցանց դասերի անցկացումը, եթե ոչ անհնար»։ Տեխնիկական խնդիրներից բացի՝ ԵՊՀ դասախոսը մատնանշում է նաեւ հարցի իրավական կողմը. բուհը պայմանագիր կնքելով ուսանողի եւ դասախոսի հետ՝ ստանձնում է պարտավորություն՝ ապահովելու տեխնիկական անհրաժեշտ միջավայր, բայց այսօր այդ իրավական հանձնառությունը չի ապահովվում։
Հեռավարը ենթադրում է նաեւ ճկունություն։ Դա պարտադիր պայման է։ «Քարացած դասացուցակներն անհամատեղելի են հեռավար կրթության գաղափարի հետ։ Դա ճիշտ տարբերակ չէ ո՛չ ուսանողի, ո՛չ դասախոսի համար, քանի որ օրվա ընթացքում ժամեր շարունակ պետք է գամված մնան աթոռին։ Ուսանողները դժգոհում են, որ իրենց նյարդերի վրա ազդում է նաեւ համակարգչից եկող «մետաղական» ձայնը»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ ուսումնասիրել է հատկապես վերջին մեկ տարվա համաշխարհային փորձը եւ համոզվել, որ ուսումնական գործընթացի առանցքը դասաժամերի ճկուն գրաֆիկն է, որը դասախոսն ու ուսանողը համատեղ են կազմում։ Նկատենք, որ ուսանողների շրջանում բողոքներ կան, որ, օրինակ, 90 հոգանոց խումբը, սպասում է, սակայն դասախոսը չի ներկայանում, կամ քսան րոպե անց, պատճառաբանելով տեխնիկական խնդիրները, դուրս է գալիս դասից։ Քիչ չեն այն ընտանիքները, որտեղ մեկից ավելի ուսանող կամ աշակերտ կա, նաեւ դասախոս։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է նրանցից յուրաքանչյուրի համար ապահովվեն առանձնասենյակ, տեխնիկական համապատասխան միջոցներ եւ այլն։ «Ուսանողներին եւ ծնողներին երկու հարց է մտահոգում՝ մեկը՝ կրթության որակն է, մյուսը՝ վճարման հարցը, երբ նույն գումարն են վճարում, բայց ծառայության ծավալն ու որակը նույնը չեն»,- նկատեց նա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO