Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵՄ-ին սկսել է մտահոգել տարածաշրջանում նոր բախումների հավանականության աստիճանը

Ադրբեջանին ստիպում են վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ

Եվրամիությունն սկսում է լուրջ մտահոգվել Արցախում ստեղծված իրավիճակով: Այն ավելի շատ կապված է Թուրքիայի անկանխատեսելի եւ ագրեսիվ վարքագծի հետ: Վերջինս դարձել է հին աշխարհամասի թիվ մեկ գլխացավանքը:
Այս կառույցի վերջին հայտարարություններից կարելի է անել միայն մեկ եզրակացություն, որ մտահոգված են տարածաշրջանի ապակայունացմամբ եւ նոր բախումներով: Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հերթական հայտարարությունը տարածեց, որով փոխանցեց ԵՄ կոչը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության շրջանակներում արագ վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Վերջինս անհրաժեշտ է համարել ջանքեր գործադրել հակամարտության՝ բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման ուղղությամբ:
«ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ հրադադարի ռեժիմին: ԵՄ-ն նաեւ կոչ է անում տարածաշրջանից արագ դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին»,- ասված է Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության տողատակերից պարզ է դառնում, որ ԵՄ-ն արդեն հավանական է համարում տարածաշրջան բերված ջիհադիստ ծայրահեղականների միջոցով Իրանում պատերազմ հրահրելու հավանականությունը: Մյուս կողմից էլ՝ տեսնելով, որ Թուրքիան սեփական աշխարհաքաղաքական նկրտումների իրականացման գործողություններում իր համար ցանկալի արդյունքների չի հասել, Եվրոպական միությունը մտահոգվում է, որ վերջինս կարող է Արցախում նոր բախումներ հրահրել:
Արցախի պատերազմից Եվրոպան արդեն իր համար հստակ եզրահանգումների է եկել, մասնավորապես՝ համոզվել է, որ տարածաշրջանային ցանկացած լարում իր արձագանքն է գտնում այս աշխարհամասում, որին եվրոպացին ականատեսը եղավ ահաբեկչական մի քանի հարձակումների ժամանակ:
Աչքի առաջ ունենալով այլեւս անկառավարելի Թուրքիայի վարքագիծը՝ ԵՄ-ն կփորձի իր լծակներով գոնե պահպանել հաստատված տարածաշրջանային փխրուն խաղաղությունը եւ կանխել դրա ընդլայնումը: Պարզ է, որ Արցախի դեպքում հիմնական շեշտադրումը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ակտիվացման վրա: Այս դեպքում արդեն Ալիեւը չի կարողանա ենթարկվել իր ղեկավարի՝ Էրդողանի հորդորներին, քանի որ բանակցային գործընթացից դուրս գալը վերջնականապես Ադրբեջանի ճակատին կդաջի ահաբեկչական երկիր լինելու խարանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO