Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԼՂՀ


Կոդորի ամրոցը Քարվաճառում

Այն երեք կողմից ունի ուղղաձիգ եւ բարձր ժայռեր, եղել է անառիկ ամրոց

Պատմական Արցախի Վայկունիք-Ծար գավառի ներկայիս Քարվաճառի եւ Քաշաթաղի սահմանին մոտ է պատմական Կոդոր անունով ամրոցատեղին՝ Կալաբոյուն բերդը։
Առաջին անգամ 9 տարի առաջ ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի, պատմաբան-հնագետ Սլավա Սարգսյանի հետ եղանք տարածքում, բարձրացանք ամրոց։ Շատ դժվար ճանապարհորդություն էր։ Այն ժամանակ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղական համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը համայնքին հատկացված «ՈՒԱԶ» մեքենայով մեզ տարավ։ Քաշաթաղ-Քարվաճառ սահմանը լեռնանցքում է, որը դժվարանց էր։ Իհարկե, հետագայում որոշ աշխատանքներ իրականացվեցին, եւ ճանապարհը համեմատաբար դարձավ հեշտ անցանելի։ Առավել դժվար էր ամրոցը պահող բլուրը բարձրանալը։ Այն 3 կողմից ունի ուղղաձիգ եւ բարձր ժայռեր, եղել է անառիկ ամրոց։
Ըստ հնագետների՝ ամրոցը գոյություն է ունեցել 9-14-րդ դարերում։ Գտնվում է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների սահմանագլխի լեռնաշղթայի ջրբաժանին, Կոդոր (Կալաբոյուն) գյուղից 1 կմ հյուսիս-արեւելք: Աշխարհագրական կոորդինատները՝ N. 39 58 06,8 E. 46 15 35,9, ծովի մակերեւույթից՝ 2124 մ բարձրության վրա, Թութխուն գետի ձախակողմյան Կոդոր (Կալաբոյունչայ) օժանդակի միջեւ վեր խոյացող բարձր լեռան գագաթին: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանը եւ Լեւոն Մկրտչյանը նույնպես այցելեցին ամրոց, դրոնով նկարահանումներ կատարեցին։ Գ. Սարգսյանը ներկայացրեց ամրոցի ընդհանուր նկարագրությունը, կարեւորությունը ժամանակին։
-Ամրոցը տեղադրված է ռազմավարական կարեւոր կետում, հսկողության տակ առնելով Հյուսիսային Արցախը Հարավայինի հետ կապող, լեռնանցքով գնացող պատմական ճանապարհը։ Ամրոցանիստ լեռան գագաթը արեւելյան, հարավային ու մասամբ արեւմտյան կողմից եզերվում է ուղղահայաց անմատչելի ժայռերով եւ հասանելի է միայն հյուսիս-արեւմտյան անկյունից խիստ զառիթափ լանջով: Լեռնագագաթը բարձր է Կոդոր գետակի նիշից 400 մետրով: Ամրոցը տեղակայված է գագաթնամասի արհեստականորեն հարթեցված տափարակին: Հնարավորինս մատչելի՝ արեւմտյան, մասամբ հյուսիսային ու հարավային կողմերից այն ամրացված է կանոնավոր շարված պարսպով, իսկ մյուս՝ անմատչելի կողմերից պարսպին փոխարինում է տափարակի եզրագծով գնացող ցից քարերից դրված, ցանկապատ հիշեցնող եզրագիծը: Պարիսպը շարված է ճեղքած, խորանարդի բերված, մեծ ու միջին չափի տեղական սպիտակ կրաքարից ամուր կրաշաղախով: Պարիսպը պահպանվել է հիմնականում 1-3 քար բարձրությամբ, բայց արեւմտյան կողմի մի հատվածում այն կանգուն է մինչեւ 2,0-2,5 մ բարձրությունը: Ամրոցի ներսի տարածքը խիտ կառուցապատված է եղել, ինչի մասին են վկայուն բնորոշ փոսորակների տեսքով ուրվագծվող բազմաթիվ շինությունների հետքերը: Կենտրոնի բարձրադիր մասում մերկանում է կտրատված բնական ժայռագիծ, որը, ամենայն հավանականությամբ, ժամանակի շինարարներին որպես քարհանք էր ծառայում: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիս-արեւմտյան անկյունում է: Այն մոտ 2,5 մ լայնությամբ անցում է, որը գնում է երկու հզոր, մոտ 5.0 X 8.0 մ չափերով, ուղղանկյուն, սնամեջ աշտարակների միջով: Մուտքից ներս բացվում է ընդարձակ հրապարակ: Գլխավոր դարպասներից դուրս եկող ճանապարհի սկզբնամասը շաված է եզրապատերով եւ սալապատ է: Հուշարձանի տարածքը պատված է խիտ խոտածածկույթով եւ այնտեղ վերգետնյա խեցեղեն չի հայտնաբերվել: Դատելով շինտեխնիկայից՝ հուշարձանը կարելի է թվագրել զարգացած միջնադարով՝ 9-14-րդ դարերով,-ասաց հնագետը՝ հավելելով, որ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները հարուստ են նման ամրոցներով եւ հայոց բազում վանքերով ու եկեղեցիներով, խաչքարերով ու այլ ճարտարապետական ու պատմական հուշարձաններով։
Ամրոցապատ բլուր-լեռը շրջապատված է խիտ անտառներով, որոնցում կան նաեւ սոճիներ։ Ամրոցի հյուսիսային եւ արեւմտյան կողմերում կան այլ նման բլուրներ, որոնք նույնպես ժամանակին օգտագործվել են պաշտպանական նպատակներով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO