Ստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը
Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց եւ իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգեւոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Նորին սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարեւորելով նրանց նվիրյալ հանձնառությունը»,-գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հավելել է նաեւ, որ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել են վանքի անվտանգությունը եւ բնականոն գործունեությունը։
02-12-2020
|

փակել >>
|