Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արագ ու որակակա՛ն տեմպ

Աշխարհաքաղաքական սպասվելիք բարդություններին դիմակայելու համար

Թուրքական տնտեսությունը խոցելի է։ Փաստը չժխտելով՝ մի դիտարկում ենք ուզում հստակ անել։ Ցավոք, պատերազմի օրերին եւ հիմա էլ, երբ թվացյալ խաղաղություն է, մի տեսակ տարօրինակ հանգստություն կա, կարծես մեր հույսը թուրքական տնտեսության փլուզումն է։ Սա, մեղմ ասած, շա՜տ մեղմ ասած, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Մինչդեռ մեր ուղին պետք է լինի մե՛ր տնտեսությունը շատ արագ վերականգնելը։ Բայց՝ ոչ նախկին հունով։ Մեզ բոլորովին նոր՝ որակապես նոր տնտեսություն է պետք, ինչպես պատերազմական օրերին ենք գրել՝ այնպիսի տնտեսություն, որ մոտ ու հեռավոր բոլոր պատերազմներում շատ արագ ռազմական ռելսերի վրա դրվի։
Այս օրերին շատ տնտեսագետներ չեն ուզում խոսել։ Հասկանում եմ նրանց. հայտնի պատճառներով՝ շատերն են ազգային ու անձնական ողբերգություն ապրում։ Բայց... խոսքը պե՛տք է հնչի, տեսակետները պե՛տք է բարձրաձայնվեն, ելքերը պե՛տք է փնտրվեն, սխալները պե՛տք է մատնանշվեն, խնդիրները պե՛տք է վերհանվեն ու լուծումները ժամ առաջ պե՛տք է գտնվեն։
Ամենակարեւորը՝ մեզ համար պե՛տք է որոշ կենսական տնտեսական անհրաժեշտություններ ամրագրենք։
1. Նախ՝ արձանագրենք արագության գործոնը։ Ինչպես առիթով քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է ասել՝ «Թուրքիան խոցելի է, բայց չպետք է ակնկալել, որ տնտեսությունը մի օրում կփլուզվի»։ Այսինքն՝ մեր հույսը պետք է լինի ոչ թե թուրքական տնտեսության կործանումը, այլ՝ հայկական տնտեսության արագ տեմպերով զարգացումը։
2. Մյուս կարեւոր գործոնը, որ պետք է մեզ համար ֆիքսենք, հետեւյալն է. տնտեսությունը պետք է ոչ միայն արագ զարգացնենք, այլեւ՝ որակապես զարգացնենք։ Այլ կերպ՝ Հայաստանի տնտեսության զարգացումը չպետք է լինի զբոսաշրջության զարգացման ու սպասարկման հույսին։ Մեզ պետք է արդյունաբերական տնտեսություն։ Սա այն է, ինչի մասին «ՀՀ»-ն տարիներ շարունակ գրում է՝ մշտապես ջանալով ապացուցել դրա կարեւորությունն ու նշանակությունը։ Այստեղ դարձյալ մեջբերենք մեկ այլ տնտեսագետի՝ Մովսես Արիստակեսյանի խոսքը, այն է՝ մենք չենք ունեցել երկրի պաշտպանունակությունը ամրապնդող, տնտեսական կառուցվածքին ուղղված ծրագրեր։ Համապատկերում նա պատերազմից հետո Գերմանիայի վերականգնման ծրագրի օրինակն է բերում։
3. Եվ վերջին գործոնը. մեր տնտեսությունը չպետք է քաղաքականացված լինի։ Թյուրըմբռնման տեղիք չտալու համար պարզաբանեմ. այո, տնտեսությունն ինքնին քաղաքականություն է ենթադրում, բայց խոսքն այս մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ մենք քաղաքականացնում ենք մեր տնտեսական ոլորտի կառավարումը, ինչը ճիշտ չէ։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը դեռ պատերազմից առաջ նշել էր՝ տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով այն կառավարել:
Հիմա՝ ի՞նչ անել։ Կարեն Ադոնցը սոցհարթակում երեկ իր գրառումը վերնագրել էր՝ «Ազգային ռազմավարություն»։ «Երբ մշակում էի Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը՝ դեռ 90-ականների կեսերին, հիմքում դրված էր մեկ նպատակ՝ հնարավորինս արագ մոտենալ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետի։ Այն ժամանակ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի եւ հատկապես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքը ռազմատնտեսական հավասարակշռվածության ապահովումն է, ամեն գնով։ Ակնհայտ է, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ոգին տոգորված էր նաեւ Արեւմտյան Հայաստանի կորցրած հողերը ետ բերելու հայրենասիրական մղումով։ Բայց այսօր դա արդեն չկա՝ 26 տարին դրա համար ավելին էր, քան բավարար»,-գրում է տնտեսագետը։
Բայց, ինչպես ընդգծում է Կ. Ադոնցը, իրական կյանքում մենք սկսեցինք շարժվել լրիվ հակառակ ուղղությամբ։
Տարբեր տարիներին ու այսօր էլ պետական այրերի հնչեցրած տարբեր արտահայտություններ վկայում են, որ «նույնիսկ հիմա մենք խորքային չենք պատկերացնում ոչ հայոց պետականության էությունը, ոչ էլ այս տարածաշրջանում անվտանգության բովանդակությունը...»։
Նա հիմա՞ էլ է կարծում, որ մենք կարող ենք Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնել։ « Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է՝ ես դրա վրա աշխատել եմ, գիտեմ՝ 15-20 տարի համախմբված, միասնական, հստակ ծրագրավորված, համառ աշխատանքը կտար բացառիկ արդյունք»,-շարունակում է տնտեսագետը։
Նա գրառման վերջում հավելում է. «Եթե մենք շեշտը դրեցինք մեր տնտեսության արագ զարգացման վրա, հաստատապես շահելու ենք։ Եթե շարունակենք նույն բարձիթողի կյանքով ապրել՝ հաստատ տանուլ ենք տալու ամեն բան»։
Տնտեսագետների տեսակետներին, նրանց առաջ քաշած այս կամ այն դրույթներին կարող ենք համաձայնել կամ ոչ։ Բայց մի բան հաստատ է՝ պետք է ձեւավորվի մասնագիտական հզոր խումբ՝ առանց քաղաքական ենթատեքստի, պետք է օգտվել համահայկական ամբողջ ներուժից՝ արդյունաբերական, նոր տեխնոլոգիաներով հագեցած հզոր տնտեսություն կառուցելու, շատ արագ կառուցելու համար, որ ցանկացած պահի կարող է դրվել պաշտպանական ուղու վրա։ Այնպիսի տնտեսություն, որ ունակ լինի տարածաշրջանում ապահովել մեր անվտանգությունը աշխարհաքաղաքական ներկայիս բարդ ու սպասվելիք է՛լ ավելի բարդ իրավիճակներում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO