Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԼՂՀ


Մեր թվարկությունից առաջվանի ու այսօր կառուցվածի անքակտելի կապը

Քաշաթաղը երկու հայկական պետությունների անվտանգության ողնաշարն է


Առանց Քաշաթաղի շրջանի ԼՂՀ գոյությունն անհնար է. սա 2011 թ. մայիսի 18-ին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, երբ այցելել էր Բերձոր շրջկենտրոն՝ մասնակցելու քաղաքի ազատագրման 19-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Սա մեջբերում ենք բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում՝ ինչ ասել է հայրենիքի կորուստ, եւ մենք՝ հասկացողներս, զսպված ու չզսպված գոռոցով, զսպված ու չզսպված լացով, ստիպված ենք նյութականացնել այդ կորուստը, որպեսզի նույնիսկ նյութապաշտները հասկանան՝ ինչ ենք կորցրել (այնպես, ինչպես դա բացատրեցինք Քարվաճառի պարագայում)՝ համենայնդեպս, հույս տածելով, որ... դեռ կարելի է ինչ-որ բան փոխել...
Արցախի նախագահն այդ ժամանակ ասել էր նաեւ, որ Բերձորի ազատագրումը կարեւոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ էր ամբողջ հայ ժողովրդի համար, եւ որ առանց Քաշաթաղի շրջանի անհնարին է ԼՂՀ-ի` որպես անկախ պետության գոյությունը, ուստի Քաշաթաղը «համահայկական նշանակություն ունեցող ռազմավարական խնդիր» է:
Պաշտոնական տվյալներով՝ Քաշաթաղի շրջանը հակիրճ այսպես էր (ցավոք, գոնե այս պահի դրությամբ ստիպված ենք էր-ով խոսել) ներկայացվում. գտնվում է ԼՂՀ արեւմտյան մասում, տարածքը՝ 3 376.6 քառ. կմ, գյուղատնտեսական հողահանդակների մակերեսը՝ 151 576.44 հա, անտառային հողերի մակերեսը՝ 167256.99 հա, գյուղատնտեսության զարգացած ճյուղեր՝ հողագործություն, այգեգործություն, անասնապահություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, տնտեսության այլ զարգացած ճյուղեր՝ հանքարդյունահանություն, կարեւոր գետերը, լճերը՝ Հագարի՝ Աղավնո, Հոչանց եւ Շալուա վտակներով, Որոտան, Ողջի գետերը, Արաքսի ջրամբար։
Այլ կերպ՝ Քաշաթաղի շրջանը ԼՂՀ ամենամեծ շրջանն էր։ Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձանների թիվն ավելի քան 3 տասնյակ է։ Այստեղ են 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, 12-13-րդ դարերում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին, 17-րդ դարում կառուցված Հոչանցի Սուրբ Ստեփանոսը, Հերիկի Սուրբ Գեւորգը, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը: Այստեղ են ժայռափոր համալիրներ, մատուռներ, քարանձավներ:
Այստեղ են նաեւ տաք ջրերի բնական գեյզերներ՝ բուժիչ հատկություններով։
Դեռ 2020 թ. օգոստոսին Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացման ծրագրեր էին քննարկվում («Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ)։ Այս շրջանում հեկտարներով ցորեն, գարի, հաճար ու եգիպտացորեն էր մշակվում, բանջարաբոստանային տարբեր կուլտուրաներ։
90-ականներին մեր պատմական տարածքն ազատագրելուց հետո այստեղ զրոյից ապրող շրջան է ստեղծվել, գյուղատնտեսություն, շինարարություն ու էներգետիկա է զարգացել, ճանապարհներ են կառուցվել, ենթակառուցվածքներ են ստեղծվել, բնակարաշինություն է եղել, վերաբնակեցում:
Քաշաթաղի շրջանը Բերձոր վարչական կենտրոնից զատ Կովսական, Միջնավան, Քաշունիք քաղաքներն են ու մոտ 100 այլ բնակավայրեր:
Քաշաթաղը մի շրջան է, որի միայն Ծաղկաբերդ գյուղի արեւելյան կողմի քարանձավային համալիրում կա 45 եւ ավելի քարանձավ՝ մի մասը քանդված, կան լավ պահպանվածներ. այս մասին 2017 թ. գրել էր շրջանի «Մերան» պաշտոնաթերթը, երբ քարանձավագետների միջազգային արշավախումբ էր եկել Քաշաթաղ: Թերթը գրում է, որ «ամբողջը ժամանակին ծառայել է որպես բնակելի կացարան եւ որպես անասնագոմ: Համալիրը գտնվում է Հակարի գետի ձախափնյա ձորակներից մեկում, որով դեռեւս միջնադարում ճանապարհ է բարձրացել պատմական Հարար գյուղ եւ շարունակվել դեպի Խծաբերդ ու Հադրութ: Այն ժամանակ քարանձավները եղել են բնակելի, որի մասին են վկայում ներքին հարդարանքները: Համալիրի հիմնական քարանձավները երկարությամբ ձգվող բլրակի հարավային կողմի ժայռեղեն պատի մեջ են: Նույն պատի արեւելյան կողմում կա մի առանձին բլրակ, որի տակ արեւմտյան եւ հարավային կողմերում կա 5 քարանձավ, դրանցից երկուսն ունեն երդիկ: Բլրակի վրա՝ հյուսիսարեւմտյան կողմում, ժայռը մշակված է՝ մոտ 3մ լայնությամբ, 10-15մ երկարությամբ հարթ տարածք է ստեղծված, ի՞նչ նպատակով, դժվար է ասել: Այս բլրակի արեւելյան մասում ձգվող ձորակում, որտեղ նաեւ աղբյուրներ կան, դարավոր սոսենիներ են պահպանվել»: Այդ ժամանակ ՀՀ քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն ասել է, թե դրանք սրբազան ծառեր են…
Քաշաթաղը մի շրջան է, որտեղ մ.թ.ա. 8- մ.թ.ա. 3-րդ դարերի քարանձավ կա՝ Ապարան գյուղի պատմամշակութային հուշարձաններից է:
Կարիք կա՞ բացատրելու, որ քարանձավները միայն ժայռի միջի խորշեր չեն, միայն բնակավայր ու թաքստոց չեն, միայն խորհրդավոր ու յուրօրինակ տարածք չեն, դրանք մեր պատմության, հավատքի, տարիների վկաներն են:
Կարիք կա՞ ասելու, որ 100-ից ավելի բնակավայրերի թվերի հետեւում հայրենիքը զրոյից վերականգնելու հերոսական մարդկանց ճակատագիրն է:
Կարիք կա՞ շեշտելու, որ հեկտարներով մշակված հողատարածքների, ճանապարհների, վերաբնակեցված վայրերի թվերի հետեւում մարդկանց տարիների անդադար աշխատանքի արդյունքն է:
Կարիք կա՞ ընդգծելու, որ մեր թվարկությունից առաջվա պատմական հուշարձանների, բնակերտ ու մարդակերտ հուշարձանների ու այսօր կառուցված արժեքների ամբողջ գիծը հայ ազգի պատմությունն է:
Եվ, վերջապես, կարիք կա՞ մեկ անգամ եւս դաջելու, որ հայրենիք այս ամենի շունչն է, որ հայրենիքն այս ամենի անքակտելի կապն է, եւ որ Քաշաթաղի շրջանը երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ողնաշարն է:
Փաստորեն, կարիք կա՛…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO