Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՆԱԽԱԳԱՀ


Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի

Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատեւ աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու եւ ամրապնդելու կապերը։
Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում երեկ տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական օրհներգերը:
Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հորդանանի թագավոր, Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետեւել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Մահա Ալին եւ այլ պաշտոնյաներ։
Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական եւ իսլամական սրբավայրերի խնամակալն է:
Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Հայաստան իր պաշտոնական այցը եւ երախտագիտություն հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին:
Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների եւ, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, աջակցության խոսքերի ու երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներում հարաբերություններն առավել զարգացնելու շարունակական պատրաստակամության համար։ Նա հիշել է ամիսներ առաջ Հորդանանի թագավորի հետ Երեւանում կառուցողական քննարկումներն ու ապագային միտված ծրագրերը: «Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի,-ասել է Հայաստանի նախագահը:-Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»: Նշելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:
Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարեւորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները. Հորդանանը, ինչպես Հայաստանը, մարդկային ներուժը դարձրել է զարգացման տանող իր հիմնական շարժիչ ուժը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական եւ սոցիալ-տնտեսական հետեւանքներին, ինչպես նաեւ փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:
Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքների եւ, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

24-11-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO