Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայկական լեռնաշխարհը մոլորակի «պորտն» է

Երկրագունդը՝ մեծ փոփոխությունների շեմին

Պատմաբան Տիգրան Մկրտչյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձում է պարզել, թե Հայկական լեռնաշխարհն ի՞նչ նշանակություն ու դերակատարություն է ունեցել մարդկության ձեւավորման գործում։ Ըստ գիտնականի, այն երկրագնդի ակտիվ կետերից է, որտեղից եւ սկիզբ է առել մարդկային քաղաքակրթությունը։
-Պարոն Մկրտչյան, Դուք, լեռնային ինժեներ լինելով, ավելի քան քսան տարի զբաղվում եք մարդկության պատմության հարցերով: Ի՞նչ արդյունքների եք հասել:
-Հանգեցի մի եզրակացության` մարդկությունը ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում եւ այստեղից տարածվել աշխարհով մեկ: Երկիր մոլորակի ձեւավորման ընթացքում, երբ երկրագունդը ծածկված էր ջրով, այստեղ առաջացավ մի կղզի, որը հետագայում մեծանալով, տարածվելով, հանգեցրեց մոլորակի ներկա տեսքին: Ուստի Հայկական լեռնաշխարհը երկրագնդի ակտիվ կետն է կամ ամենաակտիվ կետը: Կարելի է ասել` մոլորակի պորտն է: Տարածության ու ժամանակի մեջ այստեղից են դուրս գալիս նորությունները, որոնք, սփռվելով, ակտիվացնում են երկրագնդի վրա եղած կյանքը: Ենթադրվում է, որ առաջինն այստեղ էլ ստեղծվել է ցամաքային կյանքը: Հետեւաբար` առաջին մարդը եւս մեր լեռնաշխարհում է առաջացել: Մարդու մեջ փոփոխությունները եւս տեղի են ունեցել այս տարածքի վրա. 140 հազար տարի առաջ այստեղ առաջացավ հոմոսապիենսը, 40 հազար տարի առաջ կատաստրոֆիկ լուրջ փոփոխության հետեւանքով ձեւավորվեց կրոմանյան մարդը: Իսկ 12,5 հազար տարի առաջ ծնվեց նաեւ ներկա մարդը` եվրապոիդը: Այս հողի վրա են առաջանում նաեւ մարդկային մշակույթի բոլոր ձեւերը:
-Հայկական լեռնաշխարհը մոլորակի վրա եղած միա՞կ ակտիվ կետն է, թե՞ նման այլ կետեր եւս կան:
-Ես այդ ուսումնասիրությունները չեմ կատարել: Բայց ապացուցված է, որ մարդկության զարգացման բոլոր փոփոխություններն սկսվել են հենց այստեղից, հատկապես վերջին` 12,5 հազար տարուց այս կողմ եղած դրական փոփոխությունները: Իսկ 4-րդ հազարամյակի վերջում, կրկին կատաստրոֆիկ մի երեւույթից հետո, տեղի ունեցան շեղումներ` եգիպտական, շումերական քաղաքակրթությունների ձեւավորումով: Ճիշտ է, «քաղաքակրթություններ» են կոչվում, բայց իրականում շեղումներ են նախնական ընթացքից ու ուսմունքից: Որովհետեւ դրանցից առաջ չեն եղել ո՛չ զենք, ո՛չ պարսպապատ քաղաքներ ու տներ: Եղել է համատեղ խաղաղ կյանք: 4-րդ հազարամյակից հետո սկսվեց մարդկանց շահագործումը, երեւան եկան շերտավորումներն ու կաստաները:
-Իսկ Դուք ի՞նչ մեթոդներ եք օգտագործում նման եզրակացությունների համար:
-Միայն հենվում եմ գիտական հիմքերի վրա: Երկու տարի դուրս չեմ եկել ակադեմիայի գրադարանից: Ուսումնասիրել եմ մի շարք գիտություններ` աստղագիտություն, լեզվաբանություն, երկրաբանություն, կենսաբանություն եւ այլն: Համադրել եմ վերջիններիս տվյալները եւ տեսել, որ դրանք հանգեցնում են ժամանակային ստույգ բաժանումների, եւ ամեն ինչի սկիզբը բերում է Հայկական լեռնաշխարհ: Հողագործությունը, անասնապահությունը, տնաշինությունը, կավագործությունը, մետաղների օգտագործումը եւս սկիզբ են առել մեզ մոտ: Դա ապացուցվում է նաեւ այն հիմքով, որ եւ՛ օգտագործված հիմնական նյութերը, եւ՛ ընտելացված կենդանիների նախնական ցեղերը, եւ՛ բույսերի վայրի տեսակներն այս լեռնաշխարհում են եղել:
-Համաշխարհային գիտական միտքն ընդունո՞ւմ է այս տեսակետը:
-Համաշխարհային գիտական միտքն ընդունում է, բայց, ցավոք, չի ընդունում հայ գիտական միտքը:
-Ինչո՞ւ:
-Հավանաբար, սպասում ենք, որ մյուսներն առաջինը մեզ այդ մասին ասեն: Մի դեպք պատմեմ. մենք խմբով ենք աշխատում, մեր ընկերներից մեկը` Սամվել Շահինյանը, ավելի քան տասը տարի առաջ հնագիտության միջազգային գիտաժողովի էր մասնակցում: Զեկուցում է մարդու առաջացման եւ տարածման խնդիրների մասին: Վերջացնելուց հետո դահլիճում ոչ մի արձագանք չի լինում: Նա ինքն է ընդհատում լռությունն ու հարցնում` ինչո՞ւ չեք զարմանում, որ ամեն ինչ ձեւավորվել ու սկիզբ է առել Հայաստանից: Նրան պատասխանում են` դա ի՞նչ նորություն է որ, բոլորին էլ հայտնի բան է, նաեւ դասագրքերում է ընդգրկված այդ փաստը: Եվ, իրոք, այդպես է. խնդրեմ` բացեք Օքսֆորդի համալսարանի պատմության դասագիրքը, այնտեղ շարադրված է այդ մասին:
-Իսկ Ձեր դիտարկումով մենք ինչքանո՞վ ենք հարազատ մնացել մեր նախնական կամ այսպես ասեմ` մարդկության նախահոր որակներին:
-Մեզ 12,5 հազար տարի առաջ տրվել է շնորհ, ես օգտագործում եմ «ընծա» բառը: Այն բաղկացած է եղել կիրառական եւ հոգեւոր մասերից: Եթե կիրառականի մեջ մտնում են կեցության համար անհրաժեշտ միջոցները, նաեւ ընդհանուր գիտելիքներ աշխարհի կառուցվածքի մասին, որոնք եւ ժամանակ առ ժամանակ թարմացվել են (այդ մասին պահպանված է մեր ժողովրդական միֆերում), ապա շնորհի հոգեւոր մասը եղել է նախնականորեն տրված ու անփոփոխ: Դրանք համամարդկային արժեքներն են, որոնք գործում են եւ այսօր` մի սպանիր, ընկածին բարձրացրու, սովածին կերակրիր եւ այլն: Իսկ նախորդ ժամանակներում նման սկզբունքներ չեն գործել. մարդուն սպանել եւ կերել են: Միաժամանակ, այս հոգեւոր տարրերը պահպանվում են միայն երկրագնդի ակտիվացման այս կետից` մեր երկրից հեռացած ու տարածված ժողովուրդների ու մարդկային խմբերի մոտ: Մյուս կետերում փրկված մարդկային խմբերի ու ժողովուրդների մոտ մարդակերությունը եղել ու շարունակվել է: Նույնը վերաբերում է նաեւ արյունապղծությանը: Իսկ մարդկության 88 տոկոսը Հայկական լեռնաշխարհից դուրս եկածների հետնորդներն են: Մնացած 12 տոկոսն այլ վայրերում փրկվածներն են:
-Նորից անդրադառնանք ակտիվացման խնդիրներին. ի՞նչ աղետ է տեղի ունեցել 12,5 հազար տարի առաջ:
-Տեղի է ունեցել գիսաստղի անկում, որն ուղեկցվել է մեծ պայթյունով: Ապա փոշին բարձրացել ու ծածկել է արեւի երեսը, դրանից էլ սառցակալել է երկրագունդը: Փոշու նստվածքից ցամաքել ու պակասել է խմելու ջուրը, մնացել է միայն սառույցների մոտ ու որոշ քաղցրահամ լճերի մեջ: Եվ որտեղ խմելու ջուրը պահպանվեց, այնտեղ կենդանական ու բուսական աշխարհը փրկվեց:
-Մենք` հայերս, այսօր գործ ունե՞նք անելու, ո՞րն է մեր խնդիրը:
-Քանի որ մենք սերունդն ենք նրանց, ում տրվել է Վերին ընծան, ապա քիչ թե շատ այն պետք է պահպանված լինի մեր մեջ: Ճիշտ է, եղել են ձեւափոխումներ, տարատեսակ ազդեցություններ, բայց էլի մենք այդ արժեքների կրողն ենք: Պատահական չէ, որ այդքան հեշտ ու հանգիստ եւ առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը: Որովհետեւ այս կրոնը շատ բաներ իր մեջ ներառել է մարդու` հիմնական նախնական այդ ուսմունքից: Եվ եթե նախորդ անգամներ մարդկության առաջշարժումը եղել է մեր մոտից, մշտապես ակտիվացվել է մեր տարածաշրջանը, ապա հետագայում էլ է նույնը լինելու:
-Իսկ ակտիվացումն ի՞նչ ձեւով կարող է տեղի ունենալ:
-Այն լինում է աղետների միջոցով: Մշտապես խոշոր աղետ է եղել, որին հետեւել է փոփոխությունը:
-Աղետը չի՞ սպառնա մեզ` մեր տարածաշրջանին:
-Ես այն մտքին եմ, որ ինչ էլ կատարվի երկրագնդի հետ, մեր տարածաշրջանը փրկվելու է: Որովհետեւ այն երկրագնդի «պորտն» է. եթե խախտվեց ու շարքից դուրս եկավ, երկրագունդը կկործանվի: Պատահական չէ, որ մեր ազգն ահա արդեն 12,5 հազար տարի պահպանում է իր եւ՛ լեզուն, եւ՛ մշակույթը, եւ՛ ինքնությունը: Այն դեպքում, երբ ընդունված է կարծել, որ ազգերը միջին հաշվով 1300 տարվա մեջ են ծնվում, տարածվում, մահանում, ինչից հետո ձեւավորվում է նոր ազգ: Մենք այս օրինաչափությունից դուրս ենք:
-Այսօր երեւո՞ւմ են ակտիվացման նշանները. եղած բնական կատակլիզմներն այդ մասին չե՞ն խոսում:
-Բոլոր աչք ունեցողները տեսնում են, որ երկրագունդը գնում է մեծ փոփոխությունների: Բոլոր պարամետրերով իրավիճակը մոտենում է ճգնաժամային կետի: Առաջիկա տարիներին պետք է այդ հարցը լուծվի, հակառակ դեպքում մեզ կործանում է սպասվում: Այնպես որ, ժամանակը քիչ է, պետք է շատ աշխատենք: Այդ նպատակով հարկ է ուսումնասիրենք ու գիտենանք, թե ինչի՞ կրողն ենք: Պաշտպանենք այն մեր մեջ ու առաջ շարժվենք: Իսկ դրանք հիմնականում մարդկության հոգեւոր հիմնարար սկզբունքներն են:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO