Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր
Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի հիշատակի արարողություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունը կկատարվի նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի սուրբ պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին»,-ասված է հաղորդագրությունում:
21-11-2020
|

փակել >>
|