Լոգիստիկ խնդիրներից մինչեւ գյուղկոոպերացիաների ստեղծման հարցեր
Ազգային ժողովում լսել են գործարարների խնդիրները
Գործարարները ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը բարձրաձայնեցին լուծում պահանջող տարաբնույթ հարցեր:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ ԱԺ-ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակականության ու հանդիպումների պարբերականության հարցերը քննարկելու նպատակով հանդիպմանը Տրանսպորտային առաքողների միության ներկայացուցիչ Եղիշե Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Իսկապես կուտակվել են բավականին լուրջ խնդիրներ՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ-ն երկար ժամանակ գտնվում է շրջափակման մեջ: Եվ շատ կարեւոր է, որ մենք ամեն ինչ անենք, որ տրանսպորտային առաքումների, ընդհանրապես տրանսպորտային լոգիստիկային առնչվող կուտակված խնդիրները լուծվեն»:
Նրա խոսքով՝ լոգիստիկ ծախսերն ինքնարժեքի մեջ բավականին մեծ տոկոս են կազմում: Հովհաննիսյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնք պահանջում են նաեւ օրենսդրական լուծումներ, հույս հայտնեց, որ այդ հարցերը կբարձրացվեն ու լուծում կստանան:
Արթուր Գյոկչյանը, ով ներկայացնում է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը, շեշտեց, որ գյուղատնտեսությունն այն ճյուղն է, որը կարող է եւ պետք է մեծ դեր ունենա տնտեսության զարգացման գործում՝ հատկապես այս պահին: Նա հիշեցրեց, որ քննարկում են ունեցել գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման վերաբերյալ, պնդեց, որ այդ հարցը հիմա արդիական է: «Օրենքը գործում է, բայց գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման համար դա ոչ մի նպաստավոր պայման չստեղծեց, խնդիրները թե հարկային դաշտում են, թե կազմակերպչական»,-ասաց նա ու խնդրեց այդ հարցը վերադարձնել օրակարգ:
Բարձրացվեցին նաեւ ներդրումների հարցը, առաջացող խնդիրները: Ներկաներից մեկը նշեց, որ կոնկրետ մեկը շինարարության ոլորտում ներդրում կատարելու հետ կապված խնդիրների է բախվում՝ հատկապես գերատեսչությունների հետ աշխատելիս:
Բաբկեն Թունյանը, արձագանքելով բարձրացված խնդիրներին, վստահեցրեց, որ ԱԺ-ում ինտենսիվ քննարկումներ են, մարդիկ մաքսիմում 1 ամսից կառուցապատման, շինարարության ոլորտում էական տարբերություն կզգան:
«Լրիվ բաց ենք, պատրաստ ենք ոչ միայն օրենքների նախագծերը մինչեւ ընդունվելը ձեզ հետ քննարկել, այլ նաեւ՝ մինչեւ դրանց նախագիծ դառնալը եւս ձեզ հետ քննարկել»,- ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ դրանք պարզապես քննարկումներ չեն լինելու, հետեւողական են լինելու խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով գյուղկոոպերացիաներին՝ Թունյանն ասաց, որ համավարակի ժամանակ, երբ դեռ քննարկվում էին սոցիալ-տնտեսական միջոցառումները, այդ խնդրին անդրադարձել են: «Այդտեղ մասնավորապես հարկային օրենսդրության հետ կապված խնդիրներ կային: Կարգավորումներն այնքան էլ շահավետ չեն, որ գյուղկոոպերացիաներ ձեւավորվեն: Բայց նաեւ ստացել ենք կոնկրետ առաջարկներ, ուղարկել ֆինանսների նախարարությանը՝ կարծիք ստանալու: Բայց միայն այդ խնդիրները չեն, խնդիրների կոմպլեքս կա»,- ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ եւս քննարկումներ կունենան: 03-12-2020
|

փակել >>
|