Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄԱՐԶԵՐ


Բնակարանաշինության ծրագրերը շարունակվում են

2019 թ. մեկնարկած եւ 2020 թ. ընթացքում ավարտին հասցված ծրագրերի շնորհիվ բնակարանամուտ է տոնել 184 շահառու ընտանիք:
Ստեղծված իրավիճակում եւ համավարակի պայմաններում Լոռու մարզում «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրով իրականացվող աշխատանքները ոչ մի օր չեն դադարել, ինչի շնորհիվ բնակարանամուտ տոնեցին 30-ից ավելի տարիներ իրենց հերթին սպասած ոչ քիչ թվով ընտանիքներ:
ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով տվյալ ծրագրի շրջանակներում սահմանված ժամկետում, նոյեմբերի 2-ի դրությամբ, մարզում ավարտին է հասցվել երկու ծրագիր՝ 1 մլրդ 126 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Առաջինը Լոռու մարզպետարանի եւ «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» միջեւ կնքված համաձայնագրով մարզի գյուղական բնակավայրերում 24 տների կառուցումն է եւ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից թերություններով կառուցված (2009-2013 թթ.) 31 տների շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ դատական կարգով իրենց իրավունքները վերականգնած գյուղական համայնքներում բնակվող 7 եւ Սպիտակ քաղաքում բնակվող 8 ընտանիքների համար տների կառուցումը:
Երկրորդը ՀՀ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդիրների լուծման համար մարզին հատկացված բնակարանային գնման վկայագրերի բաշխումը եւ բնակարանների ձեռք բերումն է: Նախատեսված 121 ԲԳՎ-ներից բաշխվել է 118-ը (3 ընտանիք չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը): Սահմանված ժամկետում (դարձյալ մինչև նոյեմբերի 2-ը) նրանցից բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 107 ընտանիք: Այս երկու ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր է եղել տնտեսել ավելի քան 200 մլն դրամ, ինչը կվերադարձվի պետբյուջե:
Ներկայում դարձյալ Լոռու մարզպետարանի եւ «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» համագործակցությամբ պետբյուջեի կողմից հատկացված միջոցներով (շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ) ընթացքի մեջ է մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 152 ընտանիքի համար բնակելի տների կառուցման ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի եւ նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2021 թ. վերջին: Շահառու ընտանիքներից 143-ի հետ արդեն իսկ կնքված են համապատասխան պայմանագրերը, դրանցից 125-ի շինարարությունն սկսված է, եւ մի քանիսը հնարավոր կլինի շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ: Նույն ծրագրով բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու նպատակով 9 շահառու ընտանիքի հատկացվել են ԲԳՎ-ներ:

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO