Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԶԱՆԱԶԱՆ


Պատմական բեկում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության «C» դիվիզիոնի երկրորդ խմբի ամփոփիչ խաղում 1:0 հաշվով պարտության մատնելով Հյուսիսային Մակեդոնիայի թիմին՝ իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց միջազգային խոշոր մրցաշարի խմբային փուլի հաղթող: Այդ հաջողության շնորհիվ մեր ընտրանին նվաճեց ստուգատեսի «B» դիվիզիոնի ուղեգիր եւ պահպանեց աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային խաղերին ներգրավվելու հնարավորությունը:
Կիպրոսում տեղի ունեցած հանդիպումը մերոնք անցկացրեցին դաշտի տիրոջ կարգավիճակում: Սա հայ-մակեդոնական երկրորդ դիմակայությունն էր այս մրցաշարում, որը պետք է կայանար Երեւանում, սակայն ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ տեղափոխվել էր չեզոք դաշտ: Յուրօրինակ այս եզրափակիչին, որում խաղարկվում էր խմբում առաջին տեղը, մրցակիցները ներկայացել էին ոչ ուժեղագույն կազմով: Բալկանցիները նախօրոք հայտարարել էին 8 առաջատար խաղացողների բացակայության մասին, իսկ Հայաստանը հանդիպման նախօրեին զրկվել էր հարձակման ներուժը պայմանավորող երկու կարեւոր ֆուտբոլիստներից՝ Գեւորգ Ղազարյանից եւ Սարգիս Ադամյանից, որոնց մոտ վրացիների հետ նախորդ խաղից հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նույն պատճառով հայտացուցակից դուրս էին մնացել նաեւ առանցքային պաշտպան Անդրե Չալըշըրը եւ պահեստային դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Ի հավելումն՝ բացակայում էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Թվում էր, թե ստեղծված իրավիճակում մեր թիմի հաղթելու հնարավորությունները մեծ չեն, սակայն հայ ֆուտբոլիստները միանգամայն արժանի խաղ ցուցադրեցին եւ իրավամբ իրենց օգտին վճռեցին հանդիպման ելքը: Բավական է նշել, որ մակեդոնացիներն ընդամենը 3 հարված կատարեցին մեր թիմի դարպասին, մինչդեռ հայ ֆուտբոլիստները դա արեցին 4 անգամ: Այդ հարվածներից մեկը պսակվեց դարպասի գրավմամբ: 55-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը (ի դեպ, մակեդոնական «Վարդարի» նախկին խաղացողը), որն իր 4-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականում անցկացրած 38 հանդիպումներում: Դրանից 15 րոպե անց Կամո Հովհաննիսյանը դեմ առ դեմ հայտնվելով դարպասապահ Դամիան Շիշկովսկու հետ՝ չկարողացավ խոցել թիրախը: Ինչեւէ, Հայաստանը հաղթեց, իսկ մրցաշարային աղյուսակն ամփոփվեց մեր աչքին հաճելի տեսքով. Հայաստան՝ 11, Հյուսիսային Մակեդոնիա՝ 9, Վրաստան՝ 7, Էստոնիա՝ 3 միավոր:
Հանդիպումից հետո հայկական հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը պատմական որակեց այս հաջողությունը՝ նշելով, որ դա վերջին ամիսներին կատարած աշխատանքի արդյունքն է: «Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը: Այսօր հաղթեց Հայաստանը եւ գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին»,-հայտարարեց 65-ամյա մասնագետը, ով արդեն իսկ ռեկորդային ցուցանիշ է գրանցել մեր երկրի ազգային հավաքականի ղեկին: Նրա օրոք հայրենի թիմը չի պարտվել 5 անընդմեջ խաղում (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի), ինչն աննախադեպ արդյունք է:
Ինչ վերաբերում է մեր թիմի՝ աշխարհի առաջնության անցումային խաղի մասնակից դառնալուն, ապա այդ հեռանկարը տակավին աղոտ է: Այդ պատվին հավակնում են Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության բոլոր խմբերի հաղթողները՝ Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան, Իսպանիան («A» դիվիզիոն), Ավստրիան, Չեխիան, Հունգարիան, Ուելսը («B» դիվիզիոն), Չեռնոգորիան, Հայաստանը, Սլովենիան, Ալբանիան («C» դիվիզիոն), Ֆարերները եւ Ջիբրալթարը («D» դիվիզիոն): Նրանցից բաղձալի իրավունքին արժանանալու են առավել բարձր վարկանիշ ունեցող երկու թիմերը: Բայց այդ հաջողակները որոշվելու են առանձին անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո, որի արդյունքներով ներկայացված ցանկը նկատելիորեն կմաղվի: Միայն դրանից հետո հնարավոր կլինի դատել մեր հավաքականի շանսերի մասին: Ի դեպ, հաջորդ տարվա գարնանը մեկնարկող համաշխարհային ստուգատեսի ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի է ունենալու արդեն դեկտեմբերի 7-ին: Հայաստանի հավաքականը Կիպրոսի, Ֆարերների, Էստոնիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Կոսովոյի, Լիտվայի, Լատվիայի եւ Անդորրայի թիմերի հետ ընդգրկվել է 5-րդ սկահակում, ուստի այդ երկրների ներկայացուցիչներին հաստատ չի հանդիպի:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO