Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23-րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը եւ հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ հեռուստամարաթոնն այս տարի տեւել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար:
«Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ «Հեռուստամարաթոն-2020»-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված եւ հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին՝ շուրջ 100000 մարդու, ապահովել բնակարաններով եւ 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաեւ կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,-նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
Սեպտեմբերի 27-ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին եւ մինչեւ հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել:
Նոյեմբերի 22-ին սկսված ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:
28-11-2020
|

փակել >>
|