Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Ամեն օր Ալիեւը փորձում է աղճատել եռակողմ հայտարարության բովանդակությունը

Բայց բանակցային սեղանի շուրջ ստիպված կլինի ռացիոնալ մտածել

Եռակողմ հայտարարության կետերի համաձայն՝ Ադրբեջանի զորքերը երեկ մտան Աղդամի շրջան: Այդ իրադարձությանը միանգամից հետեւեց Ալիեւի հերթական ապատեղեկացնող հայտարարությունը: Նա տեղեկատվություն տարածեց, թե դրանով սկսում է Ղարաբաղի վերականգնման աշխատանքները: Ադրբեջանի ղեկավարն սկսել է ավելի հաճախ հանդես գալ նման հայտարարություններով, եւ դա ունի հստակ ենթատեքս: Ալիեւը փորձում է իր երազանքը ներկայացնել որպես իրականություն:
Նման հայտարարություններով Ալիեւն ակնարկում է, թե Ադրբեջանը մտել է Արցախի բուն տարածք եւ հիմա զբաղվում է նրա վերականգնմամբ: Նա փորձում է ներկայացնել, թե, իբր, գրավել է ողջ Արցախը: Մյուս կողմից էլ նման հայտարարությունները հստակ ուղերձներ են պարունակում Մինսկի խմբի համանախագահող երկրների համար, որոնցով Ալիեւը փորձում է ակնարկել, որ չի համաձայնելու Արցախի որեւէ կարգավիճակի հետ:
Ի պատասխան դրան՝ ԵՄ երկրներից եւ այլ միջազգային կառույցներից հնչում են հստակ մեսիջներ այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի նախկինում հռչակած սկզբունքների հիման վրա: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Գիլմորն էլ նախօրեին ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարեց, որ երկարաժամկետ հեռանկարում որեւէ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ, եւ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Նրա խոսքերով՝ դրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։
Ալիեւի այդ հայտարարությունները չէին կարող անարձագանք մնալ նաեւ ՌԴ-ի համար: Վերջինս, լինելով հրադադարի հաստատման երաշխավորը եւ քաջատեղյակ լինելով պայմաններին, չէր կարող չարձագանքել իրականությունը խեղաթյուրող հայտարարություններին:
Դա արվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով: Նա վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Ես ուզում եմ ասել, որ, մեր կողմից, մենք շատ առումներով արձանագրում ենք տեղեկատվության մի տեսակ լռություն, ինչ-որ տեղ՝ նույնիսկ նաեւ տեղեկատվական աղճատման փորձ այն բանի, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման շուրջ»:
Պարզ է, որ այս խոսքերն ուղղված են Ալիեւին, ով ամեն օր հանդես է գալիս հայտարարությամբ, որոնցով փորձ է անում սեփական դիրքերից մեկնաբանել հրադադարի արդյունքները՝ փորձելով համոզել, թե, իբր, պատերազմով վերջնական լուծման է հասել:
Ուշագրավ է, որ Զախարովան ակնարկում է, որ այդ փորձերն արվում են միայն տեղեկատվության դաշտում՝ հայտարարությունների միջոցով՝ դրանով շեշտելով, որ բանակցային սեղանի շուրջ իրավիճակի աղճատում թույլ չի տրվի: Հետեւաբար, ուզի թե չուզի, բանակցությունների ժամանակ Ալիեւը պետք է իռացիոնալ աշխարհից վերադառնա իրականություն եւ գործընթացները ռացիոնալ գնահատի, հակառակ դեպքում վերջնականապես կդասվի ահաբեկչական երկրների շարքին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

21-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO