Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԼՂՀ


Արցախի կարգավիճակի հարցն այլեւս արցախցին է որոշելու

Հազարամյակներով Արցախում ապրած բնակչության էթնիկ կազմի փոփոխությունն անթույլատրելի է
Արցախի բնակչության թիվը ներկայում հասնում է 150 000-ի: Խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել էր 1989 թվականին, ԼՂԻՄ բնակչությունը կազմում էր 189 085, որից 145 450-ը հայեր էին եւ 40 688-ը՝ ադրբեջանցիներ: Ակնհայտ է, որ Արցախում բնակչությունն անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե այս տարիներին կանխվեր արտահոսքը եւ ճիշտ ժողովրդագրական քաղաքականություն տարվեր:
Մեկնարկում է խնդրի կարգավորման բանակցային նոր փուլը, որի օրակարգում մեկ հարց է՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը: Որքան էլ Իլհամ Ալիեւը հոխորտա, թե ոչ մի կարգավիճակ չի տալու Արցախին, եւ հայերը մյուս ազգերի նման պետք է ապրեն Ադրբեջանում, միեւնույնն է՝ աշխարհին պարզ է, որ Ադրբեջանի տասնամյակների հայատյաց քաղաքականության պայմաններում այդ երկրում նման համակեցություն հնարավոր չէ: Այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարի հերթական ամբոխահաճ եւ ծայրահեղական պահվածքի դրսեւորումն է, եւ դա արվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ բանակցություններն անհապաղ վերսկսելու մասին հայտարարությունից հետո: Եթե Ալիեւը լուրջ էր իր հայտարարության մեջ, ապա նշանակում է, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից: Բայց դրա հավանականությունը հավասար է զրոյի, հետեւաբար, պայքարը բանակցային սեղանի շուրջ սկսում է թափ հավաքել:
Խնդրի լուծման հավանական ճանապարհներից մեկը Արցախի Հանրապետության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն է: Բանակցային գործընթացի ներկայիս հանգրվանում դա խնդրի լուծման ամենահավանական տարբերակն է: Չնայած այն բանին, որ Արցախի բնակչությունն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին արդեն անցկացրել է հանրաքվե եւ 108 հազար կողմ ու 24 դեմ ձայներով հռչակել իր անկախությունը:
Այլ կերպ ասած, Արցախի ապագան այլեւս կախված է միայն արցախցուց: Բնակվելով Արցախում՝ նրանք կանխորոշելու են հայկական երկրորդ հանրապետության ճակատագիրը: Հետեւաբար, հայրենիք պետք է վերադառնան ոչ միայն վերջին պատերազմի ընթացքում Արցախը պարտադրաբար լքած հանրապետության քաղաքացիները, այլեւ վերջին 30 տարում Հայաստան եւ ՌԴ տեղափոխվածները: Արցախ պետք է վերադառնան նաեւ թշնամու զավթած Շահումյանի եւ Մարտակերտի գյուղերի բնակիչները:
Կանխատեսելի է, որ իր վերահսկողության տակ վերցնելով Արցախի Հանրապետության Հադրութի եւ Շուշիի շրջանները՝ Ադրբեջանը կձգտի բոլոր հնարավոր միջոցներով ազդել Արցախի ժողովրդագրական քարտեզի վրա: Բաքուն քայլեր կձեռնարկի զավթած տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու համար՝ ինչը 7 մլն բնակչություն ունեցող երկրի համար մեծ ջանքեր չի պահանջի: Դրան հակազդելու համար առաջիկայում մեկնարկելիք բանակցություններում մեր հիմնական թիրախը պետք է լինի վերջին պատերազմի ընթացքում Հադրութից, Շուշիից, Մարտակերտից, Մարտունուց տեղահանված բնակիչներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու հարցի լուծումը:
Բռնագաղթվածների վերադարձի հարցն արդեն բարձրացրել են բանակցություններ վարելու միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերը փոխելու Ադրբեջանի հավանական քայլերին հակազդելն առաջիկա մեր հիմնական անելիքն է լինելու: Այն թշնամու համար, միջազգային իրավունքի տեսանկյունից, դժվար լուծելի է, բայց չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կփորձի նման գործողություններ անել: Նման փորձեր նկատելու դեպքում անհրաժեշտ կլինի միջազգային հանրությանը հասցնել եւ բանակցային սեղանին դնել այն փաստերը, որոնք ապացուցում են, որ Արցախի պատմության բոլոր փուլերում հայերը կազմել են տեղի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Այսպես, 1823 թվականին Արցախում բնակվող 35 հազար բնակիչներից 30 հազարը հայեր էին: Նույն համամասնությունը պահպանվել էր նաեւ 1897 թվականին: Այդ տարի ցարական Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով, Արցախի 130 հազար բնակչության 106 հազարը հայեր էին, իսկ մնացածը՝ թաթարներ եւ ռուսներ:
1936 թվականին Խորհրդային Միության անցկացրած մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ի 150 հազար բնակչության ճնշող մեծամասնությունը կրկին կազմել են հայերը՝ ավելի քան 132 հազար, իսկ ադրբեջանցիները եւ ռուսները, համապատասխանաբար, 14 հազար եւ 3 հազար են եղել:
Հետեւաբար, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումը ներկայում հիմնականում արցախցիների ձեռքում է: Այդ ուղղությամբ բանակցությունների հաջող ելքը հնարավոր կլինի ապահովել միայն Արցախից հեռացած՝ տեղի բնակչության վերադարձի դեպքում: Յուրաքանչյուր արցախցի պետք է գիտակցի, որ հենց այսօրվանից ապրելով Արցախում, ինքն ապրեցնելու է Արցախի Հանրապետությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

20-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO