Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.04.2021
ԱՅԼՔ...


Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում

Ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու եւ դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռեւս 2020 թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն՝ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:
Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2020 թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչեւ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականացվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ եւ հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։
ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել եւ շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով հաղթող ճանաչված եւ ՀՀ արդարադատության ակադեմիայում հատուկ մասնագիտացման առարկայական ծրագրով ուսումնառություն անցածներից հինգ անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին: Ներկայումս ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառություն են անցնում վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարած եւս երեք դատախազների թեկնածուներ, որոնք ուսումնառության գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հաջորդ ամսվա սկզբին կարող են համալրել եւ ամբողջացնել վարչության դատախազների շարքերը։
Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաեւ տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձեւավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել եւ անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։
Մեկնարկած գործընթացի շրջանակներում ամբողջ ծավալով եւ հետեւողականությամբ գործադրվելու է ողջ իրավական գործիքակազմը՝ համապատասխան վարույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալների ձեռքբերման, տնտեսական շրջանառությունից դրանց դուրս բերման, բացառապես իրավական ընթացակարգերով եւ իրավաչափ գործիքակազմով դրանք օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, պետության խախտված իրավունքները վերականգնելու համար»:

03-12-2020





17-04-2021
Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում
Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի ...


17-04-2021
Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը
Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն ...


17-04-2021
Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը
Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները



17-04-2021
Նախիջեւան, Արցախ…
Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ ...


17-04-2021
Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը
Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…



17-04-2021
Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ
Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների ...


17-04-2021
Հայրենաշինության նվիրյալը
…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա ...



17-04-2021
«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»
Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց ...

17-04-2021
ՀՀ նախագահի այցը Վրաստան
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ ...

17-04-2021
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ ...

17-04-2021
Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը բացառվում է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO