Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԼՂՀ


ԱՄՆ կոշտ արձագանքը Թուրքիայի ոչ դիվանագիտական պահվածքին

Համանախագահ երկրներն սկսում են Արցախի կարգավիճակի որոշման բանակցությունները՝ առանց Թուրքիայի

Պաշտոնական այցով Թուրքիա մեկնած ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին չեն ընդունել ոչ այդ երկրի նախագահը, ոչ էլ ԱԳ նախարարը: Դիվանագիտական նման կոպիտ ժեստը չէր կարող անհետեւանք մնալ՝ անկախ այն բանից, որ այդ վերաբերմունքին էր արժանանում մոտ ապագայում աթոռը լքող պետական բարձրաստիճան պաշտոնյան: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գիծը սովորաբար կախված չէ օրվա իշխանություններից, այն հստակ եւ միանշական է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների համար: Հետեւաբար, կարծել, թե Թուրքիան այդ ձեւով ցույց տվեց, որ չի ցանկանում հարաբերություններ ունենալ ընտրություններում պարտություն կրած Թրամփի վարչակազմի հետ, ճիշտ չէ: Թուրքիայի այդ քայլը հստակ ուղերձ էր ԱՄՆ-ի բոլոր ժամանակների իշխանություններին, եւ դրա պատասխանն իրեն սպասեցնել չտվեց:
Թուրքիայից Պոմպեոն մեկնեց Ֆրանսիա եւ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մի քանի կոշտ հայտարարություն արեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչպես նաեւ Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի անթուլատրելի գործողությունների մասին: Ֆրանսիայում կողմերը շեշտեցին, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար:
Ֆրանսիայում կատարած կոշտ հայտարարություններին հենց նույն օրը հաջորդեց Պոմպեոյի ոչ պակաս կոշտ մյուս հայտարարությունը՝ այս անգամ Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:
Պետքարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը ողջունում է ակտիվ մարտական գործողությունների դադարեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վերջինս նկատեց, որ ռազմական գործողությունների հենց սկզբից ԱՄՆ-ը կոչ է արել վերջ տալ բախումներին եւ դատապարտել է ռազմական էսկալացիան, որը հանգեցրել է մեծաթիվ զոհերի, նաեւ՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Պոմպեոն սրանով ուղղակի մեղադրանք է հնչեցնում Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին՝ պատերազմ հրահրելու եւ ագրեսիա գործադրելու համար:
ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շրջանի մարտերի ավարտը սոսկ առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ գտնելու հակամարտության տեւական եւ ամուր քաղաքական լուծում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները լիարժեք կերպով մնում է ներգրավված այս հարցում»:
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ հստակ շեշտվում, է որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվելու, եւ որ մեկնարկում են խնդրի ամենակարեւոր կողմի՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշմանն ուղղված գործընթացները:
Այսպիսով՝ համանախագահ բոլոր երկրները միանշանակ պնդեցին, որ գործընթացները վերադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ: Այլ կերպ ասած՝ չի իրականանա Թուրքիայի առաջնային նպատակը՝ հիմնահարցի կարգավորման գործընթացում իր ներգրավվելը: Վերջինս իր այդ երազանքը խորտակել էր դեռ այն ժամանակ, երբ զինված ուժերով եւ ջիհադիստ ծայրահեղականներով անմիջականորեն ներգրավվել էր Արցախի դեմ իր իսկ սանձազերծած պատերազմական գործողություններում: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դիվանագիտության դաշտում այս երկիրը կփորձի իր շահերն առաջ մղել խամաճիկ պետության՝ Ադրբեջանի միջոցով, սակայն դա ծայրաստիճան դժվար կլինի՝ հաշվի առնելով ակնհայտ վատ հարաբերությունները համանախագահ առնվազն երկու պետության եւ բարդ հարաբերությունները երրորդ երկրի հետ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO