Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԼՂՀ


Լեռնային Ղարաբաղի ապագան առաջվա պես մշուշոտ է

Հակամարտության խորքային պատճառը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, չի լուծվել

Թուրքիան զորքեր է ուղարկում Ադրբեջան՝ հրադադարին հետեւելու համար: Սակայն միայն Ռուսաստանն է որոշելու, թե թուրքական ուժերը երբ եւ որտեղ կարող են տեղակայվել, քանզի, ըստ հրադադարի համաձայնագրի, տարածաշրջանում պայմանավորվածությունների պահպանմանը միայն ՌԴ-ն կարող է հետեւել: Ինչպես գրում է գերմանական TAZ-ը, Արցախի ապագան մշուշոտ է, չնայած որ պանթուրքիստներն ուրախանալու պատճառներ ունեն:
Երեքշաբթի երեկոյան թուրքական խորհրդարանը կառավարությանը թույլատրել է զորք ուղարկել Ադրբեջան, որպեսզի վերահսկի զինադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում: Հարցումը հավանության է արժանացել բոլոր կուսակցությունների կողմից, բացառությամբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության: Թույլտվությունը տրվել է մեկ տարով:
Այսպիսով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ լիազորված է իր իսկ ցանկությամբ այնքան զինվոր ուղարկել Ադրբեջան, որքան անհրաժեշտ կհամարի: Խորհրդարանի որոշումը միայն ձեւական բնույթ ուներ, քանզի ղեկավարող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի, իսկ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, բացառությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, աջակցում են Էրդողանի քաղաքականությանը Հարավային Կովկասում:
Ադրբեջանն ավանդաբար համարվում է Թուրքիայի մերձավոր դաշնակիցը: Բացի այդ, Թուրքիան կախվածություն ունի Ադրբեջանի՝ նավթի ու գազի մատակարարումներից:
Բայց արդեն նշեցինք, որ առաջին հերթին ՌԴ նախագահ Պուտինն է որոշելու, թե թուրքական ոժերը երբ եւ որտեղ են տեղակայվելու, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման միջնորդը նա է եղել: Համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է, որ Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերով պետք է ապահովվի պայմանավորվածությունների պահպանումը ռազմական ոլորտում:
Մոտ 2000 ռուս զինվորներ այժմ դիրքեր են զբաղեցնում հակամարտ կողմերի միջեւ բաժանարար գծի երկայնքով: Չնայած Ադրբեջանը պահանջում է նաեւ Թուրքիայի խաղաղապահ ուժերն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, Պուտինը հենց սկզբից պարզ հասկացրել է, որ դրան չի համաձայնվի: Նրա խոսքերով՝ դա միայն կսադրի Հայաստանին: Նա այդ մասին կրկին ասել է երեքշաբթի երեկոյան տված հարցազրույցում, որում նաեւ Հայաստանին է կոչ արել չխախտել հրադադարը եւ չչեղարկել այն, ինչպես պահանջում է հայաստանյան ընդդիմությունը:
Պուտինն առաջարկել է Ադրբեջանի տարածքում ստեղծել համատեղ ռուս-թուրքական դիտարկման կենտրոն, որը գերազանցաբար օդից կհետեւի հրադադարի կատարմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Թուրքիան այդ նպատակով կարող է անօդաչուներ օգտագործել: Էրդողանը, հավանաբար, կընդունի այդ առաջարկը, քանզի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թուրքիան առաջին անգամ փորձել է ներխուժել Կովկաս…
Համաձայնագիրը Թուրքիայի համար եւս մեկ կարեւոր քայլ է ներառում, որի համար պնդել է Ադրբեջանը: Հայաստանը համաձայնվել է թույլատրել՝ իր տարածքում ստեղծելու տարանցիկ միջանցք դեպի Նախիջեւան, որն անմիջականորեն սահմանակցում է Թուրքիային: Այսպիսով՝ Թուրքիան առաջին անգամ ցամաքային ուղիղ կապ կունենա Ադրբեջանի հետ: Թուրք պանթուրքիստներն այդ մասին երազում են արդեն մի քանի տասնամյակ:
Չնայած այժմ հրադադարը կայուն է, Լեռնային Ղարաբաղի ապագան առաջվա պես մշուշոտ է: Առայժմ գործում է կանոնը. յուրաքանչյուրը վերահսկում է այն տարածքը, որին տիրում էր հրադադարի հաստատման պահին:
Գերմանական աղբյուրը վստահեցնում է, որ հայաստանյան կառավարությունը ցանկանում է անհապաղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժում է դրանք՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկելու:
Ամերիկյան «The National Ingterest»-ը, իր հերթին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարն ուրախացնում է, քանզի խաղաղ բնակիչների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Սակայն բազմաթիվ արցախահայեր շտապողաբար թողնում են այն տարածքները, որոնք, հրադադարի պայմանների համաձայն, անցնելու են Ադրբեջանին, եւ տեղափոխվում են Երեւան, ինչը վկայում է, որ հակամարտության խորքային պատճառները չեն լուծվել: Իսկ խորքային պատճառն Արցախի ինքնորոշման իրավունքն է, որն այսօր զոհաբերվել է: Դա չի կարող անհետեւանք մնալ, ուստի այսօր այնտեղ հաստատված խաղաղությունը երկարատեւ չէ եւ կախված է լինելու միայն 1960 ռուս խաղաղապահներից, որոնք մնալու են 5 տարի: Դա համապատասխանում է ամերիկյան նոր վարչակազմի աշխատանքային ժամկետին: Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն իր վրա ճնշում կզգա, որը նրան կստիպի միջամտել Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակին: Ամերիկյան իշխանություններն արդեն հիմա գնահատում են այս վիճակը եւ դիտարկում ռուսական միջնորդությամբ կնքված հրադադարի պլյուսներն ու մինուսները՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավորությունները որոշելու համար:
«ԱՄՆ-ի ռազմավարական հիմնական շահը կապված է այն բանի հետ, թե վեցշաբաթյա ռազմական բախումն ինչպես է ավարտվել Ադրբեջանի համար: Պայմանագիրը նախատեսում է միջանցքի ստեղծում, որը տանում է դեպի Արեւմուտք, եւ դա կնպաստի Կասպից ծովից գազատարով Վրաստանի միջոցով Սեւ ծով էներգակիրների տեղափոխմանը: Դա «Արեւելք-Արեւմուտք» էներգակիրների առաքման միակ ուղին է, որը չի անցնում Ռուսաստանի եւ Իրանի տարածքներով: Քանի որ Օբամայի ու Թրամփի վարչակազմերը շատ ուշադրություն են դարձրել էներգետիկ շանտաժի վտանգին, որը բխում է Ռուսաստանից եւ կապված է «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ, ադրբեջանական էներգետիկ ուղին մեծ նշանակություն է ձեռք բերում գլոբալ էներգետիկ քաղաքականության իմաստով:
ԱՄՆ-ի համար դրական երկրորդ պահը կապված է Իրանի հետ: Չնայած Թեհրանի հետեւողական փորձերին՝ հասնելու տարածաշրջանային հեգեմոնիայի, Իրանը, ի զարմանս բոլորի, չմիջամտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ նա տարածաշրջանում իր ազդեցությունը դրսեւորելու անկարողություն ցուցադրեց, այլ նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու Ադրբեջանի արշավը դրական արձագանք առաջացրեց իրանական ադրբեջանցիների շարքերում: Հավանաբար, Իրանի ներսում ազգամիջյան լարվածությունը ծառայեց որպես զսպող գործոն այդ երկրի արտաքին քաղաքականության համար. իրանական ադրբեջանցիները համերաշխ են Ադրբեջանի հետ եւ ունեն հրապարակային կապեր Իսրայելի հետ, ինչն իրանական իշխանություններին խանգարեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում:
Այդուհանդերձ, չնայած այս դրական կողմերին, էներգետիկ միջանցքը եւ Իրանի՝ խաղի մեջ մտնելու ցանկության բացակայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքը պետք է դիտվի որպես բացասական Ամերիկայի ռազմավարական շահերի տեսանկյունից: Տեսականորեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ այդ կառույցը ստեղծվել է 1992-ին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար: Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր ստորագրված համաձայնագրի մշակմանը մասնակցել է միայն Մոսկվան, իսկ արեւմտյան դիվանագիտությունը մնացել է դրսում:
Ավելին՝ այդ համաձայնագրի պայմանների իրականացումը նախատեսում է ռուս խաղաղապահների տեղակայում բաժանարար գծի երկայնքով: Ռուսաստանն ավելի ամրապնդեց իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես արդեն արել է Սիրիայում, Լիբիայում, Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում: Չնայած Ռուսաստանը սովորաբար բավարար ռեսուրսներ եւ ուժ չունի, որպեսզի կայուն խաղաղության համար պայմաններ ապահովի, այն մեկ անգամ չէ իր վրա վերցրել վճռական խաղացողի ֆունկցիաները հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս: Խոշոր տերությունների, ավելի կոնրետ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մրցակցության պայմաններում Լեռնային Ղարաբաղը դարձավ եւս մեկ քայլ Ռուսաստանի՝ իր ազդեցության ընդլայնման ճանապարհին, որպեսզի Վլադիմիր Պուտինը կարողանա վերականգնել այն ազդեցությունը, որը Մոսկվան կորցրել էր սառը պատերազմի ավարտից հետո»,-նշել է «The National Ingterest»-ը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO