Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Էլի կկռվենք, բայց միայն մեզ համար

Հայաստանն իր քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն ունի

Միջազգային ԶԼՄ-ներն այսօր շատ են քննարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, փորձում կատարվածի գնահատականներ հնչեցնել, պարզել, թե ինչ պատճառով պատերազմական գործողությունները հայկական կողմի համար անհաջող ավարտ ունեցան: Հնչում է նաեւ կարծիք, որ պանթուրանիզմի դեմ ճանապարհին Հայաստանը չափից ավելի է արժեւորել իր հարեւանների՝ Ռուսաստանի հնարավորությունները եւ չափից ավելի սխալ գնահատել նրանց շահերն ու հետաքրքրությունները:
Ինչպես ենթադրում է ֆրանսիացի քաղաքագետ-արեւելագետ Օլիվյե Ռուան, Ադրբեջանի հետ պատերազմում հայկական կողմին խանգարել է ոչ միայն Բաքվի հետ ուժերի անհավասարակշռությունը, այլեւ այն համոզմունքը, որ իսլամի դեմ Արեւմուտքի վերջին հենակետը Մոսկվան է: Հայաստանը հույս ուներ, որ Ռուսաստանը լիարժեք կաջակցի իրեն ռազմական գործողությունների դեպքում՝ ընդդեմ թուրքական ու մահմեդական սպառնալիքի, սակայն ՌԴ-ն հանդես չեկավ մահմեդականների դեմ: Այս մասին արեւելագետը գրել է «Le Monde»-ում:
Ինչո՞ւ հայկական ուժերը պարտություն կրեցին ղարաբաղյան հակամարտությունում: Տեխնիկական պատճառները, իհարկե, բոլորին են հայտնի: ԽՍՀՄ փլուզումից հետո ցարական ու խորհրդային զորքերում իր ռազմական պատմությամբ Հայաստանն առավելություն ուներ Ադրբեջանի նկատմամբ, որը չէր կարող հպարտանալ ռազմական հարուստ ավանդույթներով: Արդյունքում 1994 թ. հայկական ուժերին հաջողվեց հարազատ հողերի մի մասն ազատագրել գերությունից: Սակայն այն բանից հետո, երբ 2003 թ. Ադրբեջանում իշխանության եկավ Իլհամ Ալիեւը, լուրջ միջոցներ հատկացվեցին ռազմական ոլորտին:
Բայց նույնիսկ նման պայմաններում Ադրբեջանը երբեք չէր համարձակվի հարձակվել Արցախի վրա: Նրան պետք էին բարենպաստ հատուկ հանգամանքներ ու պայմաններ, որպեսզի պատերազմական գործողություններ սանձազերծեր: Եվս մեկ անգամ թվարկենք «ադրբեջանական ռիսկի» հանգամանքները՝ Թուրքիայի մասնակցություն զենք-զինամթերքի տրամադրմամբ, Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից վարձկան-ահաբեկիչների հավաքագրում եւ տեղափոխում Ադրբեջան, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն՝ պակիստանցիների հետ միասին, վերջիններիս կողմից զենքի տրամադրում, Իսրայելի ակտիվ մասնակցություն՝ անօդաչուների եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարմամբ, Ղազախստանի ռազմական օգնություն եւ այլն:
Ռուսաստանի ու Թուրքիայի հետ կնքած ռազմական համաձայնագրերն ադրբեջանական բանակին թույլատրեցին ապահովել նախապատրաստությունը, իսկ նավթադոլարների շնորհիվ հնարավոր դարձավ անցնել զենքի զանգվածային գնման քաղաքականության, մասնավորապես՝ անօդաչուներ ձեռք բերվեցին իսրայելական ու թուրքական ընկերություններից: Ադրբեջանը զենքի միջազգային շուկայում դարձավ լուրջ գնորդ: Իսկ Ալիեւի բռնակալությունը, որը նաեւ պահպանում էր իշխանության կայունությունը, կարողացավ երկարաժամկետ ռազմավարություն որդեգրել:
Բայց այս իրավիճակն ամեն ինչ չի բացատրում: Իր դերը կատարեց նաեւ այն գործոնը, որ Հայաստանը հույսեր է կապել Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ քրիստոնեական աշխարհի հետ թուրքական ու մահմեդական վտանգի դեմ: Այլ խոսքերով՝ համարել է, որ Մոսկվան Արեւմուտքի վերջին հենակետն է իսլամի հետ սահմանին, որտեղ Հայաստանն ուղեկալի դեր է կատարում: Ռուսաստանը պետք է ստիպեր Բաքվին՝ հրաժարվելու հարձակման մտքից:
«Քրիստոնյա Ռուսաստանի» այս կերպարին 20 տարի շարունակ նպաստում էին արեւմտյան քաղաքագետները, որոնք հաճախ մոտ են ծայրահեղ աջ ուժերին եւ ցանկանում են միգրացիայի հարցը կապել աշխարհառազմավարության հետ. Ռուսաստանն Արեւմուտքի վերջին պաշտպանն է, որին սպառնում է իսլամը՝ դրսից եւ ներսից: Այստեղից կարծիք է առաջանում, որը ռազմական միջավայրում հաճախ կարելի էր լսել. «Մենք սխալվեցինք թշնամու հարցում, անհրաժեշտ էր աջակցել Բոսնիայում գտնվող սերբերին եւ Սիրիայում՝ Ասադին»:
Բայց սա նշանակում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին չի ընկալվում, որը հիմնված է առաջին հերթին իրական քաղաքականության եւ ուժի, մաքուր ռուսական եւ ոչ արեւմտյան, առավել եւս՝ ոչ քրիստոնեական աշխարհառազմավարության գաղափարի վրա»,-գրել է «Le Monde»-ը՝ շեշտելով, որ ՌԴ-ն ուզում է վերադարձնել իր ժառանգությունը, իսկ մահմեդականները ոչ թե խոչընդոտ են, այլ ընդամենը խաղաքարտ: Եվ այսօր այդ խաղաքարտն Ադրբեջանն է, որի օգնությամբ Հայաստանը վերադարձավ Ռուսաստանի վերահսկողության տակ:
Թուրքիան դադարել է Ռուսաստանի համար պատմական թշնամի լինել, ինչպիսին Օսմանյան կայսրությունն էր: Սիրիայում, Լիբիայում ու Ադրբեջանում թուրքական ուժերը եւ նրանց դաշնակիցները հարեւանություն են անում ռուսական ուժերի հետ: Պարբերաբար միմյանց հասցված հարվածները եւ կորուստները դիտարկվում են որպես դժբախտ դեպք կամ էլ ազդանշան:
Հայկական կողմը, անշուշտ, միշտ դիտարկել է, որ ջիհադականության դեմ պայքարը, որի առաջամարտիկն է սկսած այն ժամանակվանից, երբ թուրքերը ներխուժեցին իր կենսական տարածքներ, հիմա սոսկ իր գործը չէ, այլ համաշխարհային քրիստոնեության, որովհետեւ թուրքերը, որոնք իրենց համարում են մահմեդականության պաշտպան ու տարածողներ, ավելի ու ավելի են ձգտում իրենց վերահսկողության տակ վերցնել իսլամական աշխարհն ու այն ուղղել ոչ միայն քրիստոնեության, այլեւ քրիստոնյաների ու նրանց արժեքների դեմ: Հավանաբար, մենք չափից ավելի մեծ հույսեր ենք կապել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ քրիստոնյա ողջ աշխարհի հետ, որը Հայկական լեռնաշխարհում ոչ թե քրիստոնեություն է փնտրել, այլ սեփական շահերը՝ հաճախ չխորշելով հանձնել մեզ՝ քրիստոնյաներիս: Բավական է հիշել, թե Թուրքիան պատմության ընթացքում քանի անգամ է ողողել մեր երկիրը արեւմտյան գումարներով: Եվ այդ զորքերն ուղղվում էին դեպի Ռուսաստան, որովհետեւ Արեւմուտքը Թուրքիայի միջոցով կռվում էր ոչ այնքան Հայաստանի, որքան հենց Ռուսաստանի դեմ: Մենք գիտեինք, որ պետք է կանգնենք առաջնագծում եւ դա արել ենք միշտ՝ փակելով օսմանցիների ճանապարհը դեպի Ռուսաստան, դեպի բարեկամ քրիստոնեական երկիր: Մեր կյանքի, մեր արյան գնով…
Այսուհետ էլ պետք է շարունակենք կռվել, բայց առաջին հերթին՝ մեր հետաքրքրությունների համար: Եվ ոչ մեկի ու ոչնչի հետ հույսեր չկապենք, որովհետեւ մինչ այսօր մեզ առաջին հերթին այդ հույսերն են սպանել: Միայն այդպես կարող ենք պրագմատիկ քաղաքականություն վարել այս աշխարհում, որտեղ ամենակարեւոր արժեքը շահն է: Ի վերջո, երկաթե շերեփ ունենալու համար միջոց եւ հնարավորություն է պետք…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

20-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO