Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայոց իղձերի ու ցավերի երգիչը

Նրա անունը հնչում էր Րաֆֆու անվանը հավասար

«Առջեւդ կա երկու ճանապարհ՝ մեկն է դեպի քո անձը, որի վերջը կորուստ է հոգով եւ մարմնով, մյուսն է դեպի ազգը, որի վերջը ամենին հայտնի է՝ ազգային փառք, պարծանք ամեն մի հայի, պարծանք մարդկության: Աստված վերեւեն պիտի ասե՝ դա է որդին իմ սիրելի, ընդ որ հաճեցավ»:
Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Սակավաթիվ բանաստեղծների է բախտ վիճակվում, որ նրանց ստեղծագործություններից գոնե մի քանիսը դիմանան հարափոփոխ ժամանակների հոլովույթին, երգ դառնան ու չիջնեն հարազատ ժողովրդի շուրթերից, իսկ ճակատագրական պահերին որոտան զենքի ուժգնությամբ՝ թնդացնելով հրապարակներ ու խրամատներ: Այս առումով որքան էլ որ գրականագիտությունը Ռաֆայել Պատկանյանին չի դասում խոշորագույն բանաստեղծների շարքը, այնուամենայնիվ, նրա բազմաթիվ ստեղծագործություններ հենց այսօր էլ չափազանց արդիական են եւ մարտական շեփորականչ են հիշեցնում: Նշենք թեկուզ «Հիմի՞ էլ լռենք» ազգային ոգու շառաչ արթնացնող բանաստեղծությունը, որ արդեն շուրջ երկու հարյուր տարվա հեռավորությունից է գալիս: Եվ ոչ միայն դա: Բա «Արաքսի արտասո՞ւքը», «Բողոք առ Եվրո՞պը», հանրահայտ օրորոցայի՞նը՝ «Բազեն որ եկավ, որդիս լռեցավ, ռազմի երգերի ձայնով քնեցավ…»:
Ազգի ճակատագիրը սրտին ծանրացած բանաստեղծի հայրենասիրական գործերը ահռելի նշանակություն են ունեցել ժամանակի հասարակական-քաղաքական կյանքում: Նա իր հուժկու քնարը հնչեցրել է ժողովրդին ոտքի հանելու, հայրենիքը ճանաչելու, սիրելու ու նրա ազատության համար մարտնչելու առաքելությամբ: Նա չհանդուրժող կրքոտությամբ քննադատում ու խարազանում էր բոլոր նրանց, ովքեր հեռանում էին իրենց ազգությունից, ազգայինից, կորցնում իրենց հայեցի կերպն ու դիմագիծը, տառապում օտարամոլության կործանարար ախտով. «Հայ ծնվելդ անգամ չի տար քեզ հայության իրավունք: Պատրա՞ստ ես, արդյոք, հայ մարդ՝ պահպանելու քո ունեցվածքը՝ քո ազգային սրբությունները, քո մշակույթը, քո դիմագիծը, քո մարդկային նկարագիրը: Դու կարո՞ղ ես անծանոթին ելնել դեմ-դեմի, մահը կարո՞ղ ես արհամարհել, սիրելվույդ տեղ կարո՞ղ ես գրկել միշտ մահառիթ հրացան, այն ժամանակ քեզ հայ կասեմ: Իսկ եթե փորդ տոլմաներից ու փլավից տրաքի՝ գիտցած եղիր՝ ուտելովդ օգուտ չես բերի ազգիդ»:
Իր ժամանակի միակ ժողովրդայնացված քնարերգուի անունը, գնահատելու հարցերում չափազանց ժլատ Ալեքսանդր Շիրվանզադեի հավաստմամբ, «երիտասարդության բերանում ազգային հպարտության ու պարծանքի առարկա էր»: Այդպիսին են եղել նրա համբավն ու հռչակը: Համբավ, որի տարածողներից մեկն էլ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի անձով է պայմանավորված. հիշարժան է այն իրողությունը, որ երբ շեքսպիրյան Համլետի անօրինակ դերակատարը հյուրախաղերի է գալիս ժամանակի արեւելահայ ամենածաղկուն կենտրոններից մեկը՝ այսօր շան բերանում հայտնված Շուշի, ազատագրական գաղափարներով ներշնչված շուշեցիներն Ադամյանին խնդրում են ներկայացումների փոխարեն ասմունքել Պատկանյանի հայրենասիրական բանաստեղծությունները: Մի բան, որ ոչ միայն արտառոց է, այլեւ ապշեցնող:
Ժամանակի մեծերը եւս չեն թաքցրել իրենց հիացմունքն ազատատենչ ու ազգայնապաշտ բանաստեղծի, նրա դասական ու շքեղ ստեղծագործությունների հանդեպ: Ազատության ջահակիր բանաստեղծ Միքայել Նալբանդյանը սքանչացել է. «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» եւ միշտ հիացել եմ, որովհետեւ նորա մեջ լսում եւ զգում եմ հայ ազգի իղձը, որովհետեւ ճշգրիտ եւ գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին»: Իսկ մեր գրականության մարգարե Րաֆֆին «Արաքսի արտասուքը» համարել է «հայ պոեզիայի թագուհի»:
Ռաֆայել Պատկանյանի համոզմունքն ու հավատամքն այն էր, որ հայ զավակները չպիտի մնան օտարության մեջ, քանզի «օտարի շահը թույն է մահաբեր», հորդորում է, որ հայը վերադառնա եւ տեր կանգնի մշտապես վտանգված իր հայրենիքին:
Ի դեպ, հայի ու հայոց ճակատագրով տառապող բանաստեղծն ընդամենը մեկ անգամ է եղել արթմնի ու երազներում փայփայած իր սուրբ հայրենիքում: Եվ որքան դառն է միակ այցելությունից ստացած տպավորությունն ու զգացածը հայրենի անդաստանից. «Երբ առաջին անգամ ոտք դրի Հայաստանի հողի վրա, տեսա, որ Հայաստանը նման չէ իմ պատկերացրածին: Ոչ էլ տեղի ապրող հայությունը: Ինձ թվում էր, որ եթե ոտք դնեմ Հայաստանի հողի վրա, ինձ պիտի դիմավորեն Տիգրաններ, Արշակներ, Վաղարշակներ: Եթե ոչ նրանք, ապա գոնե նրանց պայազատ սերունդները: Սակայն այդպես չտեսա: Եվ հիմա էլ կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առաջ՝ չորս կողմից շրջապատված թշնամիներով՝ ետեւից 200 հազար, առջեւից՝ 300-400 հազար լավ զինված քաջ պատերազմողներ…Նրանց մեջտեղում՝ մենք՝ 25-30 հազար գծուծ զինված-զինվող պատերազմողներ: Եթե դիմադրենք կամ հարձակվենք, ազգովին պիտի մորթվինք: Մի՞թե սպանդանոց վազելը քաջություն է: Սակայն չենք կարող ձեռքերս ծալած նստել: Ուրեմն կատարենք մեր պարտքը վերաբերմամբ ազգիս, իսկ մնացածը թողնենք նախախնամությանը…»:
Համազգային սեր վաստակած բանաստեղծը կյանքի վերջին տարիներին խորապես նեղվում է առողջական ու նյութական վիճակից. «Տկարությունս օրեօր սաստկանում է: Անգութ մահը արագ քայլերով մոտենում է, այդ ես պարզ տեսնում եմ: Սակայն մահը չի սարսափեցնում ինձ, սարսափեցնում է ապագա որբիկներիս անմխիթար վիճակը…»:
Գրողի այդ ծանր վիճակին անդրադառնում է նաեւ «Մշակ» թերթը. «Հիվանդ, հոգնած աշխարհի ամենօրյա կռվից, լքված, հուսահատ, նա գնաց բժշկվելու՝ թողնելով այստեղ մեծ գերդաստանը ամենակարոտ վիճակի մեջ, որից նա երբեք ազատ եղած չէր, որ երգել էր ուրիշների ցավերն ու վշտերը՝ իր ցավերն ու վշտերը թաքցնելով…»:
Նա եւս անդառնալիորեն հյուծվել էր հայ բանաստեղծներին պատուհասած թոքախտ հիվանդությունից…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO