Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Լսողին մեկ բավ է, չլսողին հազարն ալ խեր չունի»

Իրոք, եթե հանդիպել ենք չլսողի, լսել ու հասկանալ համառորեն չցան¬կացողի, եւ մեր զրույցը նմանվում է «խուլերի երկխոսության», ապա ինչպե՞ս վարվենք: Ըստ ասացվածքի խորհրդի՝ այս պարագայում խոսքն առավել եւս հա¬կիրճ պիտի լինի. չէ՞ որ մեկ կամ հազար անգամ ասելը միեւնույն բանն է. «Հասկացողին՝ մին, չհաս¬կա-ցողին՝ հազար ու մին»: Կամ՝ սպանիչ բնու¬թա¬գրումը՝ «Ականջը կա, ծակը չկա»:
Լատիներեն եւ իսպաներեն ասացվածքներն էլ ճիշտ նույն բանն են ասում՝ հաս-կացողին՝ մի քանի բառ («Cum sapiente loquens per¬paucis ute¬re verbis», «Al buen enten¬de-dor pocos palabras»), անգ¬լե¬րենը՝ մեկ բառ («A word is enough to the wise»), ֆրանսերենը՝ կես բառ («A bon en¬tendeur, demi-mot»): Ռու¬սերենում շատ պերճախոս մի խորհուրդ կա, թե ավելի լավ է հար¬բած լինել, քան՝ հա¬մառ («Будь пьян, да не будь упрям»):
Իրավիճակին մոտենանք այսպես ասած՝ «մյուս կողմից»՝ խոսողի դիրքերից. մի-գուցե առհասարակ չարժե բերանը բացել ամեն մեկի ներկայությամբ, ամեն մեկի հա¬մար, եթե անգամ պարտադրաբար կամ պատահաբար հայտնվել ես զրու¬ցակցի դե¬րում: Սա է հուշում Լուիս Քերոլի հերոսուհու՝ Ալիսի հետ պատահածը («Ալիսը Հայե¬լու աշխարհում»). «Ա˜խ, Վագրաշուշան,-դիմեց Ալիսը քամուց մեղմորեն օ¬րոր-վող շու¬շաններից մեկին,-երանի˜ դու խոսել իմանայիր»: «Մենք կխոսենք,-ասաց Վագ¬րա¬շուշանը,-եթե արժանի խո¬սակից լինի»: Ալիսն այնպես կարկամեց, որ մի պահ չկա¬րողացավ բերանը բացել, ասես շունչը կտրվել էր»:
Եվ ինչո՞ւ ջանք ու եռանդ վատնենք, ապարդյուն ժամանակ կորց¬նենք: Հետեւենք Հա¬կոբ Պարոնյանի օրի¬նակին. «Կար¬ճատեւ կենաց մեջ հիմարություն կը համա¬րիմ խոսք հաս¬կացնելու ջանալ այն անձին, որ նախապես պատվույն վրա եր¬դում ըրած է խոսք չհասկանալու հա¬մար»: Մանավանդ՝ բացառված չէ նաեւ նմանօրինակ «երդ-վյալի» հակազդեցությունը, ինչի մասին տեղին է նկա¬տել Ալ. Շիրվանզադեն. «Նա-խանձելի չէ այն կենդանի մարդու վիճակը, որ հանդգնում է ավանդապահների փակ ուղեղների դռները բանալ եւ մտցնել այնտեղ որեւէ նոր միտք: Նա հալածվում է ամեն քայլում բթամիտ ամբոխից իբրեւ հերետիկոս» («Դարձյալ լեզվի եւ ոճի մասին»):
Ուշագրավ է, որ «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ» առածը, որ վերստին ազդե¬ցության օբյեկտի բնութագիրն է պար-զում, տարաբնույթ գործա¬ծու¬թյուն ունի Լեւոն Շանթի երկերում: Մի իրադրության մեջ, երբ իր հյու¬րին, որ պատրաստվում է վարդապետ դառնալ, տանտերը նեղում է հո¬գեւորականությանը նսեմացնող դատողություններով, սրա տիկինը սթափեցնում է՝ ակնարկելով թե՛ ասվածի աննպատակահար¬մարու¬թյունը եւ թե՛ անպատշաճությունը. «Սակայն, Կոլյա, ի՛նչ անքաղաքա¬վարություն է ասիկա: Պարոնը մեզի հյուր է եկել, դուն նստեր ես գլխուն գայլի ավետարան կկարդաս»: Նույն վիպակում արդեն երի-տասարդ աղջիկն է վրդովվում, երբ զրուցակիցն անկոչ խրատաբանի կեցվածք է ըն-դունում. «Ի՞նչ ըսել կուզեք, պարո՛ն, եւ ո՞վ եք դուք, ինչ¬պե՞ս կհամարձակիք երե¬սիս գայլի ավետարան կարդալու» («Դարձ»): Վերջապես, ասացվածքը գործածվում է փոքր-ինչ հուսադրող երան¬գով «Կայսր» թա¬տերգության մեջ: Զորա¬վար Օհան Գուր-գենը, որ մեծ ջանքեր է գործադրում հրամանատար Ֆո¬կաս Նիկեֆորին կայսր դարձ-նելու համար, սրա եղբորն ասում է. «Դեռ հիմա փոխված է, այնքան գլուխ գայլի ավե-տարան ենք կարդացեր»: Դատարկ խոսքի նշանակությամբ՝ տվյալ առածը հանդի-պում է Երվանդ Օտ¬յանի գործերում. «Ի՞նչ ըրիր, գացիր տեսա՞ր մարդդ, ստակը տվա՞վ, չէ նե մի գայլու ավե¬տարան կարդաց» («Անվավեր հե¬րոսներ»):
Արդ, իրավիճակն է մեզ հուշում խոսքային հաղորդակցման համարժեք վար¬վե¬լա-կերպը. կախված մեր նպատակադրումից, երբեմն, իսկապես, արժե առհասարակ բե-րանը չբացել, երբեմն էլ հարկավոր է զինվել ծով համբերու¬թյամբ եւ հետեւել ասաց-վածքի խորհրդին՝ «Հասկացողին մի ասա, չհաս¬կա¬ցողին՝ հա՛ կաց, հա՛ ասա»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

20-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO