Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում
2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի: Աջակցության տրամադրման կարգը մինչեւ դեկտեմբերի 9-ը կհստակեցվի:
Գործադիրի երեկվա նիստում հաստատված համապատասխան որոշմամբ, այս միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը կարող են ստանալ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձեւով. 1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3 մլն դրամ, 2. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամ, 3. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամ, 4. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամ, 5. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5 մլն դրամ:
Որոշմամբ սահմանվում է նաեւ, որ այս միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները): Նաեւ՝ դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրն ու եղբայրը, ինչպեսեւ զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրն ու եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրն ու եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Աջակցությունից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2021 թ. ապրիլի 1-ը։ Աջակցությունը կհատկացվի գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Անշարժ գույքին հասցված վնասը կփոխհատուցվի
Երեկվա նիստում հաստատված մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կտրվի 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:
Այս աջակցությունն էլ կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձեւով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է գրավոր դիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչեւ 2021 թ. ապրիլի 1-ը։ Դիմումը պետք է ներառի շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն եւ բանկային հաշվեհամարը: Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո շահառուի ներկայացրած տվյալները կճշգրտի եւ 5 օրում որոշում կկայացնի՝ տրամադրել աջակցությունը թե մերժել: Մերժելու դեպքում կնշվեն պատճառները, իսկ հաստատելու պարագայում գումարը շահառուի բանկային հաշվեհամարին կփոխանցվի 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Ի դեպ, աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով Հայաստանի համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով, որպես սոցիալական աջակցություն տրամադրվող միանվագ դրամական օգնություն ստացողների ցուցակում ներառված է 73 բնակելի տուն եւ 1 սննդի օբյեկտ: 57 բնակելի տուն Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթբեկ բնակավայրում է, 16 բնակելի տուն՝ Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրում: Օգնություն ստացողների ցուցակում ֆինանսական գնահատականը տարբեր է՝ 11.715 հազար դրամից մինչեւ 2,683.742 հազար դրամ:
Հյուրընկալողներին՝ 6-ամսյա դրամական օգնություն
Մեկ այլ որոշում էլ հաստատվեց, որի նպատակը պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց (որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում եւ մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախի Հանրապետությունում բնակված չափահաս քաղաքացիներին) սոցիալական աջակցության տրամադրումն է։ Ըստ այդմ, Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալող անձանց կտրամադրվի 6-ամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 հազար դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45 հազար դրամ:
Այս միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք եւ ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թ. դեկտեմբեր, 2021 թ. հունվար-մայիս ամիսների համար: Հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։
Սոցիալական աջակցությունը ենթակա չէ հարկման: Աջակցությունից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ 2020 թ. դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021 թ. հունվարի 12-ը ներառյալ, 2021 թ. հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։ Դիմումին պետք է կցվի նաեւ հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամսական միայն 1 անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը կդադարեցվի, եթե հյուրընկալվողը ներկայացնի աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 04-12-2020
|

փակել >>
|